Մամուլի տեսություն 27.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173166-Մամուլի_տեսություն_27.05.2022
Սիոնիստական ռեժիմի ռազմական ապարատը, զարմանք հայտնելով Թեհրանում ԻՀՊԿ հրմանատարի սպանության վբերաբերյկալ ԱՄՆ-ին ուղղված զեկույցի բացահայտման կապակցությամբ, քննադատռել է Վաշինգտոնին՝ անմեղ ձևանալու համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 27, 2022 08:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27.05.2022

Սիոնիստական ռեժիմի ռազմական ապարատը, զարմանք հայտնելով Թեհրանում ԻՀՊԿ հրմանատարի սպանության վբերաբերյկալ ԱՄՆ-ին ուղղված զեկույցի բացահայտման կապակցությամբ, քննադատռել է Վաշինգտոնին՝ անմեղ ձևանալու համար:

Ջամե Ջամ օրաթերթ

Սիոնիստական ռեժիմը զայրացած է ԱՄՆ-ի կողմից ԻՀՊԿ հրամանատարներից Սայադ Խոդայիի սպանության խոստավանությունը բացահայտելու համար

Սիոնիստական ռեժիմի ռազմական ապարատը, զարմանք հայտնելով Թեհրանում ԻՀՊԿ հրմանատարի սպանության վբերաբերյկալ ԱՄՆ-ին ուղղված զեկույցի բացահայտման կապակցությամբ, քննադատռել է Վաշինգտոնին՝ անմեղ ձևանալու համար:

Սայադ Խոդայիի սպանությունն իրականացնելու մասին Սիոնիստական ռեժիմի խոստավանության մասին լուրը հրապարակվել է The New York Times-ում, ինչը զայրացրել է  ռեժիմին:

 

Իրան օրաթերթ

Երեխաների սպանդ՝ ԱՄՆ Տեխաս նահանգում

23 հոգու կյանք խլած Բուֆալոյի սպանդից 10 օր անց, 18 ամյա զինված երիտասարդը սպանել է Տեխասի դպրոցներից մեկի 19 աշակեչտի և մեկ ուսուցչուհու:

Հրազենի միջոցով իրչականացվող հարձակումների աճն ԱՄՆ-ում հերթական անգամ թեժացրել է զենք կրելու օրենքի թերրի լինելու վերաբերյալ քննարկումները և մտահոգել քաղաքացիներին:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ն Իրաքում օդային աջակցություն է ցուցաբերում թաքֆիրական ահաբեկիչներին

Բաղդադում «Շաբի Ռալլի» գործողության հրամանատարության անդամ Աբբաս ալ Զաիդին հայտարարել է, որ  ԱՄՆ-ն Իրաքում օդային աջակցություն է ցուցաբերում թաքֆիրական ահաբեկիչներին:

 Աբբաս ալ Զաիդին ասել է, որ ամերիկյան ուղղաթիռներն աջակցում են ահաբեկիչներին՝ շարունակելու իրենց հանցավոր գործունեությունը Իրաքում։

 

Էթեմադ օրաթերթ

Իրաքը քրեականացրեց Իսրայելի հետ հարաբերությունների հաստատումը

329 պատգամավորներից 275-ի ներկայությամբ Իրաքի խորհրդարանում մեծամասնությամբ հաստատվել է Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները քրեականացնող օրենքը։

Իրաքի խորհրդարանը հինգշաբթի օրն ընդունել է «Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման և հարաբերությունների արգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրացումը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների համար:

Օրենքի ընդունումից հետո Իրաքի խորհրդարանի պատգամավորները վանկարկել են «Ոչ Իսրայելին»:

 

armenpress.am

Հավանաբար ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն կունենանք. դեսպան

  Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:

«Տեխնիկական և մասնագիտական հարցեր կան, որոնք համապատասխան մասնագետները ուսումնասիրում և քննարկում են: Ճիշտ չի լինի դրանց ավարտից առաջ մենք ցանկանանք ինչ-որ բան ասել: Սպասենք տեխնիկական, մասնագիտական արդյունքներին, բայց արդյունքը, ինչ էլ լինի, երկու երկրների օգտին է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:

Նա հավելեց, որ Հայաստանում կայացած հայ-իրանական միջկառավարական 17-րդ նիստի ընթացքում կարևոր թեմաներից մեկը, որ քննարկվել է երկու երկրների միջև, էներգետիկ ոլորտի համաձայնություններն են, որի մի մասը գազի սվոփին է վերաբերվում:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով՝ նշելով, որ Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են:

Բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ:

2004 թվականին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:

 

armenpress.am

Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան

 Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելեց նա:

Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:

«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և  դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասաց նա:

2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ  Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

 

armenpress.am

Էրդողանը և Մակրոնը քննարկել են Ուկրաինան և Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումները ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները, ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող իրադարձությունների թեման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։

Էրդողանը  հույս է հայտնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև արագ և արդար խաղաղության հաստատման համար՝ նշելով, որ Անկարան շարունակում է խրախուսել կողմերի երկխոսության և դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելուն։

 

panarmenian.net

Պրիմատների և կրծողների ներմուծումը ՀՀ արգելվել է` կանխելու կապիկի ծաղկի մուտքը

  Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկի ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը ՀՀ կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի հրամանով, 2022-ի մայիսի 28-ից մինչև 2022-ի նոյեմբերի 28-ը արգելվել է ՀՀ տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն), տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստաում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Կապիկի ծաղիկը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ռիսկի հավանական գործոններից է՝ համապատասխան ջերմային մշակման չենթարկված, վարակված կենդանիների մսի օգտագործումը: Վարակի փոխանցումը մարդուց մարդու սահմանափակ է և հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով և/կամ ախտահարված հյուսվածքի հետ երկարատև սերտ շփման արդյունքում։

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

«Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կապիկի ծաղկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.

• խուսափել ախտանշաններ ունեցող անձի հետ երկարատև սերտ շփումից,

• չներկրել Էկզոտիկ կապիկներ (պրիմատներ) և կրծողներ,

• կենդանական միս կամ դրանց մասեր պարունակող բոլոր մթերքները ենթարկել բավարար ջերմային մշակման, որը պաշտպանում է ինչպես այս, այնպես էլ՝ այլ վարակիչ հիվանդություններից,

• կենդանաբանական այգիներ այցելելիս խուսափել կապիկների և կրծողների հետ շփումներից։

 

 

panarmenian.net

Թուրքիան մտադիր է տիեզերագնաց ուղարկել միջազգային կայան

 Թուրքիան մտադիր է տիեզերագնաց ուղարկել Միջազգային տիեզերակայան՝ նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ազգային տիեզերական ծրագրի շրջանակում մենք պաշտոնապես սկսում ենք մեր քաղաքացիներին Միջազգային տիեզերակայան ուղարկելու գործընթացը»,-ասել է նա, հայտնում է TRT World-ը։

10-ամյա Ազգային տիեզերական ծրագիրն ուղղված է տիեզերքում Թուրքիայի ներկայության հզորացմանը, այլ ոչ թե միայն «գործարկման ինքնուրույն հնարավորությունների զարգացմանը»։

Էրդողանը ազգային տիեզերական ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր 2021-ին։

 

panarmenian.net

Բելգիան առաջինն աշխարհում կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար

  Բելգիան առաջինն աշխարհում 21 օրյա կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար։ Այդ մասին հայտնել է La Libre Belgique թերթը։

Նման տևական կարանտինը բացատրվում է հիվանդության բարձր ինկուբացիոն շրջանով, գրում է «Իզվեստիան»։ 3 շաբաթական կարանտինը չի տարածվում հիվանդների հետ շփում ունեցած անձանց վրա, սակայն, նրանք կլինեն հսկողության տակ։

Բելգիացի մասնագետների խումբը որոշումը կայացրել է՝ գնահատե;ով ռիսկերը այն բանից հետո, երբ երկրում «կապիկի ծաղիկ» հիվանդության 3 դեպք գրանցվեց։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն է հրավիրում փորձագետների մասնակցությամբ, կապված «կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման հետ։

Հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում և Ավստրալիայում

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

 

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։