Մեկնաբանություն-Հայաստանը հերքել է Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172996-Մեկնաբանություն_Հայաստանը_հերքել_է_Ադրբեջանին_Զանգեզուրի_միջանցք_տրամադրելու_մասին_լուրերը
Հայաստանի կառավարությունը հերքել է Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու մասին թուրքական մամուլում շրջանառվող լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2022 08:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Հայաստանը հերքել է Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու մասին լուրերը

Հայաստանի կառավարությունը հերքել է Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու մասին թուրքական մամուլում շրջանառվող լուրերը:

«Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»,- հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արձագանքելով միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն Արմեն Գրիգորյանն ասել է. «Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս բարձրացրել է Հայաստանի կողմից միջանցքի տրամադրման հարցը, սակայն պաշտոնական Երևանը մշտապես հերքել է այդ հայտարարությունն ու մերժել դրա հնարավորությունը: 

Միջանցքով Ադրբեջանը նպատակ ունի միանալ Նախիջևանի ինքնավար հանրապետությանը:

Քաղաքական հարցերով փորձագետ  Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի և Թուրքիայի  ջանքերի կրկնապատկամանն ասում է. «Միջանցքից հետո, Ադրբեջանը նպատակ ունի իր  վերահսկողության տակ առնել նաև անվտանգության գոտին, որն իրականում Բաքվի ամենակարևոր նպատակն է»:

Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքի հարց չի քննարկվում: Սակայն Ադրբեջանին կարծես թե քիչ են մտահագում հայկական կողմի հայտարարությունները:  Հայաստանը պատշաճ է արձագանքել այս հայտարարություններին, որոնք անկասկած, չեն բխում Ադրբեջանի Հանրապետության կառավարության  ու մուսուլման ժողովրդի շահերից և միտված են միայն ապահովելու Հարավային Կովկասում Թուրքիայի ազգային շահերը:

Պարզ է, որ որևէ հարցի անընդհատ կրիկնությունը վկայում է  տվյալ քաղաքական գործչի թուլության ամսին: Եվ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Ադրբեջանի ու Թուրքիահյի նախագահների  կողմից անընդհատ բարցրացնելը վկայում է, որ Ղարաբաղյան պատերազմում այս երկրներն իրականում որևէ ձեռքբերում չեն ունեցել և նրանք դա ընդունում են:

Դա նշանակում է, որ չնայած պատերազմում տարած հաղթանակին, Ադրբեջանը ոչ միայն չի հասել իր սահմանած նպատակներին, այլ ֆինանսական ու տնտեսական մեծ վնաս է կրել։ Իսկ Հայաստանը, չնայած պարտությանը, կարողացել է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Հայ փորձագետները կարծում են, որ պատերազմում Հայաստանիա հաղթանակը պայմանավորված է Ադրբեջանին միջանցքի չտրամադրելով և նրանք հաստատում են Երևանի իշխանությունների այս դիրքոշոումը:

Երևանի  իշխանությունները համոզված են, որ Ադրբեջանին նոր տարածքներ տալը կնպաստի միայն տարածաշրջանում Հայաստանի համար սահմանափակումների ավելացմանը: Հայստանն իր ներկա տարածքով, կառուցողական հարաբերություններ ունի հարևան և տարածաշրջանի անկախ երկրների հետ: Իսկ միջանցքի տրամադրման դեպքում Հայաստանն Իրանի հետ իր սահմանը զիջելու է Ադրբեջանին, ինչը չի բխում այդ երկրի ազգային շահերից: