Մամուլի տեսություն 03.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173838-Մամուլի_տեսություն_03.06.2022
Իմամ Խոմեյնին միշտ հատուկ ուշադրություն էր դարձնում Պաղեստինի խնդրին, իսկ Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը «Ղոդսի համաշխարհային օր» հայտարարելը ապացուցում է թե Իմամ Խոմեյնիի համար որքան մեծ նշանակություն ուներ այդ հարցը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 04, 2022 13:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.06.2022

Իմամ Խոմեյնին միշտ հատուկ ուշադրություն էր դարձնում Պաղեստինի խնդրին, իսկ Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը «Ղոդսի համաշխարհային օր» հայտարարելը ապացուցում է թե Իմամ Խոմեյնիի համար որքան մեծ նշանակություն ուներ այդ հարցը։

Ջամե Ջամ

Իմամ Խոմեյնու համար Պաղեստինի հարցը մեծ նշանակություն ուներ

Պաղեստինի հարցը և Երուսաղեմում բռնազավթիչ ռեժիմի առկայությունը աշխարհի ամենակարևոր խնդիրներից է և ավելի քան յոթ տասնամյակ Սիոնիստական ​​ռեժիմը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել իսլամական աշխարհի, հատկապես պաղեստինցի ժողովրդի համար, սակայն արևմտյան երկրների աջակցությունը և մուսուլմանների միասնության բացակայությունը լուրջ խոչընդոտ է հանդիսացել Սիոնիստական ​​ռեժիմին Պաղեստինից դուրս մղելու համար:

 

Ջավան

ՄԱԳԱՏԷ-ի բացասական զեկույցը և ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջարկած բանաձևի տեքստը և այժմ Գրոսսիի այցը օկուպացված Պաղեստին ցույց են տալիս, որ այս բոլոր միջոցները ձեռնարկվել են քաղաքական հստուկ նկրտումներով և Իսրայելի կեղծ կառավարությանը հաճոյանալու համար։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հինգշաբթի մեկնել է օկուպացված Պաղեստին և ուրբաթ օրը ծրագրված է հանդիպել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։

Այցը տեղի է ունենում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի եռամսյա նիստի նախօրեին, երբ սրանից երեք օր առաջ Ռոյթերզ գործակալությունը հրապարակեց հակաիրանական բանսձևի մի օրինագիծ, որը կազմել են ԱՄՆ֊ը և Եվրոպական երեք երկրներ, վերոնշյալ նիստին ներկայացնելու և Իրանի վրա նոր ճնշումներ իրականացնելու նպատակով։

«Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գաղտնի փաստաթղթերը գողանալու» կեղծ պնդումը, որը ներկայացրել է ամերիկան Վալ Սթրիթ Ժուռնալ օրաթերթը ավարտվեց Նաֆթալի Բենեթի քարոզչական շոուով, ինչը այս սցենարի ևս մեկ փուլ է, և որը փորձում է հող ստեղծել Կառավարիչների խորհուրդում հակաիրանական բանաձևը ներկայացնելու համար։

 

Իրան

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Ունենալով երկրում այսքան ներուժ, Իրանը պետք է գիտելիքահենք ճանապարհով ընթանա, որպեսզի կարողանա մշակել զարգացած արտադրություն և դա ավելի արագ հասցնելու շահագործման»։

Լազերային նավահանգստի համալիրի բացման արարողության ժամանակ կարճ ելույթում Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով տեխնոլոգիայի ոլորտում առկա խնդիրներին, Իրանում լիցենզավորման մեխանիզմն անվանեց ավանդական և ներմուծմանն ուղղված մեխանիզմ և ասաց. երկրի կառավարման համակարգը փորձում է առաջ շարժվել դեպի արտադրություն,զարգացած մատակարարում և արտահանում, հատկապես առողջապահության ոլորտում։

 

Էթեմադ

Jerusalem Post. Սաուդյան Արաբիան և Իսրայելը պայմանավորվել են օդային տարածքի և Տիրան և Սանաֆիր կղզիների նկատմամբ ինքնիշխանության փոխանցման շուրջ.

Jerusalem Post-ը հայտնել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը համաձայնել է անվտանգության նոր միջոցների կիրառմամբ,

Եգիպտոսը Տիրան և Սանաֆիր կղզիների վերահսկողությունը փոխանցել Սաուդյան Արաբիային:

Այս ամսվա վերջին տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է հայտարարի Իսրայելի համաձայնությունը անվտանգության նոր միջոցների կիրառմամբ, Տիրան և Սանաֆիր կղզիների վերահսկողությունը Եգիպտոսից Սաուդյան Արաբիային փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է Jerusalem Post-ը: Իսրայելը համաձայնել է բազմազգ ուժեր տեղակայել Եգիպտոսի ներսում մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզիներում: