Մեկնաբանություն- Զգուշացում՝ ԱՄՆ-ում բռնության ու վախի մթնոլորտի տարածման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173316-Մեկնաբանություն_Զգուշացում_ԱՄՆ_ում_բռնության_ու_վախի_մթնոլորտի_տարածման_կապակցությամբ
Խոսելով ԱՄՆ-ում տիրող իրավիճակի մասին, այդ երկրի նախագահն ասել է. «Բռնությունը չափից ավելի շատ է: Վիշտը չափից ավելի շատ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2022 07:04 Asia/Tehran

Խոսելով ԱՄՆ-ում տիրող իրավիճակի մասին, այդ երկրի նախագահն ասել է. «Բռնությունը չափից ավելի շատ է: Վիշտը չափից ավելի շատ է»:

Դելավերի համալսարանի ուսանողների ավարտական միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Տեխասի դպրոցում տեղի ունեցած սպանդին, որի հետևանքով զոհվեց 19  աշակերտ, Ջո Բայդենը հայտարարել է. «Այս պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ծողները պատրաստվում են հողին հանձնել իրենց երեխաներին: Նրանք իրենց երեխաներին հուղարկավորում  ե ն ԱՄՆ-ում: Բռնությունը չափից ավելի շատ է: Վիշտը չափից ավելի շատ է»:

Նշելով, որ վճռական է պայքարել ԱՄՆ-ում զինված հանցագործությունների դեմ, Ջո Բայդենը հավելել է. «Ես գիտեմ, որ մենք չենք կարող այս աղետն անօրինական հռչակել, սակայն մենք կարող ենք ԱՄՆ-ն ​​ավելի անվտանգ դարձնել»:

Սակայն ԱՄՆ-ի վերջին տասնամյակների վիճակագրությւնը վկայում է, որ զինված հանցագործությունների ու անապահովության դեմ կառավարության պայքարը հիմնականում անարդյունավետ կամ անիրատեսկան է եղել: Եվ այդ երկրիում տեղի ունեցած ցանկացած ցնցող դեպքից հետո,  պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները հանդես են գալիս էմոցիոնալ հայտարարություններով, դատապարտելով բռնությունը և խոստանալով պայքարել դրա դեմ: Սակայն ժամանակի հետ ամեն ինչ վերադառնում է բնականոն հուն և տեղի է ունենում մեկ այլ՝ ավելի սահմռկեցուցիչ հանցագործություն:

Սակայն մեծ թվով ամերիկացի քաղաքական գործիչներ, անտեսելով երկրում տեղի ունեցող զանգվածային սպանությունները, բացահայտորեն աջակցում են զենք կրելու ազատության մասին օրենքին: Նրանք նույնիսկ հայտարարում են, որ զինված բռնություններին դիմակայելու համար, քաղաքացիները պետք է ավելի լավ զինվեեն: Որպես օրինակ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դպրոցներում վերապատրաստում անցած ուսուցիչները պետք է զենք կրեն և անհրաժեշտ է անվտանգության խիստ միկջոցառումներ կիրառել այդ դպրոցներում:

Մեկ ուրիշ խումբ, այդ թվում նաև սնեատոր Բերնի Սանդերսը, պահանջում են արգելել կիսաավտոմատ զենքի կիրառումը: Սանդերսն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Որևէ մեկին անհրաժեշտ չէ AR-15 կամ որևէ այլ հարձակողական զենք, որը նախատեսված է մարդկանց սպանելու համար»:

Զենք կրելու ազատության կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև առկա խորը տարաձայնությունը  հիվանդ, հակասոցիալական և հանցագործ քաղաքացիներին հնարավորություն է տալիս սպանել մյուսներին, անգամ  չվարանելով  հանցագործություններ կատարել դպրոցներում և անմեղ երեխաների դեմ:

Ամերիկյան հասարակության մեջ առկա անապահովության, բռնության ու սարսափի հերթական դրսևորումն էր Տեխասի Օվալդ քաղաքի Ռոբ տարրական դպրոցում 18-ամյա երիտասարդի իրականացրած հրաձգությունը, որին զոհ գնաց 19 դպրոցական: Երիտասարդը դպրոց էր մտել ավտոմատով զինված և կրակել երեխաների ուղղությամբ: Հրաձգուևթյան հետևանքով զոհվեց 19 երեխա և երեք մեծահասակ: Ոստիկանների անփությության պատճառով, հանցագործը մեկ ժամ ժամանակ է ունեցել՝ սպանդն իրականացնելու համար:

Աս սասրափելի դեպքից հետո, դեմոկրատ քաղաքական գործիչներն իրար հետևից ցավակցելով զոհերի հարազատներին, խոստանում են կանխել նման հանցագործխությունների կրկնությունը:

Սակայն քանի դեռ ԱՄՆ-ում չի ընդունվել զենք կրելը սահմանափակող արդյունավետ օրենք, և բռնության խնդիրը չի լուծվել, անխուսափելի կլինի այն իրավիճակի կրկնությունը, որի մասին խոսելիս, Ջո Բայդենն ասել է. «Բռնությունը չափից ավելի շատ է: Վիշտը չափից ավելի շատ է»: