Մամուլի տեսություն 30.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173450-Մամուլի_տեսություն_30.05.2022
National Interest-ը գրում է, որ իրանական կիբեր ուժերը, որպես զարգացող ուժի ասպեկտ, իրենց համբերության, ռիսկային և նպատակաուղղված գործողությունների շնորհիվ, դարձել են գործնականում վտանգավոր ուժ, ինչը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շրջանում։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 30, 2022 14:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.05.2022

National Interest-ը գրում է, որ իրանական կիբեր ուժերը, որպես զարգացող ուժի ասպեկտ, իրենց համբերության, ռիսկային և նպատակաուղղված գործողությունների շնորհիվ, դարձել են գործնականում վտանգավոր ուժ, ինչը մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շրջանում։

Էբթեքար օրաթերթ

Թեհրան - Դուշանբե հարաբերություններ,  այնքան հեռու այնքան մոտիկ

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով, գլախավորելով բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատվիրակության, Տաջիկստանի նախագահ Իմամալի Ռահմանովը  երկուշաբթի օրը ժամանել է Թեհրան։

Երկօրյա այցը կներառի պաշտոնական ընդունելություն, երկկողմ բանակցություններ երկու երկրների նախագահների միջև և խորհրդակցություններ երկու երկրների բարձրագույն պատվիրակությունների միջև, տնտեսական, գիտական, քաղաքական և մշակութային համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրում և երկու նախագահների մամուլի ասուլիս։ 

 

Քեյհան օրաթերթ

Փախնելու համար Սիոնիստները արձակվել է օդանավակայանների վրա 

Կիրակի կեսօրին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի շրջակայքի փողոցներն ու թաղամասերը պետք է լեփ-լեցուն լինեին հորինված «Դրոշի պար» արարողության գովազդներով։ Սակայն դրանից ժամեր առաջ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը շատ մարդաշատ էր, իսկ Թել Ավիվի օդանավակայանի միջազգային թռիչքների սրահը լիքն էր ուղևորներով, որոնք որոշել էին փախչել օկուպացված Պաղեստինից: Հաշվի առնելով Դիմադրության և պաղեստինյան տարբեր խմբերի կողմից դրոշի օրվա արարողությունը կազմակերպելու սպառնալիքներին այս ուղևորները որոշել էին փախնել Իսրայելից, և  օդանավակայանում ստեղծվել էր մի իրավիճակ, որը հիշեցնում էր «խմբային փախուստ»:

 

Էթելաաթ օրաթերթ

Պուտինը ստորագրել է օրենք, որով 65 տարեկանից ցածր մարդիկ են հավաքագրվում ռուսական բանակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է օրենքը, որը վերացնում է Ռուսաստանի զինված ուժերի հետ պայմանագրերի կնքման տարիքային շեմը։

ՌԴ Դումայի հայտարարության համաձայն, մարդիկ կարող են բանակում ծառայել պայմանագրով և մինչև թոշակի անցնելը: Տարիքային շեմը կանանց համար կազմում է 60, իսկ տղամարդկանց համար՝ 65 տարեկան: Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որը վերացնում է  առաջին զինվորական ծառայության պայմանագիրը կնքելու տարիքային շեմը։ Նախկինում սահմանում էր, որ 18-ից 40 տարեկան Ռուսաստանի քաղաքացիները և 18-ից 30 տարեկան օտարերկրյա քաղաքացիները կարող են կնքել իրենց առաջին զինծառայության պայմանագիրը:

 

Քեյհան օրաթերթ

 National Interest. Իրանի կիբեր հզորությունը սարսափելի է

Ամերիկյան  National Interest  հրատարակությունը անդրադարձել է կիբեր գործողություններում իրանական ուժերի բարձր համբերությանը և հետախուզության կարողություններին

Անդրադառնալով Իրանի բարդ կիբեր գործողություններին, պարբերականը գրել է.«Իրանի կիբեր ուժերը վտանգավոր չեն միայն այն պատճառով, որ նրանք իրականացնում են բարդ և հմուտ գործողություններ։ Նրանք մեծապես պատրաստ են ռիսկի դիմել, ինչը նրանց ավելի  է վտանգավոր դարձնում»:

Որպես զարգացող հզորության ասպեկտներից մեկը, իրանական կիբեր ուժերը իրենց մեծ համբերության, ռիսկի դիմելու և իհարկե, նպատակաուղղված գործողությունների շնորհիվ գործնականում դարձել են չափազանց վտանգավոր ուժեր: Սա անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։ Իրանի կիբերհզորության բարձրացմանն աջակցում են այս երկրում իշխանության ամենաբարձր մակարդակները ինչը վկայում է տարբեր ոլորտներում իշխանության գործիքներն ուժեղացնելու Թեհրանի լուրջ կամքի մասին։

 

.aysor.am

Հունիսի 14-ից ՀԿԵ-ն սկսում է փոխադրումները Երևան-Բաթումի-Երևան երթուղով

Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի իրականացնել ամառային ուղեւորափոխադրումներ Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ Բաթումի երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ․ Երևանից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։Շաբաթվա մյուս օրերին ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով, ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։

araratnews.am

Չնայած բոլոր ռիսկերին եւ փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որայս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից

Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում

Եվ ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

armenpress.am

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպանի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու մեջ։

Այս մասին, ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալիևին հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ։

Թալաթ Ալիևը 2001-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

 

araratnews.am

Դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։

Գլխավոր դատախազությունից «Լուրերին» հաղորդել են՝ դատարանից պահանջվում է բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության 2 տարածք, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 92 միլիոն դրամ:

Բացի դրանից՝ դատախազությունը պահանջում է՝ որպես ապօրինի դրամական միջոցներ, բռնագանձել ավելի քան 477 միլիոն դրամ, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել: