Մեկնաբանություն - Իրանն ու Վենեսուելան' համապարփակ ռազմավարական համագործակցության ճանապարհին
Շաբաթ օրը Թեհրանում Իրանի և Վենեսուելայի նախագահների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրների միջև 20-ամյա համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը։
Իրանի և Վենեսուելայի միջև երկարաժամկետ համագործակցության մասին փաստաթուղթն ընդգրկում է երկու երկրների միջև գիտության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և առևտրի ոլորտներում համագործակցության ոլորտները։
Փաստաթուղթը ստորագրելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ համատեղ ասուլիսում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, արտաքին քաղաքականության ոլորտում միշտ ձգտել է հարաբերություններ ունենալ անկախ երկրների հետ, իսկ Վենեսուելան դիմակայել է թշնամիների և պատժամիջոցներին»:
Վենեսուելայի նախագահն ասել է, որ Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության համար կան տարբեր կարևոր ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, նավթն ու գազը, նավթաքիմիական և վերամշակող գործարանները: Իրան-Վենեսուելա հարաբերությունները, հատկապես տնտեսական դաշտում, վերջին տարիներին վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկու երկրները սերտորեն համագործակցել են ՕՊԵԿ-ում։ 1998 թվականից երբ Ուգո Չավեսն ընտրվեց Վենեսուելայի նախագահ և միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքորոշումների սերտաճեցին, ներառյալ միակողմանիությանն ու պատժամիջոցներին դիմակայելը, երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար ավելի դինամիկ և ակտիվ դարձան:
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Վենեսուելան, որոնք ունեն նավթի ամենամեծ պաշարներն ու նավթ արդյունահանողներ են, վերջին տասնամյակների ընթացքում ենթարկվել են միակողմանի և անարդար տնտեսական պատժամիջոցների։ Երկու երկրների դեմ կիրառված պատժամիջոցները սահմանափակել են նրանց հիմնական արժույթի աղբյուրը և նավթի վաճառքից ստացվող եկամուտները: Իրանը և Վենեսուելան պահպանում են էներգետիկ, արդյունաբերական և գիտական ոլորտներում հարաբերությունները: Կարակասը գազային կոնդենսատ է ներկրում Իրանից: Երկու երկրներն իրենց ընդհանուր շահերի պաշտպանության շրջանակում, պայքարելով ԱՄՆ-ի միակողմանի և ճնշող գործողությունների դեմ, ընդգծում են բազմակողմանիությանն աջակցելու անհրաժեշտությունը:
Նիկոլաս Մադուրոն ասել է, որ թեև Իրանը և Վենեսուելան, աշխարհագրորեն հեռու են, բայց առանց ԱՄՆ-ի հեգեմոնիայի, մասնակցում են ավելի արդար, ավելի բազմաբևեռ աշխարհի կառուցմանը:

2020 թվականին, երբ Վենեսուելան ճգնաժամային վիճակում էր, Իրանը վառելիքի հինգ տանկեր ուղարկեց այդ երկիր, չնայած սպառնալիքներին:
Իրանում 13-րդ կառավարության իշխանության գալուց հետո, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած է եղել հարևան երկրների, տարածաշրջանի և այլ երկրների հետ փոխգործակցության վրա: Նաև աճել է Իրանի և Վենեսուելայի նավթային համագործակցությունը, և 8 տարվա սառը հարաբերություններից հետո իրականացվեց Իրան-Վենեսուելա կոնդենսատի փոխանակման պայմանագիրը։
Իրանը և Վենեսուելան այժմ ստորագրել են նաև քաղաքական, մշակութային, զբոսաշրջության, տնտեսական, նավթային և նավթաքիմիական ոլորտներում համագործակցության փաստաթղթեր, որոնք կարող են նոր ճանապարհ բացել երկկողմ հարաբերություններում։
Լատինաամերիկայի փորձագետ Աբդուլ Համիդ Շահրաբին ասում է.«Բացի տնտեսական համագործակցությունից այս փաստաթուղթն ու նաև քաղաքական նշանակություն և դա այն է, որ հեգեմոն համակարգի ճնշման տակ գտնվող երկրները գիտակցում են, որ ԱՄՆ-ի պարտադրանքից դուրս հնարավոր է հարաբերություններ ունենալ միմյանց հետ, այդ իսկ պատճառով ամերիկացիներն անընդհատ փորձում են կանխել նման համագործակցությունը»: