Մամուլի տեսություն 24.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172882-Մամուլի_տեսություն_24.05.2022
FAO-ն հայտարարել է, որ աշխարհի 119 երկրների թվում Իրանում գրանցվել է պարենային անվտանգությունը բարձր մակարդակ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 24, 2022 08:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.05.2022

FAO-ն հայտարարել է, որ աշխարհի 119 երկրների թվում Իրանում գրանցվել է պարենային անվտանգությունը բարձր մակարդակ:

Քեյհան օրաթերթ

FAO-ն հայտարարել է, որ  աշխարհի 119 երկրների թվում Իրանում գրանցվել է պարենային անվտանգությունը բարձր մակարդակ

Երկրների պարենահյին անվտանգության ցուցանիշը պարզելու համար, տնտեսագետները կիրառում են յուրաքանչյուր երկրի ընդհանուր արտահանման  և պարենային ապրանքների ներմուծման արժեքի հարաբերակցության ցուցանիշը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) չափել է 195 երկրների պարենային ապրանքների ներմուծման և արտահանման հարաբերակցությունը և դասակարգել այդ երկրները ըստ պարենային անվտանգության մակարդակի:

Գործակալության տվյալներով՝ Իրանն ամեն տարի ներկրում է իր ընդհանուր պարենային արժեքի մոտ 11 տոկոսը, ինչը 119 երկրների համեմատ ավելի քիչ է: 

Իրանի այս հաջողությունը գրանցվել է մի իրավիճակում, երբ  ավելի քան չորս տասնամյակ, երկիրը ենթարկված է արևմտյան երկրների ամենախիստ պատժամիջոցներին: Վերջին տարիներին այդ պատժամիջոցներն  ավելի են խստացել, ինչի հետևանքով քաղցկեղով և այլ անբուժելի հիվանդություններով տառապող հիվանդները զրկվել են դեղորայքին հասանելիությունից:

 

Էթելաաթ օրաթերթ

Թուրքիայի հետախուզական գործակալությունը (MIT) սպանել է PKK-ի բարձրաստիճան ղեկավար Մոհամմադ Էրդողանին

«Անատոլու»  լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մոհամմադ Էրդողանը, ով 1990-ականներից հետախուզվում էր «թուրքական կառավարությունը տապալելու փորձի» և «Թուրքիայի ազգային միասնությունը վնասելու» մեղադրանքներով, սպանվել է Իրաքի Մոսուլ քաղաքում՝  թուրքական բանակի  հետախուզության իրականացրած գործողության ժամանակ։

Գործակալությունը նշում է. «Մոհամմադ Էրդողանը, Ահմադ Ռուբար կեղ անունով և անձը հաստատող կեղծ փաստաթղթով, ապրել է Քիրքուքի մերձակայքում գտնվող Մախմուր ճամբարում և եղել   PKK-ի ղեկավարը՝ Քիրքուքում, Մոսուլում և Մախմուրում»։

Թուրքիայի  բանակը վերջերս մեծ ջանքեր է գործադրել PKK-ին ոչնչացնելու ուղղությամբ և  լայնածավալ գործողության ընթացքում օկուպացրել Իրաքի  տարածքները։

 

Իրան օրաթերթ

Լուկաշենկո. Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն նպատակ ունեն մասնատել Ուկրաինան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպման ժամանակ զգուշացրել է Ուկրաինան բաժանելու ՆԱՏՕ-Լեհաստան ծրագրի մասին։

Առանց մանրամասներ հայտնելու, նա մեղադրել է Լեհաստանին՝ արևմտյան Ուկրաինան զավթելու ձգտման մեջ:

 

Էթեմադ օրաթերթ

Իրաքում ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է

Իրաքյան աղբյուրները հաղորդում են ամերիկյան Վիկտորիա ռազմակայանի հրթիռակոծման մասին, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում:

Saberin News-ը, հղումա նելով ԻՌՆԱ-ին, հաղորդում է, որ երեքշաբթի լուսադեմին Վիկտորիա ռազմաբազայում մի քանի պայթյուններ են լսվել:

 

armenpress.am

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ: 

 

armenpress.am

Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից սպասված աջակցությունը չի ստացել

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել  է, որ Թուրքիան չի ստացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից սպասված աջակցությունը ո՛չ պաշտպանության ոլորտում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

armenpress.am

Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ

Հունաստանը հերքում է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե հունական կողմը Էգեյան ծովի հատվածում խախտել է թուրքական օդային սահմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մենք հերքում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ չհիմնավորված ու իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները, թե իբր օրեր առաջ հունական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը: Այս մեղադրանքները Թուրքիայի՝ մոլորեցնելու ու իր սեփական անօրինական ու սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու հերթական փորձն են»,- ասվում է հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳՆ-ից առնվազն պարադոքսալ են անվանել այն, որ նման հայտարարություն է անում մի երկիր, որը մեկ օրում 42 թռիչք է իրականացրել Հունաստանի տարածքում՝ խախտելով այդ երկրի օդային սահմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան «հերթական անգամ իր գործողություններով խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև նման կրիտիկական պահի  վնասում ՆԱՏՕ-ի միասնականությանը»:

 

www.panarmenian.net

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանգիր կնքելու հարցը

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են հետագա համատեղ քայլերը գերակա ուղղություններում, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հարցը։

Քննարկվել են նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը հաստատել են հավատարմությունը բարձ մակարդակի բոլոր եռակողմ հայտարարությունների (2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի) անվերապահ կատարմանը, որոնք կոչված են ապահովելու հարաբերությունների երկարաժամկետ կարգավորումը ՀՀ և Ադրբեջանի միջև։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:

 

www.panarmenian.net

Կիևում ռուս զինծառայողին ցմահ ազատազրկման են դատապարտել

 Կիևում ցմահ ազատազրկման են դատապարտել 21-ամյա ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին, որին ուկրաինական զինված ուժերը գերի էին վերցրել։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Սումիի շրջանի 62-ամյա բնակչի սպանության մեջ։

Ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի ՔՕ 2-րդ մասի 438 հոդվածով՝ պատերազմի օրենքների խախտում, ուղեկցված՝ միտումնավոր սպանությամբ, գրում է «Կոմերսանտը»։

Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին, դատավարությունը տևել է մեկ շաբաթ։ Փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը զինծառայողի պաշտպանության տարբերակներ կփնտրի։

Ըստ Ուկրաինայում կատարված քննության, սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ Ուկրաինական աղբյուրների համաձայն Շիշիմարինը հրամանատարի հրամանով մի քանի անգամ կրակել է անզեն մարդու վրա։ Հրամանը տված անձը ևս ձերբակալվել է, սակայն նրա անունն ու այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Շիշիմարինը իր վերջին խոսքում ասել է, որ զղջում է և «չէր ուզում սպանել»։

 

www.panarmenian.net

Բելգիան առաջինն աշխարհում կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար

  Բելգիան առաջինն աշխարհում 21 օրյա կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար։ Այդ մասին հայտնել է La Libre Belgique թերթը։

Նման տևական կարանտինը բացատրվում է հիվանդության բարձր ինկուբացիոն շրջանով, գրում է «Իզվեստիան»։ 3 շաբաթական կարանտինը չի տարածվում հիվանդների հետ շփում ունեցած անձանց վրա, սակայն, նրանք կլինեն հսկողության տակ։

Բելգիացի մասնագետների խումբը որոշումը կայացրել է՝ գնահատե;ով ռիսկերը այն բանից հետո, երբ երկրում «կապիկի ծաղիկ» հիվանդության 3 դեպք գրանցվեց։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն է հրավիրում փորձագետների մասնակցությամբ, կապված «կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման հետ։

Հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում և Ավստրալիայում

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

 

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։