Մամուլի տեսություն 09.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174226-Մամուլի_տեսություն_09.06.2022
Իրանի թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդւոմ ընդունված հակաիրանական բանաձևին և դրա հետևանքների վերաբերյալ Իրանի նախազգուշացումներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 09, 2022 08:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.06.2022

Իրանի թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդւոմ ընդունված հակաիրանական բանաձևին և դրա հետևանքների վերաբերյալ Իրանի նախազգուշացումներին:

Էթելաաթ օրաթերթ

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալություն. Միացյալ Նահանգները գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է առաջիկա ամիսներին երկրում անկարգությունների հավանականության կապակցությամբ:

Գործակալությունը հայտարարել է որ   որ հղիության արհեստական ​​ընդհատումների, Մեքսիկայի սահմանով ներգաղթյալների թվի ավելացման և Միացյալ Նահանգների միջանկյալ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի առաջիկա որոշումը կարող է հանգեցնել  ծայրահեղական խմբավորումների կողմից անկարգությունների հրահրման:

Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգներում անվտանգության սպառնալիքներն աճում են, ինչը կարող է վատթարացնել իրավիճակը։

Գործակալությունը հավելում է. «Կանխատեսվում է, որ այս սպառնալիքն առաջիկա  ամիսներին ոկւժեղանա, քանի որ մի շարք իրադարձություններ կարող են օգտագործվել պոտենցիալ թիրախների լայն շրջանակի նկատմամբ բռնությունն արդարացնելու համար»:

 

Ջավան օրաթերթ

Respondent-ը հաղորդում է, որ Կառավարիչների խորհրդում ընդունված հակաիրանական բանաձևն ավելի շատ տարաձայնություններ կառաջացնի ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև

Ամերիկյան Respondent կայքում հրապարակված վերլուծության մեջ, Էլդար Մամեդովը նշել է, որ հակաիրանական բանաձևը, որն արևմտյան երկրները ներկայացրել են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին, հակառակ արդյունք է ունենալու, և այն ընդամենը  ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև դաշինքի պատրանք է։

 

Քեյհան օրաթերթ

Այս տարի Իրանում կգրանցվի համաշխարհային միջինց բարձր տնետսական աճ

Համաշխարհային բանկը վերանայել է այս տարվա Իրանի տնտեսական աճի իր կանխատեսումը` ասելով, որ Իրանի տնտեսությունն այս տարի կունենա 3,7 տոկոս աճ, ինչն ավելի բարձր կլինի այս տարվա համաշխարհային տնտեսական աճի միջին ցուցանիշից:

Ավելի վաղ, Համաշխարհային բանկն Իրանի տնտեսության համար կանխատեսել էր 2.4 տոկոս աճ, սակայն վերջին զեկույցում  հայտարարել է, որ այն կհասնի 3,7 տոկոսի, 1,3 տոկոսով գերազանցելով հունվարի զեկույցում կանխատեսված ցուցանիշը:

Զեկույցում ասված է. «Կանխատեսվում է, որ 2022 թվականին Իրանի տնտեսությունը կգրանցի 3,7 տոկոս աճ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի ավարտի և նավթի բարձր գներով»։

 

Իրան օրաթերթ

Բանակցություններ՝ համաշխարհային պարենային ճգնաժամի լուծման շուրջ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Անկարա կատարած երկօրյա այցի շրջանակում նախատեսվում է քննարկել պարենի  համաշխարհային ճգնաժամի սրման հարցը և  Սև ծովից հացահատիկի արտահանման ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիային միջնորդությամբ դիմելու ՄԱԿ-ի առաքելությունը: 

ՌԴ ԱԳ նախարարը և պաշտպանության պաշտոնյաները ժամանել են Անկարա, որտեղ կայանալիք հանդիպումներում հիմնական առանցքը լինելու է Մոսկվայի պայմանը՝ իր ջրային տարածքով ուկրաինական առևտրային նավերի անցման համար։

 

armenpress.am

Չավուշօղլուն Լավրովի հետ հանդիպումից հետո մեկնաբանություններ է արել ՌԴ- Ուկրաինա հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելուն և որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը բանակցությունների միջոցով բխում է ողջ միջազգային հանրության շահերից։

Այս մասին, ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այսօր բանակցային գործընթացի վերսկսման համար (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև.-խմբ) ավելի դրական մթնոլորտ է ձևավորվել, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Չավուշօղլուն։

Անդրադառնալով Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի մատակարարումների հարցին՝ թուրք նախարարը նշել է, որ Անկարան իրատեսական է համարում Սեւ ծովում «հացահատիկային միջանցքի» ստեղծման ծրագիրը։

Չավուշօղլուի խոսքով՝ պատերազմը (Ուկրաինայում.-խմբ) ոչ միայն սպառնալիք է նավատորմի և առևտրի համար Սևծովյան տարածաշրջանում, այլ նաև հղի է ավելի լայն խնդիրներով։

«Միջազգային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ տարբեր գաղափարներ են առաջ քաշվել։ Վերջիններիս թվում ՄԱԿ-ի ծրագիրը: Սա ծրագիր է, որը նախատեսում է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ հատուկ քառակողմ համագործակցության մեխանիզմի ստեղծում, որը ենթադրում է նաև նավերի ստուգում։ Թուրքիան այս ծրագիրը համարում է իրագործելի ու կենսունակ։ Սակայն դա, առաջին հերթին, պահանջում է Ռուսաստանի և Ուկրաինայի հավանությունը»,- ասել է Չավուշօղլուն։

«Մենք մեր հերթին հայտարարել ենք, որ պատրաստ ենք հանդիպում կազմակերպել Ստամբուլում՝ քննարկելու ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի մանրամասները։ Թուրքիան նաև միանգամայն օրինական և արդարացված է համարում ռուսական կողմի պահանջները՝ վերացնել Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների արտահանման խոչընդոտները՝ Ուկրաինայից հացահատիկի, արևածաղկի և արևածաղկի ձեթի փոխադրումն ապահովելու դիմաց»,- շարունակել է նա։

«Փաստն այն է, որ այս գործընթացն ի վերջո ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ նավերի ապահովագրությունը, նյութատեխնիկական ապահովումը, տրանսպորտային ծառայությունները և բանկային գործառնությունները: Այսինքն, եթե աշխարհին պետք է ապրանքներ Ուկրաինայից և Ռուսաստանից, մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ճանապարհ բացենք մատակարարումների համար։ Կարեւոր է ստեղծել մեխանիզմ, որը կապահովի բոլոր կողմերի շահերը»,- պարզաբանել է նա։

 

armenpress.am

Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

  Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ՀՀ ԱԳՆ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:

Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ:

 

armenpress.am

ԿԺԴՀ-ում տենդով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4,3 միլիոնի

 ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրն արձանագրել են տենդի ախտանիշներով 50 860 հիվանդ, ապրիլի վերջից նանց ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին գերազանցել Է 4,3 միլիոնը: Հունիսի 9-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բարձր ջերմությամբ բնակիչների ընդհանուր թվից ապաքինվել Է մոտավորապես 4,21 միլիոն մարդ, եւս 93 հազարը բւժում Է անցնում: Մահվան նոր դեպքերի մասին տեղեկատվություն չեն հայտնում, ավելի վաղ մահերի թիվը կազմել Է 71:

Տենդով հիվանդների օրական աճը երկրորդ օրն անընդմեջ կազմում Է 60 հազարից պակաս: Ավելի վաղ Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը նշել Է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները տենդի ախտանիշներով հիվանդների վերաբերյալ վիճակագություն են վարում, ենթադրաբար, զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին առաջին անգամ հայտնել Է մայիսի 12-ին: ԿԺԴՀ-ի բնակչության թիվը կազմում Է մոտավորապես 25 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

panarmenian.net

Բունդեսթագի պատգամավոր․ Հարկավոր է ԼՂ հակամարտության քաղաքական լուծում

 Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Թիլ Մանսմանն ընդգծել է, որ հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծում։ Մանսմանը նշել է, որ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Որպես Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում՝ հաշվի առնելով նաև 2020 թվականին սկսված և մինչև նոյեմբեր շարունակված ռազմական բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Գերմանիան համարում է, որ հարկավոր է գտնել հակամարտության քաղաքական լուծում: Բախումներից հետո Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մակարդակով ընդհանուր առմամբ 2 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն է ցուցաբերել»,- նշել է պատգամավորը:

Մանսմանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ նպատակը միշտ պետք է լինի խաղաղ գոյակցությունը:

«Որքան էլ թշնամական լինեն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, մենք բախվում ենք մի իրականության, երբ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան ավելի փոխկապակցված են դառնում գլոբալիզացիայի պայմաններում: Հայաստանը պետք է բաց մնա խաղաղության և առևտրի զարգացման համար»,- ասել է Մանսմանը:

Ավելի վաղ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշել էր, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված, և սա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։

 

panarmenian.net

Ընդդիմությունն ԱԳՆ-ի մոտ է․ Ռուսերենով պաստառներին գրված է՝ «Նոր կապիտուլյացիա չի լինելու»

 Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած ընդդիմության երթը հասել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Քայլերթի մասնակիցների ձեռքին ռուսերենով գրված պաստառներ են` «Նոր կապիտուլյացիա չի լինելու», «Նիկոլը մեզ չի ներկայացնում», հայտնում է Sputnik Արմենիան։

Հունիսի 8-ին 3-օրյա այցով ՀՀ է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ այսօր նպատակը շենք շրջափակելը չէ, նպատակը՝ ուղերձները հասցնելն է, հայտնում է Aysor.am-ը։

«Մեր նպատակն ասելն է, որ ինչքան էլ փորձեն ներկայացնել, թե Հայաստանում ճգնաժամ չկա՝ ճգնաժամ կա ու, առհասարակ, ՀՀ ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է տեսնի ու զգա, բոլորը պետք է տեղյակ լինեն հրապարակում ժողովրդի ներկայացրած օրակարգի մասին», - ասել է Սաղաթելյանը։

Ավելի վաղ նա ասել էր, որ պետք է ռազմավարական դաշնակցին տեղեկացնեն, որ իրենց հետ փակ դռների հետևում պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը, ուստի հայ ժողովրդի անունից որևէ գործընթաց իրականացնելու մանդատ չունի:

ԱԳՆ-ում ժամը 10։20-ին նախատեսված է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիս կտան:

Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Նա ԱԺ-ում ասել է, որ միջազգային հանրությունը հորդորում է ԼՂ կարգավիճակի հարցում «իջեցնել նշաձողը»։ Մայիսի 2-ից «Դիմադրություն» շարժումն ու նրա կողմնակիցներն ամեն օր Երևանում կազմակերպում են երթեր, հանրահավաքներ, իրականցնում են անհնազանդության ակցիաներ։

 

panarmenian.net

Բազի-Մալորի. Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ դատական համակարգի բարեփոխմանը

  Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր:

Նա նաև նծել է, որ Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին դատական համակարգի բարեփոխմանը։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ, և այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի հետ գործընկերությունը, որի՝ վերջերս ընդունված բանաձևով արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ու դրական ընթացքը, ինչպես նաև այն, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է: Վարչապետը, կառավարության և եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում, հիշատակել է նաև ՄԻԵԴ-ի հետ հետևողական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ:

Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս:

Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում և այդ ճանապարհին կարևորում է Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների օժանդակությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարևորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան և գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին: