Մամուլի տեսություն 01.06.2022
Կաննի կինոփառատոնում ցուցադրված «Սուրբ սարդ» ֆիլմն իրանական հասարակության պատկերը խեղաթյուրելու վերջին փորձն է։
Էթելաաթ օրաթեր
Չինաստան. Կորոնավիրուսի ժամանակ ԱՄՆ-ը միտումնավոր ուժեղացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
Fars News- Չինաստանի ԱԳՆ խոսնակը քննադատել է ԱՄՆ-ին՝ միջազգային իրավունքը խախտելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու համար, նշելով, որ ԱՄՆ-ն իր ներքին օրենսդրությունը գերադասում է միջազգային իրավունքից:
Ժաո Լիջյանն ասել է. «Միացյալ Նահանգները միտումնավոր կերպով կիրառում է միակողմանի ու անօրինական պատժամիջոցներ: Եվ այդ պատժամիջոցների պատճառով, Covid-19-ի համավարակի ընթացքում, մի շարք երկրներ, ներառյալ՝ Իրանը, պայքարել են տնտեսական լուրջ խնդիրների դեմ: Սակայն համավարակի ժամանակ պատժամիջոցները չեղարկելու փոխարեն, ԱՄՆ-ը կրկնապատկել է դրանք և վատթարացրել իրավիճակը»:
Ջավան օրաթերթ
Սարդոստայնից ավելի երերուն խեղաթյուրում
«Սուրբ սարդը» ֆիլմը վերջին ջանքն է՝ Իրանի հասրակության կերպարը խեղաթյուրված ներկայացնելու և ցույց տալու համար, թե Իրանիում կինն արժեզրկված է ու կնոջ իրավունքները ոտնահարվում են:
Ալի Աբբասիի ֆիլմը մեծ ընդունելության է արժանացել ընդդիմոադիր որոշ խմբերի և արտասահամանյան հակահեղափոխական ուժերի կողմից:
Չնայած ֆիլմը Կաննի 2022թ. կինոփառատոնի ժյուրիի կողմից ստացել է 2 միավոր, տեխնոկրատների կողմից փորձ է արվում այն որպես գլուխգործոց ներկայացնել:
Էթեմադ օրաթերթ
Պաղեստինի «գաղտնի բանակն» իսրայելցի զինվորների շրջանում
Պաղեստինյան տարածքներում, հատկապես Գազայի հատվածում, որոնք գտնվում են Իսրայելի լիակատար շրջափակման մեջ, բարդ է զենք ձեռք բերել կամ գնել այլ երկրներից: Ուստի պաղեստիյնյան խմբավորումներն ընտրել են այլ ճանապարհ՝ «զենքը ստանալ սիոնիստներից»:
Այդ նպատակի համար, ձևավորվել է «գաղտնի բանակ», որի անդամները կարող են մուտք գործել ռեժիմի զենքերի պահեստներ և այնտեղից վերցնել իրենց անհրաժեշտ սպառազինությունը:
Իրան օրաթերթ
Washington Post. ԱՄՆ- բանակում ինքնասպանությունը զինվորներին կյանքին ավելի շատ է սպառնում, քան պատերազմը
Վերջերս Պենտագոնի հրապարակած զեկույցւոմ նշվում է, որ ամերիկացի զինծառայողների շրջանում ինքնասպանությունների թիվը հասել է 1938 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, և ինքնասպանություն գործածների մեծ մասը կանայք են։
The Washington Post-ը գրելէ, որ սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո ինքնասպանությունը եղել է ԱՄՆ-ի բվանակում գրանցված մահվան դեպքերի հիմնական պատճառը:
Այս ընթացքում ինքնասպան է եղել ավելի քան 30,000 ամերիկացի զինվորական, մինչդեռ մարտական գործողությունների կամ ուսումնական վարժանքների ժամանակ կյանքը կորցրած զինվորների թիվը կազմել է 7,000 հոգի:
Քեյհան օրաթերթ
Իրանում ցորենի արտադրությունը 4 միլիոն տոննայից կհասնի 8 միլիոն տոննայի
Երեկ հրապարակվեց Իրանի գյուղատնտեսության զարգացման աջակցության հիմնադրամի կանոնադրությունը՝ 5,2 միլիոն հեկտար անձրևաջրով ոռոգվող հողատարածքներին աջակցության վերաբերյալ, ինչը կկրկնապատկի բերքի քանակը:
armenpress.am
Արբանյակի կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ. Թովմասյան
Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը կարող է լուծել նաև Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ, սակայն կադաստրային քարտեզների ուղղման համար կշարունակեն օգտագործվել այլ տեխնոլոգիաներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ նշվում է, որ արբանյակը պետք կգա նաև կադաստրային գործի մեջ, քարտեզագրման մեջ:
«Արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար: Գլոբալ վերլուծությունների համար, այո, Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ այդ արբանյակը և դրա կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել: Բայց, երբ խորանում ենք ավելի նեղ մասնագիտական, կադաստրային քարտեզների ուղղման և համապատասխան ճշգրիտ սանտիմետրային կոորդինատների ստացման մասով, ապա աշխարհում լավագույն նկարը, որ այսօր հնարավոր է ստանալ այս պահի դրությամբ առանց այդ միջամտությունների, 30 սմ պիքսել ունեցող նկարներն են, որոնք ևս չեն ապահովում այն սանտիմետրային ճշտությունը, որով այսօր աշխարհի բոլոր կադաստրները վարվում են»,-ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Նա վստահեցրեց՝ մաքսիմալ փորձելու են օգտվել այդ արբանյակի կողմից մատակարարվելիք տվյալներից՝ գլոբալ վերլուծությունների, հողային ֆոնդերի համար: «Իսկ, եթե խոսքը վերաբերվի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, ապա այս պարագայում մենք դեռևս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ՝ ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից, եթե դրա կարիքը հետագայում ունենանք»,-ասաց Թովմասյանը:
Ինչ վերաբերում է արբանյակին, ապա նա ասաց, որ այդ տեխնոլոգիայի ներդրումն ու ստացումը կառավարության կողմից շատ ռազմավարական և կարևոր քայլ էր, որը ապահովելու է տարբեր մարմինների խնդիրների կարգավորումը:
Արբանյակի առկայությունը նաև թույլ է տալու ավելի թարմացված տվյալներ ներբեռնել ազգային գեոպորտալ, որը կադաստրի կոմիտեն մոտ ապագայում գործարկելու է: «Գեոպորտալի բազային շերտերի մեջ ներառվում են հենց արբանյակային և օդային լուսանկարները: Եվ այդ արբանյակային լուսանկարների թարմացումն ազգային գեոպորտալում թույլ կտա մեր քաղաքացիներին ստանալ առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն և տեսնել իրականությունն արդեն համակարգչի վրա»,-ասաց նա:
armenpress.am
ՌԴ-ն մեկնաբանել է Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ լուրերը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռ հստակ ըմբռնում չկա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով այն հարցին, թե հունիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա արդյոք կապվա՞ծ է Մոսկվայի, Կիևի և ՄԱԿ-ի պատվիրակությունների՝ Ստամբուլում հնարավոր հանդիպման նախապատրաստման հետ, Պեսկովը պատասխանել է.
«Այս ամենի համատեքստը նույնն է: Հետևաբար, այո, իսկապես, այստեղ բոլոր իրադարձություններն անուղղակիորեն կապված են։ «Բայց չկա հստակ ըմբռնում նման հանդիպման վերաբերյալ»,- ասել է նա:
armenpress.am
Շվեյցարիան արգելել է Դանիային Piranha III զրահամեքենաներ ուղարկել Ուկրաինային
Շվեյցարիայի իշխանությունները չեն թույլատրել Դանիային շվեյցարական արտադրության Piranha III 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հաղորդել Է SRF հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
«Դանիայի իշխանությունները համապատասխան պաշտոնական հարցումն արել են Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարությանը (SECO) եւ մերժում ստացել: SECO-ն հարցումը մերժել Է մի քանի օր առաջ»,-նշում Է SRF-ը:
Միեւնույն ժամանակ SECO-ն որպես այդ որոշման պատճառ նշել Է երկրի չեզոքությունը եւ Շվեյցարիայի օրենսդրությունը:
SRF-ն ընդգծել Է, որ Դանիան, գնելով շվեյցարական զրահատեխնիկան, պարտավորվել Է այն երրորդ կողմին չհանձնել առանց Շվեյցարիայի թույլտվության:
Ավելի վաղ ապրիլին, Շվեյցարիայի իշխանությունները Գերմանիայի թույլ չեն տվել շվեյցարական արտադրության զինամթերք ուղարկել Ուկրաինային «Գեպարդ» զենիթային ինքնագնաց կայանքների համար, որոնք Բեռլինը մտադրվել Էր ուղարկել Կիեւին:
Սակայն, ճշտում Է SRF-ը, առայժմ հայտնի չԷ, թե արդյոք Շվեյցարիան հետագայում Էլ կպահպանի նման դիրքորոշումը. շվեյցարացի քաղաքական գործիչների շրջանում տարբեր տեսակետներ կան այդ հաշվով: Այսպես, Շվեյցարիայի դաշնային խորհրդում եւ Շվեյցարիայի խորհրդարանում առաջարկություններ են հնչել՝ եվրոպական պետություններին թույլատրել որոշակի պայմանների առկայությամբ փոխանցել շվեյցարական սպառազինություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
panarmenian.net
Պուտինն ու Փաշինյանը խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:
ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
panarmenian.net
Սանոսյան․ Հյուսիս-հարավի միայն 5-6%-ն է կառուցված
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի հետ հետ կապված մեծ խնդիր կա՝ այդքան քննարկված ու այդքան կարևոր ճանապարհի դեռևս միայն 5-6 տոկոսն է կառուցված։
Նա հավելել է, որ կա նաև լավ լուր՝ վերջին 2-3 տարիներին աշխատանքներն ակտիվացել են, 2021 թվականին 50 կմ է ասֆալտապատվել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանշին է։
Նախարարը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ ցուցանիշը կգերազանցվի։
Նա նշել է, որ ընթացիկ տարում, հավանաբար, աշխատանքներ կիրականացվեն Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին հատվածի 8 կիլոմետրում։
panarmenian.net
Զելենսկի․ Ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքին հարցազրույցում ասել է, որ ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում:
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան մտադիր չէ տարածքներ զիջել, սակայն դրա հետ կապված բարդությունները կարող են քննարկվել, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ նման «բանավեճերն անհրաժեշտ են՝ սկսելու համար հանգուցալուծել այդ բարդությունները և մարտահրավերները դիվանագիտական ալիքներով, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի»։ Նա ասել է նաև՝ վիճակն Ուկրաինայի արևելքում շատ ծանր է՝ ընդգծելով, որ ուկրաինացիներն այդ հատվածում «պահում են պաշտպանության պարագիծը», իսկ Խարկովի շրջանում «հակահարվածներ են հասցնում և ճնշում գործադրում»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։
Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։