Մեկնաբանություն- «Նեքբաթի օրվա» 74-րդ տարելիցը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172114-Մեկնաբանություն_Նեքբաթի_օրվա_74_րդ_տարելիցը
74 տարի առաջ, Սիոնիստական ռեժիմը, պաղեստինցիների դեմ վայրագ ոճիրներ գործելով, հայտարարեց իր գոյությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2022 14:37 Asia/Tehran

74 տարի առաջ, Սիոնիստական ռեժիմը, պաղեստինցիների դեմ վայրագ ոճիրներ գործելով, հայտարարեց իր գոյությունը:

1948 թվականի մայիսի 15-ին Պաղեստինի պատմության մեջ տեղի ունեցավ մի աղետալի դեպք, և այդ օրը կոչվեց «Նեքբաթի օր»։ Պաղեստինցիների համար այս օրը հիշեցնում է իրենց հողերի բռնագրավման դառը օրը, երբ ավելի քան 800 հազար պաղեստինցիներ տեղահանվեցին  իրենց բնակավայրերից: 

 Սիոնիստական ռեժիմի այս ոճրագործությունից անցել է 74 տարի, սակայն ոչ պաղեստինցիներն են մոռացել իրենց ցավը և ոչ էլ ավարտվել են սիոնիստ զավթիչների ոճրագործությունները:

Գազայում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Պաղեստինի «Իսլամական  ջիհադ» շարժման ավագ անդամ Վալիդ Ալ-Ղոթաթին ասել է.«Պաղեստինի ժողովուրդը շարունակում է տառապել Արևմուտքի աջակցությունը վայելող գաղութարար սիոնիստների բռնություններից, օկուպացիայից, տեղահանություններից և ճնշումներից»:

Սիոնիստական զավթիչ ռեժիմի ոճրագործությունները շարունակվում են: Վերջին 74 տարում Պաղեստինի տարածքի ավելի քան 85%-ը՝ 27000 քառակուսի կիլոմետր տարածք, օկուպացվել է սիոնիստների կողմից: Ռռեժիմը շարունակում է բնակավայրեր կառուցել և նպատակ ունի նոր հողեր խլել պաղեստինցիներից:

Վերջին 74 տարում ավելի քան 100.000 պաղեստինցի է նահատակվել պաղեստինյան տարածքների ներսում և դրսում, և նրանք շարունակում են պաշտպանել իրենց հայրենիքը և պայքարել բռնազավթիչ ռեժիմի դեմ։ Բռնազավթիչ ռեժիմի հետ պատերազմը տղամարդ, կին ու երեխա, երիտասարդ ու ծեր չի ճանաչում։ Իսրայելի դեմ պայքարելու համար բավական է միայն պաղեստինյան ինքնությունը: Al-Jazeera լրատվական գործակալության պաղեստինցի լրագրող Շիրին Աբու Աղելեն նահատակվեց իսրայելցի զինվորականների կողմից՝ այդ ռեժիմի ոճրագործությունները լուսաբանելիս:

16 տարի է անցնում Գազայի գոտու շրջափակումից: Գազան դարձել է աշխարհի ամենամեծ բաց բանտը, և նայս տարածքի ժողովուրդը բախվում է լուրջ մարտահրավերների անվտանգության, առողջության և սննդի առումներով, բայց դեռևս դիմակայում է բռնազավթիչ ռեժիմի հանցագործություններին:

Չնայած Պաղեստինում  կա Դիմադրությունը և ինքնավար վարչակազմն անտեսելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, պնդում է այդ ռեժիմի հետ հաշտության գորչծընթաց սկսելու վրա, սակայն ժամանակի հետ Դիմադրությունն ավելի է հզորանում  և այսօր այդ ռեժիմը անորոշության է մատնվել Դիմադրության նկատմամբ:

Օկուպացված տարածքներում պաղեստինցիների անհատական գործողությունները, որոնք մինչ այժմ 19 մարդու կյանք են խլել և վիրավորել տասնյակ ուրիշների, հստակ կերպով ապացուցում են հաշտության դիմաց դիմադրության մոտեցման գերազանցությունը, ինչպես նաև վկայում սիոնիստական զավթիչ ռեժիմի անճարակության մասին: Ըստ այդմ, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) «Նեքբաթի օրվա» 74-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ համընդհանուր դիմադրությունը և զինված դիմադրությունը օկուպացիայից ձերբազատվելու, նրանց հանցագործություններին դիմակայելու  և Պաղեստինի ժողովրդի զրկված իրավունքները վերականգնելու միակ միջոցն են։ 

Վերջում հարկ է նշել, որ 1948 թվականին Սիոնիստական ​​ռեժիմի ստեղծումը տեղի է ունեցել  Արևմուտքի լիակատար աջակցությամբ, և 74 տարի անց Արևմուտքն աջակցում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի սրտում գտնվող այս կեղծ և անօրինական ռեժիմին և համարվում է նրա հանցագործությունների մեղսակիցը: Արևմուտքի լռությունն ու աջակցությունը կարևոր դեր է ունեցել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների շարունակման համար։

Գազայում Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Պաղեստինի «Իսլամական  ջիհադ» շարժման ավագ անդամ Վալիդ Ալ-Ղոթաթին այդ կապակցությամբ ասել է.«Սիոնիստական կեղծ ռեժիմի ձևավորման հետևում կանգնած էր գաղութատիրական Արևմուտքը, և Պաղեստինում շարունակվում են այդ ռեժիմի ոճրագործությունները։ Ոճրագործության շարունակության պատասխանատվությունը կրում է միջազգային հանրությունը, որը թույլ է տվել օկուպացնել իսլամական, արաբական և պաղեստինյան հողերը»: