Մամուլի տեսություն 12.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174506-Մամուլի_տեսություն_12.06.2022
Իրանը գտնվում է հյուսիս-հարավ միջազգային միջանցքի վրա և ունի նաև անմիջական կապ ազատ ջրերի հետ, և կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում տարանցիկ կապի հաստատման մեջ։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 12, 2022 14:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.06.2022

Իրանը գտնվում է հյուսիս-հարավ միջազգային միջանցքի վրա և ունի նաև անմիջական կապ ազատ ջրերի հետ, և կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում տարանցիկ կապի հաստատման մեջ։

Էթելաաթ օրաթերթ

Մոսադի նախկին ղեկավար. Թել Ավիվի համար ամենամեծ սպառնալիքը հենց իսրայելցիներն են, ոչ թե Իրանը

Մոսադի նախկին ղեկավարն  անդրադառնալով 1967 թվականից ի վեր հստակ ռազմավարության բացակայությունը Իսրայելում բացահայտել է Սիոնիստական ​​ռեժիմին սպառնացող ամենամեծ վտանգը։

Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոն  ասել է, որ ռեժիմի համար ամենամեծ սպառնալիքը Իրանը կամ Պաղեստինը չեն:

Իսրայելական «Եդիոթ Ահրոնոթ» թերթին տված հարցազրույցում, ժխտելով որ իրանցիները կամ պաղեստինցիները ամենամեծ սպառնալիքն են Սիոնիստական ​​ռեժիմի համար, ասել  է, որ Իսրայելի համար ամենամեծ վտանգը հենց իսրայելցիներն են:

Պարդոն  ասել է, Իսրայելը 1967 թվականի հունիսյան պատերազմից հետո առանց ռազմավարության է, և ոչ մի իսրայելցի պաշտոնյա չի կարող պատասխան տալ  առաջիկա 30 տարում հրեաների համար պետություն ստեղծելու հարցին։

 

Խորասան օրաթերթ

20 միլիարդ դոլար տարանցիկ եկամուտ Իրանի համար

Հարևան երկրների հետ տնտեսական դիվանագիտության զարգացումը 13-րդ կառավարության հիմնական առաջնահերթություններից է, և վերջին մեկ տարում կառավարության անդամների կողմից տարբեր այցեր են եղել հարևան երկրներ։ Իր ռազմավարական ու աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ, Իրանը վաղ ժամանակներից  անվտանգ անցուղի է  եղել տարբեր առևտրային քարավանների համար և  Մետաքսի ճանապարհի կարևոր ուղիներից։

Իրանը գտնվում է Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքներում և ունի նաև ուղիղ կապ ազատ  ծովի հետ, և կարող է կարևոր դեր խաղալ  Հյուսիսային եվրոպայի, սկանդինավյան երկրների և Ռուսաստանի տարանցիկ հարաբերություններում Պարսից ծոցի, Հնդկական օվկիանոսի և Հարավարևելյան Ասիայի երկրների միջև։

 

Քեյհան օրաթերթ

Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն իր բոլոր վերելքներով ու վայրէջքներով ձախողվել է

 Foreign Policy-ն հոդված է հրապարակել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից  թույլ տված ռազմավարական սխալների շարքի մասին և գրել․ «Իրանի նկատմամբ Վաշինգտոնի երկու տասնամյա քաղաքականությունը՝ իր բոլոր վերելքներով ու վայրէջքներով հանդերձ, ձախողվել է»։

2015-ի միջուկային գործարքը վերակենդանացնելու Արևմուտքի սխալ գործողությունները շարունակելով ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ներկայացրեցին Իրանի դեմ բանաձևի նախագիծ, որը հաստատվեց, այնպես որ այս խնդիրը զայրացրել է իրանցի պաշտոնյաներին: Իրանը որոշում է կայացրել  սադարեցնել  ՄԱԳԱՏԷ-ի մի շարք տեսախցիկների աշխատանքը և ավելացրել են ուրանի հարստացումը։ Փորձագետների կարծիքով՝ այս ճանապարհը չպետք է շարունակվեր։ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում վերջին երկու տասնամյակների ընթացքում կա այս հարաբերություններում բաց թողնված հնարավորությունների և խորը թյուրիմացությունների ցանկ:

 

Էթեմադ օրաթերթ

Սիրիայի քաղաքացիական ենթակառուցվածքը՝ Թել Ավիվի թիրախում

Ուրբաթ վաղ առավոտյան Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական հարձակումը լուրջ վնաս է հասցրել օդանավակայանի գլխավոր թռիչքուղուն՝ անորոշ ժամանակով անհնարին դարձնելով օդանավակայանից թռիչքները: Դամասկոսի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման Իսրայելի գործողությունը արժանացել է Իրանի և Ռուսաստանի խիստ արձագանքին։ Իսրայելը դեռ պաշտոնապես չի ստանձնել  այս րազմական հարձակման պատասխանատվությունը։ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի արարքը՝ այն անվանելով սադրիչ գործողություն։ ուրբաթ օրը Սիրիայի վրա  Իսրայելի կողմից կատարված հարձակումը երրորդն էր մեկ շաբաթվա ընթացքում։

 

armenpress.am

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Կողմերը համակարծիք են եղել Եվրոպայի խորհրդի ծրագրային համագործակցության կարեւորություն շուրջ, ինչը մեծ նշանակություն ունի նաեւ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում մասնավորեցվել են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ 2019-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը:

Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:  Անդրադարձ է եղել միջազգային մասնագիտացված կառույցների ահազանգող զեկույցներին: Քննարկվել է վերջերս Human rights watch-ի հրապարակած զեկույցը, ուր զետեղված են փաստեր ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների մասին:

Կողմերն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հումանիտար ավերիչ հետեւանքների լուծման գործում ԵԽ դերի կարեւորությունը: 

 

araratnews.am

Միացյալ Նահանգները չեղարկել է երկիր մուտք գործելուց առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու պահանջը

ԱՄՆ իշխանությունները չեղարկել են ՊՇՌ թեստի առկայության պահանջը երկիր ժամանողների համար։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) համապատասխան հրամանն ուժի մեջ է մտել այսօր՝ հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ըստ հրամանի՝ երկրի իշխանությունները դադարում են այլ երկրներից Միացյալ Նահանգներ օդային ճանապարհով մեկնող ուղևորներից պահանջել՝ ներկայացնել COVID-19 թեստի բացասական արդյունք կամ առողջացումը հաստատող փաստաթուղթ՝ նախքան ինքնաթիռ նստելը: Միևնույն ժամանակ այն ուղևորները, ովքեր ԱՄՆ քաղաքացի չեն և չունեն միգրացիոն վիզա, դեռևս պետք է պատվաստման վկայական ներկայացնեն մեկնելուց առաջ։

news.am

Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններն ավելի շուտ մրցակցային համագործակցության բնույթ ունեն․ Մարկեդոնով

Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններն ավելի շուտ մրցակցային համագործակցության բնույթ ունեն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Մասնավորապես, նա համաձայնեց մի շարք գործընկերների, այդ թվում՝ թուրքերի գնահատականներին, որոնք կարծում են, որ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերություններն ավելի շուտ «մրցակցային համագործակցության» բնույթ ունեն։

«Հազիվ թե հնարավոր լինի դաշնակցային անվանել մեր հարաբերությունները Անկարայի հետ։ Մենք էական հակասություններ ւնենք։ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ճանաչում է Ղրիմը որպես այդ պետության մաս։ Մենք որոշակի տարաձայնություններ ունենք նաեւ Սիրիայի հարցում»,- ասաց Մարկեդոնովը։

Դրա համար բազմաթիվ ապացույցներ կան, ասում է նա։ Այսպիսով, Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում առաջացրել է Կրեմլի քննադատությունը։

 

armenpress.am

ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի հաջորդ շաբաթ

 Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի  այն, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ավելի վաղ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել էր Ուկրաինա՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Կիևի դիմումը։

«Ինչպես գիտեք, հանձնաժողովը ներկայումս պատրաստում է, այսպես կոչված, փորձագիտական եզրակացության առաջարկությունները ԵՄ անդամ երկրների համար, մենք օր ու գիշեր աշխատում ենք այդ գնահատման վրա: Այսպիսով, այսօրվա քննարկումները մեզ թույլ կտան ավարտին հասցնել մեր գնահատականը մինչև հաջորդ շաբաթվա վերջ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։