Մամուլի տեսություն 16.05.2022
Իրանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը քաջատեղյակ է «պատժամիջոցները շրջանցելու արվեստին», և մյուս երկրները գիտելիք են փնտրում Իրանից՝ պատժամիջոցները չեզոքացնելու համար։
Քեյհան օրաթերթ
Պատժամիջոցների տակ գտնվող երկրները ցանկանում են իմանալ, թե ինչպես է Իրանին հաջողվել չեզոքացնել պատժամիջոցները:
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, Նավթի, գազի և նավթաքիմիական միջազգային ցուցահանդեսում ունեցած ելույթում, անդրադարառնալով Իրանի կողմից պատժամիջոցները շրջանցելու քաղաքականությանն ասել է, որ մյուս երկրները ցանկանում են իմանալ, թե ինչպես է դա Իրանին հաջողվել:
Նա ասել է.«Երկրի էներգետիկ արդյունաբերության գործարարների և փորձագետների հսկայական ուժն ու կարողությունը, պատժամիջոցները շրջանցելու արվեստը, որը ժամանակին արդյունաբերության միակ գործիքն էր Բուշի խելացի պատժամիջոցներին հակազդելու համար, վերածվեին Օբամայի պատժամիջոցային տեխնոլոգիային դիմակայելու, իսկ հետո՝ Թրամփի առավելագույն ճնշմանը հակազդելու գիտության»:
Արման Մելի օրաթերթ
Պատմական հնարավորություն. Արևմուտքն ունի իրանական գազի կարիքը
ԱՄՆ-ի պահանջները և Իրանի պահանջների նկատմամբ անուշադրությունը հանգեցրել են ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված բանակցությունների դադարեցմանը: Պատվիրակությունները վերադարձել են իրենց մայրաքաղաքներ։ Բանակցությունների դադարեցումից ավելի քան մեկ ամիս անց, եվրոպացիները արձակեցին բանակցությունները վերսկսելու իրենց վերջին փամփուշտը։ Եվ Վիեննայի բանակցությունների վերսկսման հույսով նրանք Էնրիկե Մորային ուղարկեցին Թեհրան: Եվրոպայի կողմից ռուսական գազի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով, Իրանը կարող է մուտք գորշել եվրոպական շուկա:
Էթելաաթ օրաթերթ
Centcom-ի հրամանատար. Տարածաշրջանի արաբները անվստահություն են հայտնել Միացյալ Նահանգներին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (Centcom) գլխավոր շտաբի նոր ղեկավարն ասել է. «Վաշինգտոնի արաբ դաշնակիցները կորցրել են վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ»։
Centcom-ի նոր հրամանատար Գեներալ Մայքլ Կորիելլան ասել է.«Սպիտակ տան արաբ դաշնակիցները անհանգստացած են Արևմտյան Ասիայում անվտանգության ապահովման Վաշինգտոնի երկարամյա հանձնառության կապակցությամբ և կորցրել են վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ»:
Նա այս հայտարարությունն արել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Սաուդյան Արաբիա և Եգիպտոս այցելությունից հետո:
Խորասան օրաթերթ
Ուկրաինայի պատերազմի փոսը և Ֆինլանդիայի ու Շվեդիայի հորը
Ոմանք կարծում են, որ չնայած մեծ գին վճարելով Պուտինը հասել է իր որոշ նպատակներին, այդ թվում՝ Արևելյան Ուկրաինայի անջատմանը, բայց դա այն ամենը չէ, ինչ նա ցանկանում էր: Ռուսաստանն այժմ փորձում է թույլ չտալ Ուկրաինային միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Պատերազմի էսկալացիան և դրա ծարունակությունը Հելսինկիի և Ստոկհոլմի կառավարություններին ստիպել է դիմել ՆԱՏՕ-ին՝ դաշինքին միանալու համար։ Հարցն այժմ այն է, թե այս որոշումն արդյոք ավելի կսրի՞ պատերազմը:
civic.am
Իրանում քննարկվել են բեռնափոխադրումների հետ կապված հարցեր. պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնելու խոչընդոտները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ: Նախարարի հետ առանձին հանդիպումից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում։ Քննարկվել են ընդհանուր բնույթի հարցեր՝ տեղեկատվության փոխանակման, իրանական ընկերությունների՝ Հայաստանում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունների, մասնագիտական աշխատանքի վերաբերյալ։Քննարկվել են նաև բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։ Երկկողմ արձանագրվել են առկա խնդիրները և պայմանավորվածություն է ձեռք բերվել վերացնելու այդ խոչընդոտները, որպեսզի երկու երկրների միջև ավելանա ապրանքաշրջանառությունը։Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում: «Այս կոնտեքստում մենք շատ կարևորում ենք Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես Հյուսիս-հարավի Սյունիքի հատվածը, որը իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,- ասել է նախարարը։
armenpress.am
Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Անկախ պետությունների համագործակցությանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը նման առաջարկ է արել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ունեցած ելույթում:
«Հարկավոր է ընդլայնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության մեր գործընկերների հետ: Մեր կարծիքով տեղին և ճիշտ կլիներ, և դա մենք կքննարկենք, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը»,- ասել է Պուտինը:
yerevan-times.com
Էրդողանի խորհրդական . Թուրքիան պատրաստ է փոխարինել Ռուսաստանին՝ որպես Եվրոպա գազ մատակարարող
Թուրքիան հայտարարել է Արեւելյան Միջերկրական ծովից Եվրոպա գազ մատակարարելու պատրաստակամության մասին՝ որպես Ռուսաստանին այլընտրանք։ Այս մասին իր հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Ռուսական կապույտ վառելիքի հիմնական այլընտրանքներից մեկը Արևելյան Միջերկրականից գազն է։ Թուրքիան պատրաստ է օգնել այս հարցում և մաս կազմել այս գործընթացին։ Մենք բաց ենք այս գաղափարի համար։ Փորձագետները նշում են, որ Արեւելյան Միջերկրական ծովից գազի տեղափոխման համար ամենահարմար երթուղին Թուրքիայով է։
Մենք գազատար ունենք, որը գնում է Ջեյհան, և այստեղից կարող ենք գազ տեղափոխել եվրոպական մայրաքաղաքներ», — ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
Հիշեցնենք , որ Եվրոական մի շարք երկրներ հրաժարվել են ռուսական գազից , իսկ որոշ երկրներ այս պահին փնտրում են ռուսական գազին այլնտրանք:
aysor.am
ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման ամենակարևոր գործոնն է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի հիմնադիր անդամ, հավատարիմ է ՀԱՊԿ-ի հետագա զարգացմանը և այն համարում է Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման և Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոն, այս մասին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը դրական է տրամադրված ՀԱՊԿ-ին և լիարժեքորեն աջակցում է նրա հետագա զարգացմանը», - ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարված է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին մեղադրել է Ադրբեջանի Զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից հետո հանրապետության խնդրանքին ոչ պատշաճ արձագանքելու մեջ։
Նրա խոսքով՝ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չգոհացրեց Հայաստանին և հայ ժողովրդին։
yerevanlur.am
ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող համաձայնեցել ՌԴ-ի նկատմամբ նավթային բռնարգելքը. Բորել
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող վերացնել Ռուսաստանի նկատմամբ նավթային բռնագրելքի արգելափակման հարցը լուրջ տարաձայնությունների պատճառով:
Այդ մասին հայտարարել Է Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրամիության խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստից առաջ: «Մենք, անշուշտ, կքննարկենք դա (նավթային բռնարգելքը – ծանոթ, խմբ.), եւ կջանանք արգելափակումից հանել իրավիճակը, բայց ես չեմ կարող դա երաշխավորել, քանի որ ընդդիմությունը շատ ուժեղ Է»,- ասել Է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե հավանականություն կա՞ արդյոք, որ ԱԳՆ-ների ղեկավարները կարողանան հաղթահարել ՌԴ-ից նավթի ներմուծման՝ Հունգարիայի վետոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: