Մամուլի տեսություն 13.06.2022
Իրանի և Վենեսուելայի միջև ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը, որն ուժեղացնում է Իրանի ազդեցությունը Միացյալ Նահանգների հետնաբակում (Լատինական Ամերիկա), իրականում ամերիկյան Մոնրոյի դոկտրինի մահն է։
Ջավան օրաթերթ
Իրան-Վենեսուելա ռազմավարական հարաբերությունները նշանակում են Մոնրոյի դոկտրինի մահը
Երկու դար առաջ ԱՄՆ ժամանակի նախագահ Ջեյմս Մոնրոն հռչակեց Լատինական Ամերիկայում միջամտություն թույլ չտալու ԱՄՆ-ի դոկտրինան որն ուղված էր եվրոպական տերությունների միջամտության դեմ և այս տարածաշրջանը հայտարարեց Միացյալ Նահանգների հետնաբակը: Ոչ ոք չէր կարող պատկերացնել , որ 200 տարի անց, երբ ԱՄՆ-ն իրեն տեսնում է որպես գերտերություն, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ձևավորվող մի ուժ, որը եղել է Միացյալ Նահանգների ամենամեծ ռազմական գործողությունների թիրախը, հատուկ հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետնաբակի երկրների հետ և զգալի ներկայություն ունի այնտեղ: Լատինական Ամերիկան շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, և իրականում համարվում է այս իմպերիալիստական կառավարության արգելված տարածքը: Այն միշտ եղել է ԱՄՆ-ի կառավարության տարբեր միջամտությունների ու հանցագործությունների թատերաբեմ։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը զարգացող հարաբերություններ է ունեցել տարածաշրջանի որոշ երկրների, հատկապես՝ Վենեսուելայի հետ։
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ում ոչ մեկը չի կարողանում դիմակայել զենքի հզոր լոբբիին
Տարիներ շարունակ ԱՄՆ-ում առկա է հասարակական վայրերում, այդ թվում նաև դպրոցներում «կույր հրաձգությունների» խնդիրը: ՀԴԲ-ի նոր վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում նմանատիպ դեպքերի թիվը 2021 թվականին 2020 թվականի համեմատությամբ աճել է ավելի քան 50 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ գրեթե 97 տոկոսով։
Նյու Յորք նահանգի Սիրակուզի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, դոկտոր Մարգարեթ Սյուզան Թոմփսոնն ասում է.«ԱՄՆ-ում սպառազինությունների լոբբիների ուժն ու ազդեցությունն այնքան մեծ է, որ նույնիսկ նախագահները չեն կարողանում հակազդել նրանց»:
Նա հավելել է. «Ընդհանուր առմամբ, սպառազինությունների լոբբին վերաբերվում է որոշ խմբերի և միավորումների»: Զենքի ազգային ասոցիացիան ԱՄՆ-ի ամենամեծ և ամենաազդեցիկ հրազենի պաշտպան ասոցիացիաներից մեկն է: Հաշվի առնելով զենքի այն քանակությունը, որ որ կա այս երկրում, ամերիկացիներն իրենց ավելի քիչ ապահով են զգում և շատ են վախենում:
Էթելաաթ օրաթերթ
Վաշինգտոնի ինստիտուտ. Իրանական անօդաչու սարքերին դիմակայելը դժվար է
Իրանի գաղտնի անօդաչու թռչող սարքերի քաղաքի բացման վերաբերյալ հոդվածում, ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը գրել է. «Իրանական անօդաչու սարքերը սպառնալիք են, և Իրանի թշնամիները մոտ ապագայում կտեսնեն այս երկրի անօդաչու թռչող սարքերի հզորությունը»:
Կենտրոնը նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը դժվար է հայտնաբերել, հավելով.«Իրանը, որը հայտարարում է, թե ունի Արևմտյան Ասիայում ամենահզոր և բազմազան անօդաչու սարքերը, վերջին տասնամյակների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել այդ ոլորտում: Իսկ 2004 թվականից ի վեր իրանական անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվում են տարածաշրջանում պրոքսի ուժերի կողմից: Դրանք դժվար է հայտնաբերել և այս սպառնալիքը մտահոգիչ է դարձել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար»:
Իրան օրաթերթ
Բայդենի «բենզինային ցնցումը»
Ջո Բայդենի կառավարությունն ամեն օր նոր ռեկորդ է սահմանում: Գնաճի և զենքի բռնությունի վերջին ռեկորդային սահմանումից հետո, ԱՄՆ-ում քաղաքացիների օրը երեկ սկսվեց բենզինի գների հանկարծակի և աննախադեպ թանկացման լուրով։
Reuters-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ում բենզինի միջին գինը մեկ գալոնի դիմաց հասել է ավելի քան 5 դոլարի, ինչը գերազանցել է 40 տարվա ռեկորդը։
armenpress.am
Մակրոնը զինվորականներին հանձնարարել է վերանայել սպառազինությունների ծրագիրն Ուկրաինայի հակամարտության ֆոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուին հանձնարարել Է վերանայել 2019-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածում սպառազինությունների արդիականացման ծրագիրն Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասբին ֆրանսիայի ղեկավարը հայտնել Է հունիսի 13-ին՝ հանդես գալով Փարիզում ցամաքային զորքերի ռազմական տեխնիկայի Eurosatory 2022 սալոնի բացմանը:
«Ես զինված ուժերի նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարներին հանձնարարեցի առաջիկա շաբաթների ընթացքում վերանայել բանակի հանդերձան մասին օրնեքը՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական համատեքստը»,- ասել Է Մակրոնը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան թեւակոխել Է «ռազմական Էկոնոմիկայի շրջան, որին անհրաժեշտ կլինի հարմարվել երկարատեւ ժամանակ»:
Դա անհրաժեշտ Է դարձնում պաշտպանության համար Ֆրանսիայի ծախսերի վերանայումը, հավելել Է Ֆրանսիաի ղեկավարը: Նա նաեւ նշել Է, որ Եվրոպայի տարածքում տեղի Է ունենում մեծ ինտենսիվության հակամարտություն: Այդ պայմաններում Եվրոպայի ռազմարդյունաբերական համալիրը պետք Է ուժեղացվի, հավելել Է Ֆրանսիայի նախագահը: Զինված ուժերի նախարարության տվյալներով՝ 2019-ից մինչեւ 2025 թվականը Ֆրանսիայի սպառազինությունների արդիականացման ծրագրի ֆինանսավորման համար պլանավորվել Էր ուղղորդել 295 միլիարդ եվրո:
Այս շաբաթ Ռումինիա կատարելիք այցի ընթացքում Մակրոնը կհանդիպի ֆրանսիացի զինծառայողների հետ, որոնք տեղաբաշխված են այնտեղ ուկրաինական հակմարտության սկսվելուրց հետո: Ֆրանսական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով Ռումինիայում տեղաբաշխված են շուրջ 500 ֆրանսիացի զինվորներ:
Eurosatory-ն ցամաքային զորքերի սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսն Է Եվրոպայում, որն անցկացվում Է 1967 թվականից: Ներկայիս սալոնը տեղի Է ունենում Փաիզում հունիսի 13-ից մինչեւ 17-ը: 81 հազարից ավելի քառակուսի մետ տարածությունում ներկայացված Է ավելի քան 60 երկրների արտադրողների արտադրանքը: Ցուցադրանքին մասնակցում են սպառազինությունների բնագավառի 1,8 հազար մասնագետներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
aysor.am
Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։
Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:
Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ:
araratnews.am
ԱՄՆ-ի ներքաղաքական իրավիճակն ավելի վատ է, քան Վիետնամի պատերազմի ժամանակ․ Քիսինջեր
Նախկին պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներկայիս ներքաղաքական իրավիճակն ավելի վատ է, քան Վիետնամի պատերազմի ժամանակ։
«Ազգային շահեր տերմինը իմաստալից էր ու նույնիսկ չէր քննարկվում։ Այժմ այդ ժամանկերն ավարտված են: Յուրաքանչյուր վարչակազմ բախվում է ընդդիմության շարունակական թշնամանքին՝ հիմնված գաղափարական տարբերությունների վրա»,- ասել է Քիսինջերը:
Նա կարծում է, որ դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները կարող են ավելի խոր մակարդակով համագործակցել միջազգային հարցերի շուրջ։
Ավելի վաղ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերը հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի դիրքորոշումը, բխում է ԱՄՆ-ի շահերից։
Նրա կարծիքով, եթե ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Ռուսաստանը «դառնա Չինաստանի ֆորպոստը Եվրոպայում», ապա հակամարտության ավարտից հետո անհրաժեշտ է «տեղ գտնել Ուկրաինայի համար»։
Էրդողանը Հունաստանի վարչապետ Միցոտակիսին. «Քեզ ընդունեմ, հյուրասիրեմ, դու գնաս ԱՄՆ Թուրքիայի դեմ բողոքե՞ս»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգ-ոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ-ի սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք Միցոտակիսի հետ պայմանավորվել էին 2 երկրների միջև խնդրահարույց թեմաների վերաբերյալ 3-րդ կողմերին չխառնել:
«Բա ես քեզ Վահիդդեդին պալատում ընդունեմ, հյուրասիրեմ, այդ ճաշի ժամանակ պայմանավորվենք, որ այսուհետև մենք երկուսով պիտի ուղիղ խոսենք, 3-րդ կողմերին չխառնենք, դրանից հետո 15 օր, 3 շաբաթ անցնի, ու դու գնաս ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայի դեմ խոսե՞ս, Ֆ-16-երի դեմ ելույթ ունենա՞ս»,- ասել է Էրդողանը:
Այնուհետև նա անդրադարձել է Հունաստանում ԱՄն-ի կողմից հիմնված նոր ռազ-մաբազաներին՝ ասելով. «Երբ մենք նրանց հարցնում ենք, թի ինչու են այդ բազաները հիմնել, շատ տրամաբանական պատասխան են տալիս՝ ռուսների դեմ: Բա որ ասում եք «ռուսների դեմ», Ուկրաինայի համար ի՞նչ արեցիք՝ ընդդեմ ռուսների: Կարողացա՞ք կանգնել Ուկրաինայի կողքին: Ուկրաինային աջակցեցի՞ք: Նրանց ամեն ինչը սուտ է»:
Շարունակելով միտքը՝ Էրդողանը նշել է, որ քաղաքականության հարցում չպետք է վստահել Արևմուտքին:
«Արևմուքի նկատմամբ չի կարող վստահություն լինել: Արևմուտքից պետք է գիտությունն ու արվեստը վերցնել, բայց Արևմուտքի քաղաքականությանը չի կարելի վստահել: Սրանք 63 թվականից ձգձգում են մեր Եվրամիություն մտնելու հարցը: Միշտ ձգձգել են: Սրանց մոտ սուտը չափերն անցել է: Սրանց մոտ ազնվություն չկա, ազնվությունը մեր ազգի մեջ է»,- եզրափակել է Էրդողանը:
Նշենք , որ Հույն-թուրքական հարաբերությունները այնքան են լարվել , որ Հունաստանը 24 ժամյա ռեժիմով Թուրքիայի հետ ամբոջ սահմանի երկայնքով փորում է խրա մատներ: