Մեկնաբանություն.Կովկասում տիրող լարվածությունը Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության արդյունքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173680-Մեկնաբանություն.Կովկասում_տիրող_լարվածությունը_Ադրբեջանի_և_ՆԱՏՕ_ի_համագործակցության_արդյունքն_է
ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի Հանրապետության համագործակցությունը դուրս է եկել զորավարժությունների շրջանակներից և հասել է ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանում դասընթացների անցկացմանը և այդ երկրի զինված ուժերի վերապատրաստմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 02, 2022 17:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Կովկասում տիրող լարվածությունը Ադրբեջանի  և ՆԱՏՕ-ի համագործակցության արդյունքն է

ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի Հանրապետության համագործակցությունը դուրս է եկել զորավարժությունների շրջանակներից և հասել է ՆԱՏՕ-ի կողմից Ադրբեջանում դասընթացների անցկացմանը և այդ երկրի զինված ուժերի վերապատրաստմանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2022 թ. անհատական ​​գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը «ՆԱՏՕ-ում օպերացիայի պլանավորման գործընթացը» թեմայով դասընթաց է անցկացնում Բաքվի «Պաշտպանության ազգային համալսարանին» կից Ռազմական կառավարման ինստիտուտում: Այս դասընթացի անցկացման նպատակն է բարելավել Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, կրիտիկական պահերին  նրանց օգտագործելու համար։

Խորհրդային Միության փլուզման և Եվրատլանտյան գործընկերության խորհրդի ձևավորման արդյունքում, Ադրբեջանի Հանրապետությունն  իր  անկախությունը  ձեռք բերելուց հետո միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։

Ադրբեջանի Հանրապետությունը սերտորեն համագործակցել է (ՆԱՏՕ) հետ և երկար տարիներ ներկա է եղել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի կողքին, և այդ կազմակերպության պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանի Հանրապետությունը Աֆղանստանում  եղել է իրենց մոտ, վստահելի և արժեքավոր գործընկերը։

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և Թուրքիայի, Պակիստանի ու Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը կովկասյան տարածաշրջանում լարվածության և, մասնավորապես, ադրբեջանա-հայկական հակամարտությունների վերաբերյալ մտահոգիչ գործոններից են:

«Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին»՝ Շուշայի հռչակագիրը մեծացնում է  Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնելու հնարավորությունը։

«Ռուսաստանի սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը պատճառ կդառնա, որպեսզի մենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգությունն ու շահերն ապահովելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 Ռուսաստանի հարցերով փորձագետ Ռուհոլլա Մոդաբերը համոզված է, որ Արևմուտքը ցանկանում է անապահով դարձնել արևելյան երկրների սահմանները՝ դրդելով  մի շարք երկրների, այդ թվով Բելառուսին և Ուկրաինային  անդամակցել ՆԱՏՕ-ին։

ՆԱՏՕ-ի տեղաշարժերը կովկասյան տարածաշրջանում և  Ռուսաստանի մերձակա տարածքներում ընդլայնվում են: Շատ փորձագետներ համոզված են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հիմնական պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի տեղաշարժերի ակտիվացումն էր և կազմակերպության հարուցած լարվածությունը:

Ավելի վաղ որոշ արևմտյան փորձագետներ, ինչպես, օրինակ, քաղաքագիտության հայտնի դասախոս Ջոն Մերշամիրը, դատապարտել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ջանքերը՝ Ուկրաինան ինտեգրելու դաշինքին, նշելով,որ դա կհանգեցնի մեծ աղետի: Քննադատելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքականությունն Արևելքի նկատմամբ և վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի՝ Բուխարեստի գագաթնաժողովում արած հայտարարությանը, Ջոն Մերշամիրը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանն ու Ուկրաինան դաշինքին  ինտեգրելու փորձերով  արդեն չափն անցնել է: 

Հաշվի առնելով Արևելյան Եվրոպայում անվտանգության ճգնաժամը և Ռուսաստանի զգայունությունը հարևան տարածքներրում ՆԱՏՕ-ի տեղաշարժերի  նկատմամբ՝ ՆԱՏՕ-ի ներկայությունը Կովկասում կարող է սրել լարվածությունը և կրկնել ուկրաինական ճգնաժամը: Այս կազմակերպության տեղաշարժերը տարածաշրջանի ժողովուրդներին կանգնեցնում են բազմաթիվ սպառնալիքների առջև։ Քանի որ ՆԱՏՕ-ի ներկայությունն ու տեղաշարժերը Կովկասում կարող են մեծացնել անվտանգության և քաղաքական լարվածությունը տարածաշրջանի երկրների միջև:

Երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման միջոցով՝ առանց արևմտյան կազմակերպությունների, հատկապես ՆԱՏՕ-ի միջամտության, տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Նույնիսկ հնարավոր է լուծել հավանական վեճերը՝ առանց դիմելու ՆԱՏՕ-ի արկածախնդրությանը։