Մեկնաբանություն- ԱՄՆ-ում մոլեգնող «ատելության համաճարակի» պատճառներն ու հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172168-Մեկնաբանություն_ԱՄՆ_ում_մոլեգնող_ատելության_համաճարակի_պատճառներն_ու_հետևանքները
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած սպանդից հետո, փոխնախագահ Քամալա Հարիսն ասել է. «Միացյալ Նահանգներում տարածվել է «ատելության համաճարակը»».
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 16, 2022 08:10 Asia/Tehran

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած սպանդից հետո, փոխնախագահ Քամալա Հարիսն ասել է. «Միացյալ Նահանգներում տարածվել է «ատելության համաճարակը»».

Սակայն ԱՄՆ-ի 240 տարվա պատմության ուսումնասիրությունը ցույց  է տալիս, որ «ատելության համաճարակն» այս երկրում միշտ է եղել: Որպես օրինակ, կարելի է նշել սպիտակամորթների ատելությունը սևամորթների նկատմամբ, սևամորթների ատելությունը սպիտակամորթների նկատմամբ, սպիտակամորթների ու սևամորթներ ատելությունը հնդիկների նկատմամբ, հնդիկների ատելությունը սպիտակամորթների ու սևամորթների նկատմամբ և այլն:

Image Caption

 

Իսկ լատինաամերիկյան ծագում ունեցող բնակչության աճին զուգահեռ,. ատելության այս տեսակներին ավելացել է նաև ատելությունը լատինաամերիկացիների նկատմամբ:

Սակայն իրավիճակը միայն ռասայական ատելությանը չի վերաբերվուիմ: Գաղափարական հկամարտությունները նույնպես սրում են իրավիճակը: Հվատացյալները դեմ են աթեիստներին, բողոքականները՝ կաթոլիկներին,  քրիստոնյաները՝ մուսուլմաններին։

Իսկ աղքատ ու հարուստ խավերի միջև խորացող անջրպետն ավելի է սրում  ռասայական ու կրոնական ատելությունը: Մի հասարակության մեջ, որտեղ  մի հոգու հարստությունը կազմում է ավելի քան 250 միլիարդ դոլար, և 400 ամերիկացիների կարողությունը համարժեք է 150 միլիոն ամերիկացիների կարողությանը, 40 միլիոն մարդ ապրում է աղքատության շեմից ցածր պայմաններում և  գոյատևում պետական ​​աջակցության հաշվին:

Image Caption

 

Այս իրավիճակում, ռասայական, մշակութային և գաղափարական հակամարտությունների կենտրոններից յուրաքանչյուրն ունի տասնյակ և հարյուրավոր հաստատություններ, ինստիտուտներ և ուղեղային կենտրոններ՝  մյուսի հանդեպ ատելությունը ժամանակակից միջոցներով  հասարակությանը փոխանցելու համար:

Այս իրավիճակը գրանցվում է մի երկրում, որտեղ քաղաքացիների համար զենք գնելն ավելի հեշտ է, քան գիրք գնբելը: Եվ ցանկացած քաղաքացի, ով դժգոհ է իր վիճակից, իր  ռասայի վիճակից, իր սոցիալական խավի վիճակից կամ նույնիսկ երկրից, ավտոմատ է գնում ու սպանում ուրիշներին, անկախ նրանից՝ սպանվողները դպրոցական երեխաներ ե՞ն, թե՝ եկեղեցում, սինագոգում կամ մզկիթում աղոթող մեծահասակներ:

Հրաձգության թիրախում կարող են հայտնվել նաև անցորդները, որոնք անցնում են տվյալ տարածքից: Նման միջադեպ տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ Նյու Յորքի Բաֆալո քաղաքի հիմնականում սևամորթներով բնակեցված  թաղամասի սուպերմարկետում, երբ 18-ամյա երիտասարդն ուղիղ եթերում  սպանեց 10 անմեղ քաղաքացու և հանձնվեց ոստիկանությանը։

ԶԼՄ-ների հաղորդմամբ, երիտասարդն իր հրացանի վրա գրել է անցած տարի Վիսկոնսին նահանգի Կունշա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանված սպիտակամորթ կնոջ անունը իսկ կողքին՝ «Սա քո վրեժն է»։

Սպիտակամորթների գերակայության կողմնակիցները համոզված են, որ  2020թ սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկիզբ առած ռասայական ապստամբությունների ալիքն ԱՄՆ-ի ինքնության ոչնչացման նախանշան է: Սպիտակամորթների գերակայության կողմնակիցների այս ծայրահեղ վերաբերմունքը բուռն արձագանքի է արժանացել հակաֆաշիստական այնպիսի խմբերի կողմցի, ինչպիսին է Անտիֆան:

Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ում սկսվում է ռասայական բռնությունների նոր շրջան, երբ մի խմբի բռնությունն ավելի է սրում մյուսի կողմից գործադրվող բռնությունը: Քամալա Հարսին այս գործընթաց որակել է որպես «ատելության համաճարակ»:

Մյուս կողմից, հաճախ իրավիճակը սրում են ամերիկացի պաշտոնյաներն՝ իրենց հայտարարություններով կամ քայլերով: Այդ պատճառով, որոշ մտավորականներ զգուշացնում են, որ եթե գոյություն ունեցող խնդրին լուծում չգտնվի, երկրում կարող է ծայր առնել նոր քաղաքացիական պատերազմ, որը կարող է ավելի կործանարար լինել, քան 19-րդ արի առաջին կեսին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը: