Մեկնաբանություն-Իսլամական Հանրապետությունը առաջադիմում և զարգանում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173042-Մեկնաբանություն_Իսլամական_Հանրապետությունը_առաջադիմում_և_զարգանում_է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի Իսլամական Խորհրդարանի ժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Իսլամական Հանրապետությունն իրեն պաշտպանել է բոլոր ռազմական գործողություններից և առաջադիմում ու զարգանում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2022 13:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իսլամական Հանրապետությունը առաջադիմում և զարգանում է

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի Իսլամական Խորհրդարանի ժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է.«Իսլամական Հանրապետությունն իրեն պաշտպանել է բոլոր ռազմական գործողություններից և առաջադիմում ու զարգանում է»:

Այաթոլլահ Խամենին նշել է.«Բացի բոլոր երկրներում տիրող պայմաններից, Իրանը կրոնական  ժողովրդավարության նոր մոդելի ներկայացման շնորհիվ տապալել է հեգեմոն համակարգի հավասարումները և  տարբեր ոլորտներում բախվում է համաշխարհային ուժերի հետ»:

Հեղափոխության գերագույն առաջնորդը նշել է, որ 1978 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը ոչ միայն խաթարեց Արևելքի և Արևմուտքի ուժերին հետևելու վրա հիմնված միջազգային համակարգը, այլև իսլամի շահի և կրոնական ժողովրդավարության ներկայացման շնորհիվ  դարձավ նոր և ազատագրող մոդել այլ երկրների, այդ թվում՝ մուսուլման ժողովուրդների համար: Այդ պատճառով, Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, Իրանի նկատմամբ հեգեմոն համակարգի թշնամանքը շարունակվել է և ութ տարի տևած  պատերազմի պարտադրմամբ ու լայնածավալ տնտեսական և ռազմական պատժամիջոցների կիրառմամբ, փորձ է արվել կանխել Իսլամական Իրանի առաջընթացն ու աճող հզորությունը:

Արդյունաբերական, ռազմական և գիտական ​​տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացը ցույց է տալիս, որ Իսլամական հեղափոխության նպատակները ճիշտ ուղու վրա են, և թշնամիների համակողմանի ճնշումը չի կարողացել զսպել Իսլամական Հանրապետության ուժը:

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը կարողացավ շարժվել կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ և հիմա, պատժամիջոցների պայմաններում, որոշ տնտեսական ցուցանիշների, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը և արդյունաբերական, միջուկային, օդատիեզերական և գիտական ​​առաջընթացը վկայում են  իմպերիալիզմի և թշնամիների դեմ դիմակայության ճակատում Իսլամական Իրանի հաջողությունների մասին: Ըստ միջազգային գիտական ​​շրջանակների զեկույցների Իրանում գիտական ​​առաջընթացի արագությունը 11 անգամ գերազանցում է աշխարհում գիտության միջին աճի տեմպին: Իսկ գիտության համաշխարհային արտադրության մեջ Իրանի մասնաբաժինը 1998 թվականին 0,07 տոկոսից 2020 թվականի աճել է 2 տոկոսի։ Գիտության համաշխարհային արտադրության մեջ Իրանի մասնաբաժինը  բնակչության համեմատ  աճել է ավելի քան երկու անգամ։

Ակնհայտ է, որ այս առաջընթացները և հաջողությունները պահանջում են հեղափոխական և ջիհադական հետևողական կառավարում:

Հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Այսօր մեր սիրելի հայրենիքը ծարավ է ծառայության և պատրաստ է թռիչք կատարել բոլոր ոլորտներում և կարիք ունի գրագետ կառավարման, ջիհադի, գիտելիքի և քաջության, որպեսզի կարողանա մոբիլիզացնել ժողովրդի, հատկապես երիտասարդության ակնհայտ ու թաքնված կարողությունները և նրանց բերել աշխատանքի և կառուցողական ջանքերի դաշտ»:

Այաթոլլահ Խամենեին Իրանի իսլամական խորհրդարանի անդամների այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով Իսլամական Իրանի հաջողություններին և առաջընթացին հավելել է.«Խորհրդարանի անդամները, կառավարությունը, դատական ​​և այլ պետական մարմինները պետք է իմանան, որ ներգրավված են մեծ և կարևոր վարչակազմում և համապատասխանաբար մեծացնեն իրենց հոգածությունը»: