Մամուլի տեսություն 02.06.2022
Իրանական թերթերի մեծ մասի այսօրվա առաջին վերնագիրը նվիրված էր Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի հիշատակին նրա մահվան 33-րդ տարելիցի նախօրեին:
Ջավան օրաթերթ
Իմամ Խոմեյնու ճանապարհը շարունակվում է
Այս օրերին Իրանի և ամբողջ աշխարհի մուսուլմաններն այն պայմաններում են պատրաստվում ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնու մահվան 33-րդ տարելիցի և նրա ոգեկոչման արարողություններին, երբ այս գերագույն առաջնորդի ճանապարհը կենդսանի է: Իսկ նրա թանկարժեք ժառանգությունը՝ իսլամական հեղափոխությունը և նրանից բխող վարչակարգը, արդի աշխարհում նորովի շարժում են՝ մարդուն հասցնելու Մահդավյան համաշխարհային իդեալին:
Իմամ խոմեյնին լիարժեք մարդու օրինակ է, ով իրեն կերտել է ինքնազարգացմամբ, մեծանալով ու դաստիարակվելով իսլամի մշակութային օրրանում:
ԻԻՀ գերագույն առաջնորդն ասում է.«Իմամը բոլորին հասկացրեց, որ կատարյալ մարդ լինելը, Ալիի նման ապրելը, և մաքրամաքուր կյանքով ապրելը հեքիաթ չէ»:
Էթելաաթ օրաթերթ
Թուրքիայում բողոքում են Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ
Թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա սիոնիստների հարձակման տասներկուերորդ տարելիցին, որի հետևանքով զոհվեց Թուրքիայի 10 քաղաքացի, թուրքերը բողոքիօ ցույց են անցկացրել Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների կարգավորման դեմ։
Ցույցիմասնակիցները քննադատել են թուրքական կառավարությանը՝ Իսրայելի հարաբերությունները կարգավորելու համար՝ նշելով, որ Սիոնիստական ռեժիմը ամեն օր խախտում է պաղեստինցիների իրավունքները և տեղահանում նրանց տներից։ Երթի մասնակիցների կարգախոսներից էր «Մեր ճանապարհը դեպի Պաղեստին»:
Ջավան օրաթերթ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը՝ Սիոնիստական ռեժիմի կողմից երեխաների սպանությունների վիճակագրության վերաբերյալ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը հայտնել է, որ Սիոնիստական ռեժիմը այս տարվա սկզբից սպանել է 13 պաղեստինցի երեխաների։
«Բեթղեհեմում 14-ամյա պաղեստինցի երեխա է սպանվել: Սա արդեն երրորդ պաղեստինցի երեխան է, որը սպանվում է այս շաբաթ»,- ասել է Ադիլ Խեդրը:
Նա հավելել է. «Այս տարվա սկզբից 13 պաղեստինցի երեխա է սպանվել Հորդանան գետի Արևմտյան ափին: Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է»։
Նա հավելել է. «Երեխաները երբեք չպետք է վիրավորվեն կամ բռնության ենթարկվեն»,- ասել է Խեդրը՝ ընդգծելով երեխաների զգայուն դիրքը և բոլորի կողմից իրենց իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։
Քեյհան օրաթերթ
Սիոնիստներն ընդունում են Իրանի հաջողությունն օդային զենք ստեղծելու գործում
Սիոնիստական ժամանակավոր ռեժիմի նախկին սպան խոստովանել է, որ Իրանն ունի տարբեր անօդաչու թռչող սարքեր և ճշգրիտ օդային զենքեր սիոնիստների դեմ «կանխարգելիչ հարձակման» համար:
Երուսաղեմի կենտրոնի վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան, պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Սեգալը John's կայքում հրապարակված վերլուծության մեջ գրել է, որ Իրանը շարունակում է զարգացնել և ընդլայնել անօդաչու թռչող սարքերի տեղակայման և արտադրության իր կարողությունները: Միաժամանակ երկիրը արտադրում է ճշգրիտ արձակման օդային զենքեր՝ անօդաչու թռչող սարքերով, արձակման հարթակներով և հետախուզական համակարգերով:
Գնդապետ Սեգալի խոսքով՝ այս ամենը Իրանի ասիմետրիկ պատերազմի դոկտրինի մի մասն է: Իրանը նաև ընդգծում է, որ անցյալ տարի իր անօդաչու թռչող սարքերի որոշ օրինակներ արձակվել են Իսրայելի ուղղությամբ և նախատեսված են եղել «կանխարգելիչ հարվածի» համար։
armenpress.am
Վլադիմիր Զելենսկին խոստացել է Ուկրաինայում ժամանակակից ՀՕՊ համակարգ ստեղծել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծել։
«Իհարկե, կկառուցվի ժամանակակից հակաօդային պաշտպանությունը, կկառուցվի նույնիսկ ավելի ամուր, քան «Երկաթե գմբեթ»-ը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի նախագահը՝ Լեհաստանում ժամանակավորապես գտնվող ուկրաինացի երեխաների հետ շփման ժամանակ։
Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինայի համար կարեւոր է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգը ստեղծելը:
armenpress.am
Վրացական մշակույթի թանգարան կբացվի Հորդանան գետի մերձակայքում
Վրացական մշակույթի թանգարան Է բացվելու Հորդանան գետի մերձակայքում: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ավագ քահանա Անդրիա Ջագմաիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանին Է հանձնվել 4 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք Հորդանան գետի մերձակայքում: Առաջիկայում ակտիվ աշխատանք կսկսվի մշակութային կենտրոնի հայեցակարգի վրա:
Նախագծի մշակմանը կմիանան Պատրիարքարանը, Ազգային թանգարանը եւ Վրաստանի մշակույթի նախարարությունը: «Ստեղծվել Է հանձնաժողով, որն աշխատելու Է հայեցակարգի վրա:
Այնուամենայնիվ, հիմնական շրջանակը հայտնի Է: Դա պետք Է մշակութային կենտրոնի լինի Հորդանանում, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի թանգարան»,- Ջագմաիձեն հայտարարել Է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով՝ թանգարանի ցուցանմուշների մեծ մասը նվիրված կլինի Ավետյաց երկրում վրացի հոգեւոր այրերի կյանքի ժամանակաշրջանին:
«Դա լինելու Է եւս մեկ օջախ՝ վայր, որտեղ Վրաստանը կկարողանա ցուցադրել իր մշակույթը: Այդ վայրը շատ գեղեցիկ Է»,-նշել Է Ջագմաիձեն, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում իշխող Արդարություն և Զարգացում ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ վերահաստատել Թուրքիայի կողմից Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ տեղեկությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Սկսվում է «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլ՝ թուրքական սահմանից 30 կմ խորությամբ։ Մենք մաքրելու ենք Թել Ռըֆաթն ու Մանբիջն ահաբեկիչներից»,- ասել է Էրդողնը։
Նրա խոսքով, Թուրքիայի հետ սահմանամերձ մյուս շրջանները զինյալներից մաքրելու նոր փուլեր կհաջորդեն։
panarmenian.net
Բադասյան․ Կրիպտոարժույթների ոլորտի չկարգավորված լինելը խնդիրներ է առաջացնում
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, կարևորել է կրիպտոարժույթների ոլորտի կարգավորումը, քանի որ չկարգավորված լինելու պատճառոբ խնդիրներ են առաջանում։
Նա հավելել է, որ խնդիրները կապված են կրիպտոակտիվների օգտագործմամբ գործարքների և հարկային ռիսկերի հետ։
Նա նշել է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կանխիկ մեծ գումարի դիմաց կրիպտոաակտիվի ձեռքբերում է գրանցվել, սակայն ոչինչ չի ձեռնարկվել հստակ կարգավորումների բացակայության պատճառով։
ՊԵԿ նախագահը նշել է, որ աշխարհում կարգավորման փորձը կա։ «Ճիշտ է, դա բարդ վերահսկողական միջոցառումներ է պահանջում, բայց չկարգավորման դեպքում խնդիրնեն ավելի մեծ են՝ հնարավոր են ստվերային գործարքներ, փողերի լվացման և հարկերից խուսափելու գործողություններ»։
Բադասյանը հավելել է, որ հարցը պետք է շուտափույթ կարգավորել և այդ հարցով արդեն դիմել են Կենտրոնական բանկին։
panarmenian.net
Բադասյան․ Պետք է որոշենք՝ համընդհանուր հայտարարագրումը միանգամից ամբողջությամբ ենք ներդնելու, թե փուլ առ փուլ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման ներդրման հարցին, ասել է, որ կառավարությունը դեռ պետք է որոշի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը միանգամից է ներդրվելու բոլորի համար, թե փուլ առ փուլ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024-ից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ «Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասել է նա:
«Պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե փուլ առ փուլ։ Օրինակ՝ առաջին փուլում համակարգում կարող են ընգրկվել ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ պաշտոնյաների ցանկը կարող է ընդլյանվել»,-ասել է Բադասյանը:
Պատասխանելով ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման տեխնիկական հնարավորությունների մասին հարցին՝ Բադասյանն ասել է, որ որոշում կայացնելու դեպքում տեխնիկական որևէ խնդիր ՊԵԿ-ի առումով չի լինի։
panarmenian.net
ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ Բանգկոկում․ ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել ԼՂ ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրումը
ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը Բանգկոկում կայացած ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանում հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրումը:
Մայիսի 24-ին Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին։
Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնել է իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:
ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը անցկացվել է մայիսի 23-27-ը Բանգկոկում։