Մամուլի տեսություն 26.05.2022
Հայաստանում ցուցարարները հավաքվել են նախագահականի դիմաց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։
Էթելաաթ օրաթերթ
Հայաստանում ցուցարարները փակել են նախագահական նստավայրի մուտ
Հայաստանում քաղաքական լարվածությունը շարունսկվում է: Նախագահի նստավայրի դիմաց հակակառավարական ցուցարարների ներկայությունը մեծ արձագանք է գտել ԶԼՄ-ներում:
«Արմենպրես» կայքը հայտնում է, որ հակակառավարական ցուցարարները փակել են նախագահի նստավայրի մուտքերը և շարունակել պահանջելմխ Փաշինյանի հրաժարականը:
Ընդդիմադիրները վանկարկել են «Ամոթ Փաշինյանին» և «Նիկոլը դավաճան է» կարգախոսները և պահանջել նրա անհապաղ հրաժարականը։
Քեյհան օրաթերթ
Իրանական ապրանքները կարող են բավարարել ռուսական շուկայի կարիքները
Նշելով որ այն իրավիճակի պատճառով, որի հետ ՌԴ-ն բախվել է այսօր, Մոսկվան ձգտում է ավելացնել ներկրումներն այդ եկրի փոխվարչապետն ասել է.«Ռուսական շուկայում կան բազմաթիվ կարիքներ, որոնք կարող են բավարարել իրանական ապրանքները»։
Որոշ ժամանակ առաջ փոխհամաձայնության ու առևտրական հարաբերությունների զարգացման համար Իրանի նախագահի ՌԴ կատարած այցից հետո, երեկ, Թեհրանում, Իրանի ու Ռուսաստանի առևտրական ոլորտի պաշտանյաների ներկայությամբ, անցկացվել է երկու երկրների առևտրական համատեղ համաժողովը:
Համաժողովի ժամանակ Ալեքսանդր Նովակն ասել է.«Այսօր Ռուսաստանը մեծ թվով ոչ բարեկամ երկրների կողմից ճնշման է ենթարկվում, ինչը մեծացնում է ԻԻՀ-ի ու ՌԴ-ի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, և այդ պատճառով Ռուսաստանից Իրան է եկել մեծ պատվիրակություն՝ կազմված պետական գերատեսչությունների պաշտոնյաներից, մարզպետերից, գործարարներից, տնտեսական ակտիվիստներից և արտադրամասերի ներկայացուցիչներից՝ Իրանի հետ հարաբերությունները խորացնելու նպատակով»:
Ջավան Օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի փլուզման նշաններ են ի հայտ եկել
Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վալիդ Սուքրիան թվարկել է Սիոնիստական ռեժիմի փլուզման ցուցանիշները՝ ասելով.«Դիմադրությունը կարողացել է ներսից ու շրջակայքից մաշեցնել Սիոնիստական ռեժիմը և նախապատրաստել նրա կործանումը»:
Իրան օրաթերթ
Իրանում ներկայացվել է նախագիծ, որով նախատեսսվում է հատուկ հիվանդների համար դեղերն առաքել նրանց տներ
Իրանի Պարենի և դեղերի վարչության ղեկավարն ասել է.«Հատուկ հիվանդների համար դեղերն իրենց տներ առաքման նախագիծը հանրապետությունում կգործի այս տարվա խորդադ ամսի վերջից: Նախագծի նպատակն է բարելավել դեղերի տրամադրման ոլորտում ծառայությունների որակը այդ հիվանդներին, օրինակ՝ օրգանների փոխպատվաստում ստացած հիվանդներին»:
Լրագրողների հետ ճեպազրույցում դոկտոր Բահրամ Դարային հավելել է.«Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության ծրագրերում առաջնահերթություն է առանձնահատուկ, անբուժելի և քրոնիկ հիվանդների համար 400 հիմնական և կենսական նշանակության դեղամիջոցների կայուն ապահովումը և նույնիսկ առաքումն իրենց տներ»:
armenpress.am
Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան
Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Չեռնոգորիայի նախագահի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծառ կտնկի Հիշողության պուրակում:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև, Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Այցի շրջանակում Չեռնոգորիայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Հայաստան այցի ընթացքում Չեռնոգորիայի նախագահը կայցելի նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
armenpress.am
Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը. ՊՆ
Մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրն անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:
news.am
Հարցված ամերիկացիների կեսից ավելին կողմ է զենքի վաճառքի մասին օրենքների խստացմանը
ԱՄՆ քաղաքացիների կեսից ավելին կողմ է երկրում հրազենի վաճառքը կարգավորող օրենքների խստացմանը։ Այդ մասին են վկայում հարցման չորեքշաբթի օրը հրապարակված արդյունքները։ Հարցումն անցկացրել է CBS հեռուստաընկերությունը՝ YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հետ համատեղ։
Արդյունքների համաձայն՝ հարցված ամերիկացիների 54 տոկոսը կարծում է, որ նման օրենքները պետք է ավելի խստացվեն, 30 տոկոսն առաջարկում է դրանք թողնել անփոփոխ, իսկ 16 տոկոսը կողմ է օրենքների մեղմացմանը։
Զենքի վաճառքի մասին օրենքների խստացման վերաբերյալ կարծիքները տարբեր են եղել` կախված հարցվածների կուսակցական պատկանելությունից: Այսպես, ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակիրներից հարցվածների 79 տոկոսը կողմ է դրանց խստացմանը, հարցված հանրապետական ների 27 տոկոսն է այդ կարծիքին, իսկ ոչ մի կուսակցության չհարող քաղաքացիների 50 տոկոսն է կողմ օրենքների խստացմանը։
Հարցված դեմոկրատների 12 տոկոսը, հանրապետականների 49 տոկոսը եւ անկուսակցական քաղաքացիների 33 տոկոսը կարծում են, որ օրենքները պետք է անփոփոխ մնան։
Զենքի վաճառքի մասին օրենքների մեղմացմանը կողմ է հարցված դեմոկրատների 9 տոկոսը, հանրապետականների 24 տոկոսը եւ ոչ մի կուսակցության չպատկանող քաղաքացիների 17 տոկոսը։
Մայիսի 18-20-ն անցկացված հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր ԱՄՆ 2041 քաղաքացի։ Անճշտությունները չեն գերազանցում 2,5 տոկոսը։
panarmenian.net
Կաթողիկոսի կոնդակով Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն է ստեղծվել
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական կոնդակով հաստատվել է Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակությունը։
Կաթողիկոսի մայիսի 26-ի կոնդակով Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակության կազմում կընգրկվեն Ալբանիայի, Սլովենիայի, Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չերնոգորիայի, Խորվաթիայի հայկական եկեղեցական համայնքները:
Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ է նշանակվել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
panarmenian.net
Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ նավթամթերք մատակարարելու մասին համաձայնագիրը
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում ՀՀ հետ առևտրատնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2020-ի հուլիսին։
Համաձայնագրով նախատեսվում է արտահանման մաքսատուրքեր չգանձել Ղազախստանից Հայաստան մատակարարվող այն ապրանքների համար, որոնք նախատեսված են ներքին սպառման համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Այդ շարքին դասվող ապրանքները չեն կարող ՀՀ տարածքից արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Հայկական կողմից այդ պարտավորությունը խախտելու դեպքում ղազախական կողմը կարող է արգելել կամ կասեցնել այդ ապրանքների մաքսազերծ արտահանումը։
Պարտավորության խախտման դեպքում հայկական կողմը պարտավոր է փոխհատուցում վճարել Ղազախստանին, որը հաշվարկվում է դոլարով և համարժեք արտահանման մաքսատուրքերի ծավալին։
Համաձայնագրի վավերացումից հետո պետք է ստորագրի Ղազախստանի նախագահը: