Մամուլի տեսություն 11.06.2022
Որոշ փորձագետներ համոզված են, որ Իրանի անդամակցությունը NPT-ին՝ միջուկային ոլորտի գիտնականների սպանությունից, միջուկային օբյեկտներում խափանարարություններից ու պայթյուններից, ռազմական ու ադյունաբերական գաղտնի տեղեկությունների արտահոսքից ու տնտեսական դժվարությունների առաջացումից բացի, ուրիշ ձեռքբերում չի ունեցել Թեհրանի համար:
Քեյհան օրաթերթ
NPT-ում Իրանի շարունակական ներկայությունը գիտնականների սպանության արտոնագիր է
Թե ինչի է հասել Թեհրանը NPT-ին Իրանի անդամակցությունից, դատեք ինքներդ: Կա՞ որևէ այլ ձեռքբերում, բացի միջուկային գիտնականների սպանությունից, միջուկային օբյեկտներում դիվերսիաներից և պայթյուններից, գաղտնի ռազմական և արդյունաբերական տեղեկատվության բացահայտումից, միջուկային արդյունաբերությանը հասցված լուրջ վնասներից, բազմաթիվ տնտեսական խնդիրներից, ներքին օբյեկտների ոչնչացումից և մեծ ֆինանսական ծախսերից: Վերոնշյալներից որը վավերական չէ: Իսկ դրանցից ո՞րն է ամենաքիչ կասկածի տեղիք տալիս: Եթե այդպես չէ, որ չէ, ապա ինչու է Իրանը շարունակում անդամակցել NPT-ին:
Վստահաբար կարելի է ասել, որ NPT-ում Իրանի ներկայության շարունությունը այլ հետևանքներ չի ունեցել և չի ունենա, քան գիտնականների սպանության արտոնություն տալը, ռազմական և միջուկային օբյեկտների և ներքին կարողությունների ու հնարավորությունների ոչնչացումը: Եթե Իրանի հարգարժան պաշտոնյաները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, 20-ամյա միջուկային մարտահրավերից և NPT-ում իրենց ներկայությունից որևէ այլ արդյունք ուեցել են թող ներկայացնեն։ Եվ եթե չկա այլ արդյունք, քան այն որի մասին ասվեց, ինչո՞ւ են կասկածում NPT-ից դուրս գալու անհրաժեշտությանը:
Խորասան Օրաթերթ
Թել Ավիվում հակաիրանական շարժումների նոր փուլի կուլիսներում
Այս օրերին Բայդենի կառավարությունը, որն ավելի հեռու է ՀԳՀԾ վերադառնալուց և փակուղի է դրել Վիեննայի բանակցությունների ութ փուլերը, վերջերս Կառավարիչների խորհրդում ընդունել է հակաիրանական բանաձև՝ եվրոպական երեք երկրների հետ միասին: Միաժամանակ, սիոնիստներն ակտիվացրել են Իրանի դեմ իրենց ավերիչ և ապակառուցողական գործողությունները և փորձում են ամեն կերպ կանխարգելել և սահմանափակել Իրանի միջազգային համագործակցությունները և տապալել ՀԳՀԾ-ի համաձայնագրի վերակենդանացման համար գործադրվող ջանքերը:
Իրան օրաթերթ
Իրանի իշխանությունների հեղինակության պատգամը ստացվել է
Տարբեր փորձառություններ ցույց են տվել, որ Իրանի դեմ Արևմուտքի առավելատենչության և անօրինական գործողությունների մեջ միայն հեղինակության և պատասխան քայլի լեզուն կարող է հեռացնել նրանց թշնամական դիրքերից։ Սա բազմիցս ապացուցվել է։ Լինի դա քաղաքական ասպարեզում, և արևմտյան երկրները «տեխնիկական և իրավական» ինստիտուտի քողի տակ և քաղաքական բանաձևեր հրապարակելով փորձեն Իրանին ստիպել նահանջել, կամ Բայդենի կառավարությունը ցանկանա շարունակել առավելագույն ճնշման ձախողված արշավը և իրանական նավթը գողանալով փոքրացնել դաշտը Իրանի առևտրային գործունեության համար: Այս բոլոր դեպքերում ԻԻՀ-ն արժանապատվության և հեղինակության լեզվով ճանապարհ կհարթի և նրանց կստիպի զղջալ իրենց արարքների համար։ Այս արկածախնդրություններից մեկում Հունաստանի կառավարությունը փորձեց ապացուցել իր լավ ծառայությունը ամերիկացիներին՝ ապօրինի զավթելով տանկերը և դրա նավթը ԱՄՆ տեղափոխելով։
Իրան օրաթերթ
Իրանում վարչակարգի փոփոխությանն ուղղված քաղաքականությունը ոչ մի արդյունք չունեցավ և չի ունենալու
Վերջին վերլուծական գրառման մեջ Foreign policy-ի թղթակից Մայքլ Հիրշը մատնանշում է Իրանի հետ ԱՄՆ-ի երկու տասնամյակների թշնամական հարաբերությունները և քննարկում է խնդիրը:
Հոդվածում Հիրշը նշում է, որ ավելի քան երկու տասնամյակ ԱՄՆ-ի ձախողված քաղաքականությունից հետո, որը կտրուկ տատանվում է առճակատման և համագործակցության միջև, Վաշինգտոնը և Արևմուտքը շարունակում են իրենց տեսնելորպես Իրանի թշնամի: Այսօր, թեև Իրանը պայքարում է որոշ տնտեսական խնդիրների դեմ, Թեհրանը կարողացել է պահպանել և շարունակել իր միջուկային ծրագիրը:
armenpress.am
Աշխատանքային այցով Արարատում գտնվող ՀՀ վարչապետը ծանոթացել է Դեղձուտ համայնքի խնդիրներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կանգառը Դեղձուտ համայնքում էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքին: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է, որ կառուցվող դպրոցը 120 աշակերտի համար է նախատեսված: Տարածքը բարեկարգվելու է, ապաստարան է կառուցվելու, դպրոցի գույքն ամբողջապես թարմացվելու է:
ՀՀ վարչապետը բնակիչների հետ զրուցել է գյուղատնտեսական խնդիրների ու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների ատեստավորման գործընթացին:
«Ատեստավորման արդյունքում 30-50 տոկոսով աշխատավարձը բարձրանում է: Մենք այնպիսի որոշում ենք կայացրել, որ ուսուցիչն է որոշում, թե իր աշխատավարձը որքան բարձրանա: Արդեն 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա: Պիտի խնդրեմ պատրաստվեք ու ատեստավորմանը մասնակցեք: Մենք էլ հանգիստ կզգանք, որ ուսուցիչները պատշաճ աշխատավարձ են ստանում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հույս է հայտնել, որ նոր դպրոցի կառուցումը կմեծացնի, թե աշխատակազմի, թե աշակերտների ոգևորությունը:
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է համայնքի գյուղատնտեսական խնդիրներին: ՀՀ վարչապետը ներկայացրել է աջակցման ծրագրերը, մասնավորապես, ուղղված կաթիլային ոռոգման համակարգի զարգացմանը:
armenpress.am
Գերմանիայի Հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը
Գերմանիայի Հայոց թեմը խստագույնս դատապարտում է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և՝ դպրոցահասակ երեխաներ, ծանր ու թեթև վնասվածքներ են ստացել: Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Գերմանիայի Հայոց թեմի հայտարարության մեջ:
«Ըստ մամուլի հաղորդումների՝ այս անմարդկային, մարդատյաց արարքի հեղինակը, մեծ հավանականությամբ, սակայն դեռևս ամբողջովին չհաստատված տվյալների, հայաստանցի գերմանահպատակ մեկն է՝ Գոռ Հ. անուն-ազգանունով: Կրկին մամուլի հաղորդումների համաձայն՝ հանցանքը գործած անձն ունեցել է հոգեկան խնդիրներ և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարմունքի պայմաններում: Հուսով ենք, որ ոստիկանությունը և համապատասխան մյուս մարմինները կպարզեն այս չարաբաստիկ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները»,- orer.eu-ի փոխանցմամբ, ասվում է Թեմի հայտարարության մեջ:
Գերմանիայի Հայոց թեմից տեղեկացրել են, որ իրենց տվյալներով արարքը գործած անձը համայնքային շրջանակներին անծանոթ մեկն է: «Այս պահի դրությամբ չգիտենք որևէ մեկին, ով ճանաչում է նրան: Այդուհանդերձ, ինչպիսին էլ լինեն արարքի շարժառիթները, ով էլ լինի այն գործած անձը, Գերմանիայի Հայոց առաջնորդարան խստագույնս դատապարտում է այս անմարդկային արարքը և իր համերաշխությունը հայտնում բոլոր տուժածներին: Մերժում ենք նման բնույթի ցանկացած արարք՝ անկախ գործած անձի հպատակությունից և ազգային-կրոնական պատկանելությունից:
Աղոթում ենք ոճրագործության զոհ դարձած անձի հոգու խաղաղության, ինչպես նաև բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման և առողջության համար», - ասվում է թեմի հայտարարության մեջ:
panarmenian.net
Ադրբեջանում Sputnik գործակալության գլխավոր խմբագրին այլևս թույլ չեն տա աշխատել
Ադրբեջանում Sputnik գործակալության գլխավոր խմբագրին այլևս թույլ չեն տա աշխատել երկրում։ Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը մերժել է Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյին և նրա ամուսնուն՝ Անտոն Պավլովին երկարացնել երկրում աշխատելու թույլտվությունը։
Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն Sputnik Ադրբեջան գործակալության գլխավոր խմբագիրն է։ Նրա ամուսինը նույն գործակալությունում աշխատում է որպես պրոդյուսեր, գրում է Haqqin.az-ը։
Այս տեղեկությունը հաստատել է Պետական միգրացիոն ծառայության հանրության հետ կապերի վարչության պետ Էլնուր Քալանթարլին։ Նա նշել է, որ աշխատանքի թույլտվությունը երկարացնելու տվյալ անձանց հայտը մերժվել է։ Դա ինքնաբերաբար զրոյացնում է նաև կացության իրավունքը։
Ավելի վաղ Ադրբեջանում արգելափակել էին ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության կայքը, որտեղ հունիսի 3-ին հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի ծավալուն հարցազրույցը։
Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքով հանրապետության հետ բանակցություններ վարել. տարածքային ամբողջականություն, ազգի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։ Նա հավելել է, որ երբ հակամարտությունը կարգավորվի, ԼՂ-ի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա հարցը։
Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԻԱ Նովոստին հեռացրել է Բեգլարյանի հարցազրույցը։