Մեկնաբանություն. Բախումներ Քնեսեթում, Ճգնաժամի և տարաձայնությունների գագաթնակետը՝ օկուպացված տարածքներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174084-Մեկնաբանություն._Բախումներ_Քնեսեթում_Ճգնաժամի_և_տարաձայնությունների_գագաթնակետը_օկուպացված_տարածքներում
Իսրայելի Քնեսեթում (խորհրդարանում) այսօր առավոտյան կառավարության կողմնակից և ընդդիմադիր անդամների միջև բախումներ տեղի ունեցան, ինչպես նաև ավելի բացահայտվեց Նաֆթալի Բենեթի կաբինետի փխրունությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2022 14:51 Asia/Tehran

Իսրայելի Քնեսեթում (խորհրդարանում) այսօր առավոտյան կառավարության կողմնակից և ընդդիմադիր անդամների միջև բախումներ տեղի ունեցան, ինչպես նաև ավելի բացահայտվեց Նաֆթալի Բենեթի կաբինետի փխրունությունը:

Բենեթի կաբինետը նախագիծ էր ներկայացրել խորհրդարան՝ Հորդանան գետի արևմտյան ափի «Ջ» շրջանում սիոնիստ ավանաբնակների վերաբերյալ Իսրայելի օրենքները երկրաձգելու համար: Այդ քայլի նպատակն էր ավանաբնակների աջակցությունը շահել կաբինետի նկատմամբ և  ավելի շատ դիակայել  պաղեստինցիներին, սակայն Բենեթի կաբինետին դա չհաջողվեց: 

Մի կողմից, Բենիամին Նեթանյահուի գլխավորած Բենեթի կաբինետի ընդդիմադիրները դեռևս  վիրավորված են  ձախերի, արաբների ու  աշխարհիկների  հետ կոալիցիա կազմելու աջամետների  դավադրություններից: Անցած տարվա ընթացքում Նեթանյահուն բազմիցս փորձել է տապալել Բենեթի կաբինետը, և հիմնականում իր ամենագլխավոր նպատակն այդ ուղղությամբ է դրել: Նեթանյահուն և նրա դաշնակիցները  ավանաբնակներին աջակցելու ծրագրին դեմ լինելուց առավել,  նպատակ ունեին տապալել  Բենեթի կաբինետի նախագիծը և ճգնաժամ հարուցել վերջինիս դեմ: 

Մյուս կողմից, արաբները, որոնք Բենեթի կաբինետի անդամ են, նույնպես դեմ են քվեարկել ավանաբնակներին աջակցելու կաբինետի ծրագրին և անցել են կաբինետի հակառակորդների կողմը:Բենեթի կաբինետի արաբներն ավելի վաղ ևս իրենց դժգոհությունն էին հայտնել կաբինետի հակարաբական քաղաքականության նկատմամբ և զգուշացրել էին,որ դուրս են գալու կաբինետից և կառավարության տապալման ենթահող են ստեղծելու: Կաբինետի արաբների քայլն ապացուցեց,որ Բենեթի կառավարությունը փխրուն է և նրանց միավորող միակ գործոնը Բենիամին Նեթանյահուին դեմ գնալն է եղել և այժմ դա ևս կորցնում է իր ազդեցությունը: 

Երեքշաբթի առավոտյան Իսրայելի Քնեսեթում տեղի ունեցած իրադարձությունների  կարևոր կետն այն է, որ այն դրսևորեց Քնեսեթի անդամների միջև առկա քաղաքական սուր տարաձայնությունները։Այս տարաձայնություններն ավելի վաղ՝ անցած երկու տարիների ընթացքում հանգեցրել էր չորս խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց այսօր առանց հաշվի առնելու այդ ռեժիմի անվտանգության ներկայիս խոցելիությունը և հատկապես ժողովրդական դժգոհությունը,  կառավարությունը կանգնած է տապալման եզրին:  Ըստ այդմ, «Մոսադ» լրտեսական գործակալության նախկին ղեկավար Թամիր Պարդոն վերջերս գնահատական է ներկայացրել՝ ասելով,որ  Սիոնիստական ​​ռեժիմը աննախադեպ պառակտումների ստվերի ներքո թեւակոխել է ինքնաոչնչացման փուլ:

Մյուս կարևոր կետն այն է, որ երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները  լուրջ հարված էին Սիոնիստական ​​ռեժիմի և նրա կաբինետի քաղաքական հեղինակությանը։ Կառավարության տապալումն ավելի մոտ է, քան երբևէ: Քնեսեթում անարխիան տեղի է ունեցել «Նաֆթալի Բենեթ-Յաիր Լապիդ»  հերթական կաբինետի կազմավորման առաջին տարելիցին, և դա ցույց է տալիս, որ կաբինետի տապալման հավանականությունը մեծացել է, և Սիոնիստական ​​ռեժիմը կրկին կմտնի քաղաքական փակուղի և կունենա ժամանակավոր կաբինետ:

Լիկուդ կուսակցության և Քնեսեթում կաբինետի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդ Բենիամին Նեթանյահուն կարճ հայտարարություն անելով Բենեթից պահանջել է հրաժարական տալ: Նա ասել է.««Բենեթ, գնա տուն:  Պատմությունն ավարտված է:Ժամանակն է Իսրայելը  վերադարձնել աջերին»:

ԶԼՄ-ները նշել  են, որ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող ավաններում գործող Իսրայելի ռեժիմի օրենքները երկարաձգելու հարցում կաբինետի կոալիցիայի ձախողումը ծանր հարված է Բենեթի կաբինետին և կարող է վերջ դնել  նրա պաշտոնավարմանը վարչապետի պաշտոնում: