Մամուլի տեսություն 06.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i173986-Մամուլի_տեսություն_06.06.2022
Փորձագետներն ասում են, որ Իրանի կողմից հունական նավթատար տանկերների առգրավումն ազդանշան է ԱՄՆ-ին, որ Իրանը պատրաստ է ուժեղացնել իր դիրքորոշումը առավելագույն ճնշման քաղաքականության դեմ:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 06, 2022 14:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.06.2022

Փորձագետներն ասում են, որ Իրանի կողմից հունական նավթատար տանկերների առգրավումն ազդանշան է ԱՄՆ-ին, որ Իրանը պատրաստ է ուժեղացնել իր դիրքորոշումը առավելագույն ճնշման քաղաքականության դեմ:

Քեյհան օրաթերթ

Գործակալության հետ համագործակցության դադարեցում; Իրանի պատասխանը Կառավարիչների խորհրդի ամերիկա-իսրայելական բանաձևին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստի նախօրեին ականատես եղանք Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որոշ փաստաթղթերի հրապարակմանը։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների կողմից ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին ներկայացրած բանաձևի նախագծին։ Լավրովը հավելել է.«Այս նախագիծը ոչ մի դրական ազդեցություն չունի, և Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության օրակարգային հարցերը պետք է լուծվեն ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական ուղղությամբ»։ ԱՄՆ-իսրայելական հնարավոր բանաձեւն անպատասխան չի մնա՝ հաշվի առնելով  Իսլամական Հանրապետության լայնածավալ համագործակցության պայմաններում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմնակալ և ոչ կառուցողական մոտեցումը տեղի է ունեցել մի ռեժիմի հաչոյանալու համար, որն ինքը մեղադրվում է աշխարհում ապօրինի միջուկային գործունեության մեջ: Իրանն այս հնամա խաղից ու քաղաքական վարքագծի դիմաց անտարբեր չի անցնի և վճռականորեն ու պատշաճ կերպով կարձագանքի ամերիկա-իսրայելական այս հնարավոր բանաձևին։ Իսկ գործակալության հետ աշխատանքի դադարեցումը կարող է լինել այդ պատասխանի մի մասը:

 

Էթելաաթ օրաթերթ

Հնարավո՞ր է արդյոք, որ Սիոնիստական ​​ռեժիմը գոյատևի առանց ԱՄՆ-ի

Վերլուծաբանները կարծում են, որ Իսրայելի կախվածությունն ԱՄՆ-ից այնքան է խորացել, որ չնայած քաղաքական և տնտեսական անկախություն ձեռք բերելու Թել Ավիվի ջանքերին, լուրջ կասկածներ կան  առանց Սպիտակ տան օգնության ռեժիմի շարունակական գոյության վերաբերյալ։ Երկու կողմերը սերտ հարաբերություններ ունեն քաղաքական, դիվանագիտական, ռազմական, սպառազինության և նույնիսկ տնտեսության բազմաթիվ ոլորտներում, և, կան տարբեր տեսակետներ հարաբերությունների տեսակի և մի կողմի՝ մյուսի նկատմամբ գերազանցության վերաբերյալ։ Երկու կողմերի միջև առկա սերտ  հարաբերությունները բազմաթիվ կասկածներ է առաջացրել Սիոնիստական ​​ռեժիմի ապագայի և նրան ԱՄՆ-ի աջակցության չափի վերաբերյալ:

 

Համշահրի օրաթերթ

Կարևոր ազդանշան Իրանից ԱՄՆ-ին

Փորձագետներն ասում են, որ Իրանի կողմից հունական նավթատարների առգրավումն ազդանշան է Միացյալ Նահանգներին, որ Իրանը պատրաստ է խստացնել իր դիրքորոծումը առավելագույն ճնշման քաղաքականության դեմ:

«Նեզավիսիմայա գազետա» թերթը գրել է.«Եթե Աթենքը շարունակի արգելափակել իրանական նավթի առաքումներըԹեհրանը սպառնացել է ավելի շատ հունական նավեր գրավել Պարսից ծոցում»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

8 տարվա պատերազմի ընթացքում ավելի քան 3100 եմենցի երեխա է զոհվել

Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի ութամյա հարձակման հետևանքով ավելի քան 3100 եմենցի երեխա է զոհվել։ Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մոնիտորինգի կոալիցիան իր զեկույցում նշել է, որ այս ընթացքում Եմենի 20 նահանգներում սպանվել է 3182 եմենցի երեխա, այդ թվում՝ 2795 տղա և 387 աղջիկ։ Զեկույցի համաձայն՝ 250 երեխա սպանվել է հրազենից, ևս 152 երեխա զոհվել է ռումբի պայթյունից։

 

armenpress.am

Փաշինյանն ու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը, ինչը կարևոր իրադարձություն է:

«Բազմիցս ենք նշել, որ սա լավ հնարավորություն է իմի բերելու արդյունքները, վերլուծելու մեր ձեռքբերումները, բացթողումները, քայլերը, թե ինչով և ինչպես կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր կազմակերպությունը: Այս համատեքստում, իհարկե, Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի դերը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ ՀԱՊԿ-ը փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն:

Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար:

Սա այն թեմաներից մեկն է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանրապես կազմակերպության համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակել որոշումներ և զարգացնել հարաբերությունները երկրների միջև:

aysor.am

Ալեն Սիմոնյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը կարևորել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը:

Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի եւ Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:

Երկուստեք արձանագրվել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխանող պատշաճ մակարդակով նախատեսված միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել անցած տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական, դաշնակցային փոխգործակցության շուրջ: Հատկապես կարեւորվել են ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետեւողական կատարելագործումը, առեւտրատնտեսական, միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը:

civic.am

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - նշեց նա։

 

yerevanlur.am

Արեւմուտքը հոգնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից եւ հարակադրված է հրաժարվելու նոր սահմանափակումներից. Bloomberg

Արեւմտյան երկրները թուլացել են Ռուսաստանի դեմ սեփական պատժամիջոցների հարուցած տնտեսական խնդիրների պատճառով, դրա հետեւանքով Եվրոպան սկսում Է նվազեցնել Մոսկվայի դեմ տնտեսական դիմակայման շրջապտույտները: Այս գնահատումն Է բերված հունիսի 6-ին Bloomberg գործակալության կայքում հրապարակված հոդվածում:

Մեկնաբան Լիոնել Լորանի կարծիքով՝ չնայած այն բանին, որ Արեւմուտքն աննախադեպ սահմանափակումներ Է հռչակում ՌԴ-ի դեմ, պատժամիջոցների քաղաքականության մեջ զիջումներն ու մեղմացումները նուռնպես աճում են. ԵՄ-ի մի շարք երկրներ Էներգակիրների խողովակաշարային մատակարարումների շարունակումից մինչեւ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրլի բացառումը պատժամիջոցների վեցերորդ փաթեթից:

Հոդվածում բերված են այն հարցման արդյունքները, որը 2022 թվականի ապրիլին կատարել Է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը, որի համաձայն՝ հարցման մասնակիցների ավելի քան 30 տոկոսը Եվրոպայի յոթ երկրներում, ներառյալ Իտալիան եւ Իսպանիան, հանդես Է եկել Ռուսաստանի հետ առեւտրի եւ դիվանգիտության զարգացման, այլ ոչ թե պաշտպանության եւ անվտանգության ուժեղացման օգտին: Գործակալությունում կարծում են, որ Արեւմուտքի երկրները «հոգնել են պատժամիջոցներից», իսկ նոր պատժամիջոցների սահմանումը դառնում Է ավելի ու ավելի դժվարին, այդ թվում Եվրամիության ներսում տարաձայնությունների պատճառով: