Մամուլի տեսություն 07.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174066-Մամուլի_տեսություն_07.06.2022
ՄԱԳԱՏԷ-ի կոԿառավարիչների խորհրդի ոկղմից հակաիրանական բանաձևի ընդունումցի հետո, թվում է, թե Իրանը համապատասխան սցենարներ է պատրաստել միջազգային կառույցներում արևմտյան կողմերի հնարավոր գործողությունների համար, որոնցից մեկը կարող է լինել NPT-ից դուրս գալը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 07, 2022 13:46 Asia/Tehran

ՄԱԳԱՏԷ-ի կոԿառավարիչների խորհրդի ոկղմից հակաիրանական բանաձևի ընդունումցի հետո, թվում է, թե Իրանը համապատասխան սցենարներ է պատրաստել միջազգային կառույցներում արևմտյան կողմերի հնարավոր գործողությունների համար, որոնցից մեկը կարող է լինել NPT-ից դուրս գալը:

Խորասան օրաթերթ

Հակաիրանական բանաձևի  թաքնված շերտերը

Այս օրերին անընդհատ խոսվում է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի հաստատման դեպքում Իրանի գործն Անվտանգության խորհրդին փոխանցելու հնարավորության և խորհրդի բանաձևերը վերադարձնելու հնարավորության մասին։

Թեև Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատշաճ կերպով կարձագանքի Կառավարիչների խորհրդի ցանկացած բանաձևի՝  և այս դեպքում նույնպես այս արձագանքը, ի վերջո, համահունչ կլինի վերջնական բանաձեւի տոնայնությանը, սակայն Արևմուտքը. պետք է իմանա, որ այս դեպքում արձագանքը կարող է լինել շատ սուր:

Հասան Ռոհանիի օրոք հաստատված պաշտոնական փաստաթղթի վերջին պարբերությունում, որն Իրանի պարտավորությունների կրճատման առաջին քայլի նախօրեին ուղարկվել է  «4+1» խմբի  ղեկավարներին, ասված է, որ եթե որևէ պատրվակով Իրանի գործն ուղարկվի ԱԽ, Թեհրանը դուրս կգա NPT-ից և դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու է դիմաց կողմը:

Կարծես թե Իրանը համապատասխան սցենարներ է պատրաստել միջազգային կառույցներում արևմտյան կողմերի հնարավոր գործողությունների համար, ինչպես նաև մշակել է սեփական պլան Բ՝ որպես զսպող միջոց, որպեսզի դիամցի կողմը գիտակցի իր քայլի ծանր հետևանքները։

 

Քեյհան օրաթերթ

Մոսադի նախկին ղեկավար. Իսրայելում իրավիճակը լավ չէ, մենք եզրին ենք

Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոն, անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի բազմաթիվ խնդիրներին, ասել է. «Իսրայելն ինքն է ընտրել փլուզումը»:

Վերջին օրերին ավելանում է  ռեժիմի փլուզման վտանգի մասին զգուշացնող սիոնիստ պաշտոնյաների թիվը։

«Իսրայելը կանգնած է պատմական երկընտրանքի առաջ և ականատես է լինում աննախադեպ պայմանների, որոնք տանում են դեպի իր փլուզումը», - այս շաբաթվա սկզբին ասել էր սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենեթը:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ի պխատժամիջոցները խոչըդնոտում են Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը

Մինչ Ռուսաստանը հայտարարում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ արտահանելու պատրաստակամության մասին՝ համաշխարհային պարենային ճգնաժամը մեղմելու համար, ԱՄՆ-ի հակառուսական քաղաքականության շարունակությունը սրում է ճգնաժամերը.

Politico-ն հայտնում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որպեսզի օգնի Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը. Այս քայլը կարող է  միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ։

 

Էթելաաթ օրաթերթ

 Սիրիայի քուրդ զինյալները պատրաստակամություն են հայտնել բանակի կողքին կռվել Թուրքիայի դեմ

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» անունով հայտնի քրդական աշխարհազորայինների հրամանատարը այդ ուժերի պատրաստակամությունմ է հայտնել բանակի կողքին կռվել Թուրքիայի դեմ։

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) քրդական ջոկատի հրամանատար Մազլում Աբդին ասել է, որ իրենք դեմ են լինելու Թուրքիայի ցանկացած ագրեսիայի Սիրիայի հյուսիսում

 Rai Al-Youm թերթը մեջբերել է Աբդիի խոսքերը, գրելով, որ Դեմոկրատական ​​ուժերը պատրաստ են համագործակցել սիրիական բանակի հետ՝ Թուրքիային դիմակայելու համար, սակայն լրացուցիչ զորքեր ուղարկելու կարիք չկա։ Նա նաև պնդել է, որ սիրիական բանակը պետք է օգտագործի իր հակաօդային պաշտպանությունը թուրքական օդուժի դեմ՝ պաշտպանելու իր տարածքը։

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների հետ

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ներդնում է հնարավոր բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման և նրանց հայրենադարձման ուղղությամբ:

 

armenpress.am

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:  

 

armenpress.am

Ռուսաստանում ՀԱՀ-ի դեսպանը ՄԱԿ-ի ԱԽ-ն որակել Է որպես քաղաքականացված կառույց

 ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք Է բարեփոխվի, այժմ այն չափազանց քաղաքականացված Է եւ չի արտահայտում բոլոր պետությունների կարծիքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ-ում ՀԱՀ-ի դեսպան Մզուվուկիլե Մակետուկան: «ՄԱԿ-ի բարեփոխումը հետաքրքիր հարց Է:

ՀԱՀ-ն դա առաջինների թվում բարձրացրել Է դեռ 1980-ական թվականներին. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերակազմավորման կարիք ունի: Այն, որ վետոյի իրավունք ունի միայն աշխարհի հինգ երկիր, չի բավարարում ՀԱՀ-ին: Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի միջազգային կառույցը չպետք Է լինի քաղաքականացված, բայց եթե նայենք, թե ինչպես Է գործում ՄԱԿ-ի ԱԽ-ն, ապա կտեսնենք, որ այն շատ  քաղաքականացված Է»,-ասել Է դեսպանը:

«Մենք հասկանում ենք, որ այդ մեխանիզմն ստեղծվել Է 1949 թվականին, դա արդարացված Էր, բայց այժմ 2022 թվականն Է, եւ չի կարելի թույլ տալ, որ նման ոչ թափանցիկ կառույցը, ինչպիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն Է, ոչ մի ներկայացուցչի չընդգրկի Լատինական Ամերիկայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից: Հիմնականում ՄԱԿ-ի ԱԽ-ն կառավարվում Է եվրոպացիների կողմից, որովհետեւ նրանք այնտեղ մեծամասնություն են: Դա ճիշտ չԷ: Մյուս մայրցամաքներին հնարավորություն տվեք իրենց դերը խաղալու»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Փրայս․ ԱՄՆ-ն շահագրգիռ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, ասել է, որ վերջինս Հաջիևին կփոխանցի ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աջակցում է նաև ԵՄ վերջին ջանքերին՝ երկու երկրների մերձեցման ուղղությամբ:

«Սա այն է, ինչի մասին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել խոսելու երկու երկրների ղեկավարների հետ վերջին օրերին ու շաբաթներին։ Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք խթանել»,- ասել է Փրայսը։

Հաջիևը հանդիպել է նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։

 

panarmenian.net

Վրաստանում կապիկի ծաղկի 2 կասկածելի դեպքից 1-ը ժխտվել է, 1-ը հետազոտվում է

  Վրաստանում կապիկի ծաղիկ հիվանդության 2 կասկածելի դեպք է գրանցվել, որից 1-ը ժխտվել է, 1-ը հետազոտման փուլում է։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն։

Ըստ նրա, չի կարելի այժմ խոսել հետազոտվող դեպքի մանրամասների մասին, այդ թվում՝ այն, թե պացիենտը ճամփորդությունների ինչ պատմություն ունի, գրում է Аpsny.ge-ն։

Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի, ցանով ընթացիկ դեպքերը վերահսկվում են։

Այս շաբաթ Վրաստանը կստանա հիվանդության ախտորոշման ՊՇՌ թեստեր, որոնք թույլ են տալիս արդյունք ստանալ արդեն 2 ժամ անց։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությունն աննկատ է տարածվում, և հաստատել, որ դեպքեր կան աշխարհի 30 երկրում։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։

 

panarmenian.net

ԱԳՆ․ ՌԴ-ն տագնապով է ընկալել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուժային գործողության լուրը

 Մոսկվան տագնապով է ընկալել Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները և հուսով է, որ Անկարան ձեռնպահ կմնա գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացմանն այդ երկրում ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ։

«Նման քայլը Սիրիայի օրինական կառավարության հետ համաձայնեցման բացակայության պարագայում կնշանակի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղիղ խախտում, կհրահրի լրացուցիչ լարվածություն այդ երկրում։ Հուսով ենք, որ Անկարան ձեռնպահ կմնա գործողություններից, որոնք կարող են հանգեցնել առանց այդ էլ բարդ իրավիճակի վատթարացմանը Սիրիայում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ ռուսական կողմը «ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին» ազգային անվտանգությանը սպառնալիքների հետ կապված, որոնք բխում են Սիրիայի սահմանամերձ շրջաններից։

«Այդ կապակցությամբ կարծում ենք, որ թուրք-սիրիական սահմանին հուսալի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, եթե այդ շրջաններում տեղակայվեն Սիրիայի ուժային կառույցների զինծառայողները։ Դա կլիներ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ Անկարայից բազմիցս հնչող հայտարարությունների լավագույն գործնական դրսևորումը»,-ասել է Զախարովան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին։

 

«Սկսվում է Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլը։ Մենք մաքրում ենք ահաբեկիչներից Թալ-Ռըֆաթն ու Մյունբիչը»,-ասել է նա։

 

2017-ից ի վեր Թուրքիան 3 ռազմական գործողություն է անցկացրել Սիրիայում՝ արդյունքում բուֆերային գոտի է առաջացել Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև՝ Հալեպից դեպի հյուսիս ուղղությամբ։ Թուրքական զորքերի վերահսկողության տակ է նաև Աֆրինը և սահմանակից շրջանները։