Մամուլի տեսություն. 31.05.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173506-Մամուլի_տեսություն._31.05.2022
Թուրքական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են առաջիկա նախագահական ընտրություններում միավորվել Էրդողանի դեմ։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 31, 2022 12:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն. 31.05.2022

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են առաջիկա նախագահական ընտրություններում միավորվել Էրդողանի դեմ։

Էթելաաթ օրաթերթ

Թուրքական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները պայմանավորվել են առաջիկա նախագահական ընտրություններում միավորվել Էրդողանի դեմ։

Յոթ ժամ տևած հանդիպման ավարտին, Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները համաձայնության են եկել իշխող կուսակցության հետ ընտրական առճակատման 10 սկզբունքների շուրջ: Հանդիպումը կազմակերպել է  «Ապագա» կուսակցությունը: Նիստը նախագահել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները քննարկել են առաջիկայում կայանալիք ընտրություններում կոալիցիա ձևավորելու հարցը և պայմանավորվել երկրում ապագա քաղաքական համակարգի ձևավորման սկզբունքների շուրջ։ Սա ընդդիմության առաջնորդների այս տարվա չորրորդ հանդիպումն է: Հանդիպումը կայացել է փակ դռների հետևում:

 

Քեյհան օրաթերթ

ԻՀՊԿ-ի կողմից Հունաստանի տանկերի բռնագրավումը անակնկալի է բերել ԱՄՆ-ին ու Եվրոպային

Հունաստանի կողմից Իրանի դրոշով լողացող նավի բռնագրավումից  և դրա բեռն ԱՄՆ-ին տրամադրելուց հետո, Պահապանների Կորպուսը բռնագրավեց Հունաստանի դրոշով լողացող երկու բեռնատար նավեր:

Հորմոզի նեղուցում ԻՀՊԿ պատասխան քայլը այքան հաշվարկված ու անսպասելի է, որ զարմացրեց ԱՄՆ-ին ու Եվրոպային: Այս դեպքը լայն արձագանք ունեցավ Իրանում և ողջունվեց քաղաքական բոլոր խմբերի կողմից: Մյուս կողմից, ԱՄՆ-ն ու Եվրոպան պասիվ վերաբերմունք ցուցաբերեցին այս քայլի նկատմամբ և սպառնալիքներ չհնչեցրին: 

 

 

Իրան օրաթեր

Լավրովը հերքել է Պուտինի հիվանդության մասին շրջանառվող լուրերը

Iran Online-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով աշխատանքային տարբեր ծրագրերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենօրյա ու առօրյա ներկայությանը, հերքել է իր հիվանդության մասին լուրերը։

«Նախագահն ամեն օր հայտնվում է հանրության առաջ, և բոլորը նրան դիտում են հեռուստացույցով, լսում և կարդում են նրա ելույթները: եմ կարծում, որ որևէ խելամիտ մարդ այս մարդու մեջ հիվանդության կամ ձանձրույթի որևէ նշան կգտնի»,- ասել է Լավրովը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին։ 

 

Ջավան օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմը ներքաշված է ներքին ճգնաժամերի մեջ

Սիոնիստական ​​ռեժիմը ներքաշված է ներքին ճգնաժամերի մեջ և կանգնած ռազմավարական փակուղու առջև, հատկապես Դիմադրության ճակատի դեմ պայքարում: Իսկ ԱՄՆ-ն ռեժիմին որպես խրտվիլակ է օգտագործում՝ Իրանի վրա հարձակվելու համար:

Ռեժիմն այս պահին ի վիճակի չէ պահպանել անգամ ներքին անվտանգությունը, պայքարելով պաղեստինցիների դեմ: իսկ Լիբանանի կողմից Պաղեստինի հետ սահմանին Ռեզվանի ստորաբաժանման առկայությունն իսկական մղձավանջ է դարձել ռեժիմի համար:

Մյուս կողմից, Սաուդյան Արաբիային Եմենի հարձակումներից փրկելու համար, ամերիկացիները Եմենում երկամսյա հրադադար հաստատեցին,  և առանց դրա դրույթներին հավատարիմ մնալու, Եմենի Հադրամաութ և Ալ-Մեհրա նահանգներում մեծ արագությամբ կառուցեցին ամերիկյան ու բրիտանական ռազմաբազաներ, որպեսզի ավելի արագ թալանեն այդ երկրի նավթը, մյուս կողմից պատրաստվեն պատերազմի նոր փուլին: 

 

armenpress.am

Պետական պարտքը 2020-ի համեմատ աճել է 6.4 տոկոսով. նախարար

 Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, այն դրական արտահայտությամբ 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Պետական  պարտքը 2021 թվականին տարեվերջի դրությամբ կազմել է 4 տրլն 430 մլրդ դրամ, ինչը համարժեք է 9 մլրդ 226 մլն դոլարի: Դրա գերակշիռ մասը կառավարության պարտքն է, իսկ 220 մլրդ դրամը՝ ԿԲ-ի: Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է  4 տրլն 210 մլրդ դրամ, որի կազմում արտաքին պարտքը՝ 2 տրլն 972 մլրդ, իսկ ներքին պարտքը՝ 1 տրլն 237 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը:

Ապա` նախարարը շարունակեց. «Մեր դրամական արտահայտությամբ պետական պարտքը 2020 թվականի նկատմամբ աճել է 6.4 տոկոսով, այդ թվում կառավարության պարտքը՝ 7.3 տոկոսով: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ պետական պարտքը աճել է 15.8 տոկոսով, կառավարության պարտքը՝ 16.8 տոկոսով»:

Այս երևույթը պայմանավորված է 2021-ի հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տարբերությամբ: Նախարարը պարզաբանեց՝  տարեսկզբին փոխարժեքը մոտ 522 դրամ է եղել, իսկ տարեվերջին՝ 480, դրանով է պայմանավորված, որ դոլարային արտահայտությամբ պարտքի աճն ավել բարձր է, քան դրամային արտահայտությամբ պարտքի աճը: Պարտքի կառուցվածքում 70 տոկոսը գերազանցող չափով դոլարային կամ արտարժութային պարտքերն են:

Պարտքն աճել է հատկապես 2020-ի ընթացքում: «Սակայն 2021-ին 4 տոկոսային կետով ընդհանուր առմամբ պետական պարտքը նվազել է, այդ նվազման մեծ մասը՝ 3.2 տոկոսային կետը վերաբերում է կառավարության պարտքի նվազմանը»,-ասաց նա:

Կառավարության պարտքը 2020-ին էր հասել իր առավելագույն արժեքին և կազմել  63.5 տոկոս, 2021-ի արդյունքներով ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 60. 3 տոկոս:

Պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռն ավելացել է, այն 24.4 տոկոսի փոխարեն 28.8 տոկոս կշիռ ունի: Նախարարը դա կարորեց նանով, որ այդպիսով նվազեցնում է պարտքի կախվածությունը փոխարժեքային ռիսկերից:

 

armenpress.am

ԿԱՀ-ում սպանել են «Բժիշկներ առանց սահմաների» կազմակերպության աշխատակցին. AFP

 Կենտոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) հյուսիս - արեւմուտքում սպանել են «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպության տեղացի աշխատակցին: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով ԿԱՀ-ում կազմակերպության ղեկավար Ռոման Բրիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին գնդակահարել են կառավարական ուժերի զինծառայողները դեղորայք բաժանելու ժամանակ: ԿԱՀ-ի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում կատարվածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

 Թուրքիայի արտգործնախարար Մևյութ Չավուշօղլուն հայտնել է, որ նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ներին հայտնել է Չավուշօղլուն:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Թուրքիա»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ պաշտոնական այցը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

 

panarmenian.net

Փաշինյան․ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024-ից պետք է հայտարարագրեն եկամուտները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024-ից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

«Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ»,-ասել է նա:

Նա հիշեցրել է նաև, որ այս տարվանից ուժի մեջ է մտել գույքահարկի նոր համակարգը։

«Այն էականորեն և լրջորեն, նախ, ուժեղացնելու է տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետև նրանց հարկային եկամուտներն են ավելանալու: Մյուս կողմից, իհարկե, քաղաքակրթական նշանակություն նույնպես ունենալու է այս օրենքը, որովհետև կարծում եմ, որ մեր կյանքում տնտեսական հաշվարկն ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների: Ուզում եմ մեկ այդպիսի օրինակ բերել. մենք տեսնում ենք, որ շատ երկրներում՝ սկսած գյուղերից ինչպիսի կոկիկ քաղաքաշինական տեսք ունեն: Իմ համոզմունքն է, որ դրա մեջ շատ էական նշանակություն ունի գույքահարկի համակարգը, որովհետև մարդիկ ոչ թե ուղղակի տուն են կառուցում, այլ կառուցելիս փորձում են հաշվարկել, որ առաջիկա 50 տարվա ընթացքում եթե այս մի նախագիծն ընտրեն՝ որքան գույքային հարկ են վճարելու, եթե մյուս նախագիծն ընտրեն՝ որքան:

Ուզում եմ ընդգծել նաև մեր բոլորովին վերջերս ընդունած ծրագիրը, որ մենք անվանում ենք ռենովացիայի ծրագիր, որի նպատակը հետևյալն է՝ խթանել, որպեսզի քաղաքացիները վերակառուցեն իրենց բնակարանները: Ընդ որում՝ պարտադիր պայման է, որ այդ ստացվող վարկի 30 տոկոսը պետք է անպայման ծախսվի էներգախնայողության համար: Սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև էներգակիրների գները շատ զգայուն են սոցիալական առումով, բայց մենք չենք հաշվարկում երբեք, թե մեր սպառած էներգիայի որ մասով ենք մեր բնակարանը տաքացնում և որ մասով շրջապատող տարածքը: Իհարկե, արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, որ պիտի ամեն քայլափոխի փորձենք լուծել, և մեր Կառավարությունը գնալու է այս ճանապարհով»,-ասել է վարչապետը:

 

panarmenian.net

Ալիևը Պուտինին է ներկայացրել բրյուսելյան հանդիպման արդյունքները

Մայիսի 31-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և ՌԴ նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ալիևը տեղեկացրել է Պուտինին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելւ մասնակցությամբ մայիսի 22-ին Բրյուսլեում տեղի ունեցած հանդիպման մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով կոնկրետ հարցերի լուծման վրա, որոնք կապված են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, կայունության ամրապնդման, տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ։

Քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ ասպեկտներ։ Հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ ուղղված ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, այդ թվում՝ հաշվի առնելով Ալիևի Մոսկվա կատարած փետրվարյան պաշտոնական այցի արդյունքները։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ:

 

panarmenian.net

Team Telecom Armenia-ն $45 մլն ֆինանսավորում է ներգրավել ՀՀ-ում NGN ցանցի կառուցման համար

Գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու և Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն IFC ու EBRD միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից, ներգրավել է 45 մլն դոլարի ֆինանսավորում:

Team Telecom Armenia-ն այս ֆինանսավորումն ուղղելու է տարածաշրջանում եզակի 25 Գբ/վ արագությամբ NGN (Next Generation Network) ցանցի կառուցմանը Հայաստանի քաղաքներում և գյուղերում։

Մեկնաբանելով համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է․ «Մենք կարևորում ենք մեր հանդեպ վստահությունը, հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող գլոբալ զարգացումների ֆոնին, երբ ներդրումները ռիսկային են։ Այս աջակցությունը Team-ին հնարավորություն կտա արագացնել կապիտալ ներդրումների ծրագիրը, ընդլայնել ու արդիականացնել ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական ցանցերը՝ բարելավելով անհատ բաժանորդներին, բիզնես հաճախորդներին տրամադրվող ծառայությունների որակն ու խթանելով նորարարությունը և տնտեսական աճը»:

Ֆինանսական փաթեթը կօգնի ընկերությանը բարելավել իր հեռահաղորդակցության ցանցերի ծածկույթը և սպասարկման որակը, ներառյալ 4G բջջային ցանցի ընդլայնումը և NGN օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը երկրի ողջ տարածքում: Նախագծի արդյունքում ավելի արագ և որակյալ ինտերնետից կօգտվի նվազագույնը 1,1 մլն բջջային համակարգի բաժանորդ, իսկ ավելի քան 450 հազար տնային տնտեսություն կապահովվի արագ օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիությամբ:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ենթակառուցվածքների և բնական պաշարների տարածաշրջանային ավագ ղեկավար Շերիլ Էդելսոն Հանվեյը նշել է․ «IFC-ի ներդրումը կօգնի արդիականացնել բջջային կապի ծառայությունները և մեծացնել ինտերնետային կապի արագությունը Հայաստանում` այս կերպ խթանելով երկրի թվային տնտեսության, առևտրի և ձեռներեցության զարգացումը և արագացնելով հետկովիդային վերականգնումը: Ֆինանսավորելով ՀՀ թվային ենթակառուցվածը` IFC-ն կօգնի նպաստավոր միջավայր ստեղծել երկրում լրացուցիչ ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար»:

Ծրագրի իրականացման արդյունքում Team Telecom Armenia-ն իր դիրքերը կամրապնդի նաև տեղական և տարածաշրջանային հեռահաղորդակցության օպերատորներին տվյալների տարանցման ծառայությունների մատուցման ոլորտում՝ ստեղծելով ավելի ճկուն ու արագ ինտերնետային ենթակառուցվածք:

«Մեր ռազմավարական ծրագրի շրջանակում մենք սկսել ու մեծ թափով շարունակում ենք տարածաշրջանում բացառիկ 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցի կառուցումը, որի ավարտին Հայաստանի յուրաքանչյուր հատվածում ապրող քաղաքացու բնակարան կմտնի առանձնացված օպտիկամանրաթելային մալուխ`գրեթե անսահմանափակ թողունակությամբ։ Սա համաշխարհային տնտեսական զարգացումներին միանալու և դրանց համար նոր պրոդուկտներ ստեղծելու լայն հնարավորություններ կբացի»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ակնկալվում է, որ 25G-PON ցանցի գործարկումը նվազեցնելու է նաև էներգիայի սպառումը` թույլ տալով իր բաժանորդներին օգտվել գերարագ ինտերնետից ավելի էներգաարդյունավետ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի միջոցով։

Խոսելով այս ծրագրին միանալու շարժառիթների մասին՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հեռահաղորդակցության, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների գծով տնօրեն Դիրկ Վերներն ասել է․ «Թվայնացման և էներգաարդյունավետության բարձրացման հետ մեկտեղ այս նախագիծը համահունչ է Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարական երկու առաջնահերթություններին՝ մասնավոր հատվածի մրցունակության ամրապնդմանը և կայուն ենթակառուցվածքների առաջմղմանը առևտրայնացման և կանաչ տնտեսության անցման միջոցով»։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշել է. «Թվային փոխակերպման ժամանակաշրջանում գերարագ ինտերնետային ծառայությունների առկայությունը հույժ կարևոր է մարդկանց և ձեռնարկությունների միջև կապն ապահովելու համար հատկապես հեռավոր համայնքների պարագայում: Հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարը` մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի ֆինանսավորման նպատակով մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների` ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի հետ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում ենթակառուցվածքային և տեխնոլոգիական նորարարությունների ներդրմանը, ինչը կնպաստի ավելի քիչ զարգացած համայնքների սոցիալական զարգացմանը և տնտեսական ներուժի ամրապնդմանը: Դա շատ հեռանկարային ներդրում է»: