Մամուլի տեսություն 08.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174176-Մամուլի_տեսություն_08.06.2022
USA Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ կառավարությունը միտումնավոր կերպով տարածել է կապիկի ջրծաղիկ հիվանդությունը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 08, 2022 13:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.06.2022

USA Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ կառավարությունը միտումնավոր կերպով տարածել է կապիկի ջրծաղիկ հիվանդությունը:

Քեյհան օրաթերթ

USA Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ կառավարությունը միտումնավոր կերպով տարածել է կապիկի ջրծաղիկ հիվանդությունը:

ԱՄՆ-ում կապիկի ջրծաղիկով մարդու վարակման առաջին դեպքից և Փենսիլվանիա նահանգից այս վտանգավոր հիվանդության տարածման սկզբից չորս ամիս անց, հիվանդության ծագման տարբեր վարկածներ են հնչել: 

USA Today-ի թղթակիցը, սակայն, մի հաղորդման մեջ նշել է, որ հիվանդությունը դիտավորյալ կերպով տարածվել է ԱՄՆ կառավարության կողմից:

Euronews-ի հաղորդմամբ, մինչ այս պահն աշխարհի 23 երկրում գրանցվել է կապիկի ջրծաղիկով  վարակելու ավելի քան 700 դեպք և դրանց թիվն օրեցօր ավելանում է։ 

 

Խորասան օրաթերթ

Արևմուտքի ներկայացրած բանաձևը

Անցյալ շաբաթ տարածվեցին լուրեր, որ ԱՄՆ-ն ու Եվրոեռյակը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին են ներկայացնելու Իրանի խաղաղ միջուկային ծրագրի դեմ ուղղված  բանաձև: Իսկ մինչ այդ արևմտյան լրատվամիջոցներն իրենց շահարկումներով փորձում էին ուժեղացնել ճնշումն Իրանի վրա, փորձելով Թեհրանին ստիպել հետ կանգնել բանակցություններում իր դիրքորոշումներից:

 AFP-ն, հղում անելով արևմտյան դիվանագետներին, երեկ հաղորդել է, որ ԱՄՆ-ը և Եվրոեռյակը, որոնք համաձայնել են Իրանի հետ միջուկային գործարքին, բանաձեւի նախագիծ են ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որում  քննադատելով Թեհրանին՝ գործակալության հետ չհամագործակցելու համար:

 

Իրան օրաթերթ

Թեհրան-Մոսկվա 40 միլիարդ դոլարի առևտրի հեռանկարը

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը  նախատեսում են, հարաբերությունների զարգացման շրջանակում,  առևտրային փոխանակումների ծավալը  հասցնել մինչև 40 միլիարդ դոլարի։

Այս համաձայնությունն արտացոլում է երկու երկրների  դիվանագիտական ​​հարաբերությունների սերտությունը առևտրային հարաբերությունների հետմ, և այն իրավիճակում, երբ երկու երկրների առճակատումը Միացյալ Նահանգների և նրա եվրոպացի դաշնակիցների հետ ավելի լուրջ է, քան նախկինում: ԱՅդ համաձայնությունը հնարավորություն կտա ձևավորել միջազգային նոր համակարգ և կդառնա  ուժերի հարաբերակցության փոփոխության պատճառ:

 

Էթելաաթ օրաթերթ

Yedioth Ahronoth. Իսրայելին ավելի քան երբևէ մտահոգում Իրանի վրեժխնդրությունը

Սիոնիստական ​​Yedioth Ahronoth թերթը գրել է, որ Իրանի և Թել Ավիվի միջև առճակատման նոր փուլ է սկսվել, որը կարելի է անվանել «ստվերների» կամ «մոխրագույն»  պատերազմ։

Թերթը գրում է. «Իսրայելին ավելի քան երբևէ մտահոգում Իրանի պատասխան գործողությունների հավանականությունը և իրավիճակը սրվել է Հասան Սայադ Խոդայիի արյան վրեժը լուծելու Իրանի սպառնալիքների ֆոնին»:

Հղումա նելով  ռեժիմի անվտանգության պաշտոնյաներին, ԶԼՄ-ները հաղորդում են, որ իսրայելական անվտանգության մարմիններին մտահոգում է, որ իրանցի գիտնականների և սպաների սպանությունները կմեծացնեն Իսրայելի դեմ հակահարված տալու Իրանի պատրաստակամությունը:

 

armenpress.am

 

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 533 միլիոնը

 COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունիսի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 533 միլիոն 40 հազար 400: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

 

 

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 302 հազար 261 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 85 միլիոն 3 հազար 945 եւ 1 մլն 9 հազար 326, Հնդկաստանում՝ 43 միլիոն 190 հազար 282 եւ 524 հազար715, Բրազիլիայում՝ 31 միլիոն 266 հազար 163 եւ 667 հազար 348, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 852 հազար 463 եւ 149 հազար 630, Գերմանիայում՝ 26 միլիոն 583 հազար 16 եւ 139 հազար 533, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 537 հազար 186 եւ 177 հազար 664:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունիսի 8-ի առավոտվա դրությամբ կազմել Է 811,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3090, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3097, Ֆրանսիայում՝ 2267, Գերմանիայում՝ 1658, Մեծ Բրիտանիայում 2610 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

ՌԴ-ից հացահատիկի միջազգային մատակարարումների համար անհրաժեշտ է չեղարկել պատժամիջոցները.Պեսկով

Անհրաժեշտ Է չեղակել ՌԴ-ի հասցեին ուղղակի եւ անուղղակի պատժամիջոցները, որպեսզի ռուսաստանյան հացահատիկը մատակարարվի միջազգային շուկաներին, հունիսի 8-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք գիտեք (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հայտարարությունը, որն ասել Է, թե, որպեսզի ռուսաստանյան հացահատիկի ծավալները մատակարարվեն միջազգային շուկաներին, անհրաժեշտ Է չեղարկել համապատասխան պատժամիջոցները, որոնք սահմանվել են՝ ուղղակի եւ անուղղակի: Պատժամիջոցները՝ կապված նավերի ապահովագրման, նավերը Եվրոպայի նավահանգիստներ մտնելու անհնարինության հետ, որոնք հացահատիկ են տանում, այդ ամենն Էականորեն դժվարացնում Է գործընթացը»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե Մոսկվան բանակցություններ Է վարում արդյոք ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավոության շուրջ այլ երկրների հետ:

«Առայժմ դրա վերաբերյալ առարկայական զրույցներ չկան: Ըստ Էության, թրեյդերներն զբաղվում են, բայց դեմ են առնում սահմանափակումների այդ պատին»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Մեկնաբանելով Թուրքիայի հետ հացահատիկի մատակարարումների շուրջ բանակցությունների՝ ճշտող հարցը՝ Պեսկովը նշել Է, որ «Թուրքիայի հետ քննարկվում Է ուկրաինական ասպեկտը, ուկրաինական հացահատիկը, դրա վերաբերյալ երկխոսություն են վարում»: «Իսկ ինչ վերաբերում Է մնացած ուղղություններին, դա թրեյդերների թեման Է»,- եզրափակել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Լավրովը ժամանել է Երևան

 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Լավրովը Հայաստան է եկել Անկարայից, որտեղ բանակցություններ էր իրականացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հունիսի 9-ին ակնկալվում են Լավրովի բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Երևանում Լավրովը մասնակցելու է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

 

panarmenian.net

ՀՀ կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը

  Հունիսի 16-ին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցի կապակցությամբ որոշում է ստորագրել։

Այցը երկօրյա է։ Օրակարգի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ապրիլին Մարիա Պեյչինովիչ Բուրիչն աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում, հանդիպել այդ երկրի նախագահի հետ։ Այցի ընթացքում քննարկվել էր ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների իրավիճակին առնչվող հարցեր։

 

panorama.am

Ֆրանսիայի նախկին նախագահը 67 տարեկանում գաղտնի ամուսնացել է

Տես նաև`Ֆրանսուա Օլանդը, Ջասթին Բիբերն ու արքայազն Հարրին տարվա ամենաոճայինն են ճանաչվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է իր սիրեցյալի՝ դերասանուհի Ժյուլի Գայի հետ։ Նրանք հարաբերությունների օրինականացման մասին հրապարակային չեն հայտարարել։

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, միջոցառումը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը՝ հունիսի 4-ին  Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Տյուլ քաղաքում։ Նշենք, որ Օլանդը 2001-2008 թվականներին եղել է Տյուլի քաղաքապետը։

Սա 67-ամյա Օլանդի առաջին օրինական ամուսնությունն է։  Նա նախկին  ընկերուհու՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերից բաժանվել էր 8 տարի առաջ այն բանից հետո, երբ վերջինն իմացել էր Օլանդի և Գայի սիրավեպի մասին։ Նրանց սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2014-ին։ Դերասանուհին Օլանդից փոքր է 17 տարով։

Օլանդը չորս երեխա ունի, նրանց լույս աշխարհ է բերել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամ Սեղոլեն Ռուայալը։Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը Ֆրասիայի Սոցիալիստական կուսակցությունից է, 2012-ին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում։

Առաջին փուլում ստացել է քվեների 28,63 %-ը՝ գրավելով առաջին տեղը և Նիկոլա Սարկոզիի հետ երկրորդ փուլ անցել։ 2012 թվականի մայիսի 6-ին երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սարկոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսիայի 24-րդ նախագահը։ Նա պաշտոնավարեց մինչև 2017 թվականը։ 

 

panorama.am

Չավուշօղլուն Անկարայում Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն Անկարայում Լավրովի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել։ Նա ասել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Չավուշօղլուն ասել է նաև, որ Թուրքիան հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի վերսկսումը։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայում Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։