Մամուլի տեսություն 29.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173350-Մամուլի_տեսություն_29.05.2022
Վերջին 22 տարիների ընթացքում Իսրայելի հետախուզական գործակալությունը ավելի քան 1300 ահաբեկչական գործողություններ է իրականացրել ամբողջ աշխարհում։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 29, 2022 09:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.05.2022

Վերջին 22 տարիների ընթացքում Իսրայելի հետախուզական գործակալությունը ավելի քան 1300 ահաբեկչական գործողություններ է իրականացրել ամբողջ աշխարհում։

Էթելաաթ օրաթերթ

Ռուսաստան. Քիսինջերի ռազմավարական և եզակի հայեցակետը գովելի է

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը շնորհավորել է ԱՄՆ նախկին պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերին ծննդյան 99-ամյակի կապակցությամբ՝ գովաբանելով նրան յուրահատուկ և ռազմավարական տեսակետի ու հայեցակարգի համար։

Անատոլի Անտոնովը Քիսինջերին հղած ուղերձում ասել է.«Հուսով եմ կընդունեք իմ շնորհավորանքները ծննդյան 99-րդ տարեդարձի կապակցությամբ, դուք իսկապես աշխարհում դիվանագիտության և միջազգային քաղաքականության վարպետ եք։ Ձեր արտաքին քաղաքականության փորձն անմրցակից է, իսկ ձեր տեսակետները՝ եզակի, մտածելու տեղիք տվող և նորարարական են»։

Անտոնովը նշել է, որ Ռուսաստանը գնահատում է Քիսինջերի ակնառու ռազմավարական տեսակետներըը և ուշադիր հետևում է նրա հրապարակային ելույթներին։

 

Ջավան օրաթերթ

Մոսադի հետքը ահաբեկչական գործողություններում ամբողջ աշխարհում

Սիոնիստական ​​ռեժիմը 2000 թվականից ի վեր ավելի քան 1300 ահաբեկչական գործողություններ է իրականացրել ամբողջ աշխարհում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2002-ից 2008 թվականներին Սիոնիստական ​​ռեժիմի նպատակային սպանությունների արդյունքում առնվազն 387 պաղեստինցիներ են զոհվել:

Այս գործողությունների մեծ մասն իրականացվել է Հորդանան գետի Արևմտյան ափում, այսպես Գազան դարձնելով օդային սպանությունների ամենամեծ լաբորատորիան աշխարհում:

 

Քեյհան օրաթերթ

ԻՀՊԿ-ի հարվածը ԱՄՆ-ին Պարսից ծոցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածելով ԱՄՆ-ին, շրջեց խաղի կանոնները, որպեսզի Հունաստանին և որոշ երկրների, որոնք բռնագրավել  են իրանական ակտիվները, զգուշացնի, որ եթե ​​Իրանի ժողովրդի օրինական իրավունքների դեմ ուղղված չարիքներն ու թշնամական քաղաքականությունը շարունակվեն, հավանականություն կա, որ նրանց նավերը կառգրավվեն ԻՀՊԿ-ի կողմից։ Այն բանից հետո, երբ Հունաստանն անօրինական կերպով իր ջրերում բռնագրավել է իրանական նավթային տանկերները և անօրինական կերպով իրանական նավթը տեղափոխել ԱՄՆ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում կանգնեցրել է հունական երկու տանկեր։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Newsweek. ԱՄՆ-ում երեխաներն ավելի շատ են սպանվում, քան ոստիկանները

Newsweek-ը գրել է, որ կրակոցների հետևանքով 2022 թվականին երեխաները ավելի շատ  են զոհվել, քան առաքելության ժամանակ ոստիկանները։

«Սպանված սպայի հիշատակի» էջի հաղորդման համաձայն, որն արձանագրում է ոստիկանների մահը Միացյալ Նահանգներում, 2022 թվականին փոխհրաձգության ժամանակ սպանվել է 20 ոստիկան։

Education Week-ի տվյալները ցույց են տալիս, որ 2022 թվականին դպրոցներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 24 աշակերտ է զոհվել։

 

Էթեմադ օրաթերթ

Ռեալ Մադրիդ 1-Լիվերպուլ 0

Մադրիդի «Ռեալը» 14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

2021-221 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդիպեցին «Լիվերպուլն» ու «Ռեալը», իսկ «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգայի գավաթը 1:0 հաշվով։

 

armenpress.am

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա:

«Արմենպրես»-ի  հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Արարատ Միրզոյանը շեշտում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել նաև այն մասին, որ Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է անցնելու:

news.am

Հայաստանի տպավորիչ հաղթանակներն ու ցավալի պարտությունները ԵԱ-ում

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի մասին պատմող #SportLifeVLOG նախագիծը: Հերթական թողարկումը նվիրված է առաջին անգամ Հայաստանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը:

#SportLifeVLOG-ի հերթական թողարկումը նվիրված է Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տպավորիչ հաղթանակներին եւ ցավալի պարտություններին:

Հաղորդման հեղինակ Լուսինե Շահբազյանն անդրադառնում է անցած մրցումային 5 օրերի ընթացքում տեղի ունեցած գլխավոր իրադարձություններին, ամփոփում արդյունքները, ներկայացնում հետաքրքիր դրվագներ, երկրպագուներով լի տրիբունաներ, նոկդաուններ, ժամանակից շուտ փայլուն հաղթանակներ, ցավալի պարտություններ,  մրցավարների որոշումների հետ անհամաձայն հանդիսատես, հայ-թուրքական դիմակայություն, բռնցքամարտիկների մեկնաբանություններ:

13 բռնցքամարտիկով Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչներ են հասել Հովհաննես Բաչկովը (63,5 կգ),  Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)  Նարեկ Մանասյանը (92 կգ):  

1/8-րդ եզրափակիչ հասած աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը տեխնիկական պարտություն կրեց, ռինգի մրցավարը առաջին ռաունդում կանգնեցրեց մենամարտը:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցում էին նաեւ  Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), որոնք լքել են պայքարը:

Մայիսի 28-ը հանգստի օր է: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին, եզրափակիչները՝ 30-ին:

yerevanlur.am

Ռուսաստանը և Չինաստանը մոտ են լուսնային կայանի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը. Ռոգոզին

Ռուսաստանի և Չինաստանի կողմից Միջազգային գիտական լուսնային կայանիք ստեղծման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը գրեթե պատրաստ է ստորագրման: Այս մասին «России-24»-ի եթերում հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:

«Չինաստանի հետ մենք այժմ պատրաստության բարձր մակարդակի վրա ենք՝ ստորագրելու միջկառավարական համաձայնագիր լուսնային գիտահետազոտական կայանի ստեղծման վերաբերյալ»,- հայտարարել է Ռոգոզինը։

armenpress.am

Հայաստանում կստեղծվի ալյումինի արտաձգման խոշոր գործարան

 ՀՀ կառավարությունը բավարարել է «Սոլարա» ընկերության ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր: Կառավարությունը հարկային արտոնություն է տրամադրել ընկերությանը՝ սարքավորումներ և հումք ձեռք բերելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից, «Սոլարա»-ն Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից է, մասնագիտացած մասնավոր, բիզնես և արտադրական մասշտաբների արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման մեջ:

Ընկերությունը հիմնել է ալյումինի արտաձգման «Կոնստալ» գործարանը Աբովյան համայնքի տարածքում, որի համար ձեռք է բերել 23 հազար քմ տարածք՝ արտադրական գործունեություն իրականացնելու համար:

Գործունեության հիմնական ուղղություներն են՝ արևային ֆոտովոլտային վահանակների համար ալյումինե շրջանակների արտադրությունը և արևային կայանների տեղադրման համար նախատեսված ալյումինե կոնստրուկցիաների արտադրությունը:  Գործարանում կարտադրվեն նաև ալյումինե դռների և պատուհանների համար շրջանակներ:

Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանի խոսքով, Կառավարության այս որոշումը կարևոր խթան է Հայաստանում արտադրության կազմակերպման գրավչությունը մեծացնելու և ներդրումներ կատարելու համար: