Մեկնաբանություն- Իրանի Իսլամական Խորհրդարանը խստորեն քննադատում է ամերիկյան մարդու իրավունքները
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը Իրանում ընթանում է ամերիկյան Մարդու իրավունքների վերընթերցման և քողարկման շաբաթը: Ամերիկյան մարդու իրավունքների շաբաթը հիշեցնում է իրանցիների դեմ ԱՄՆ-ի ուղղակի կամ անուղղակի ոճրագործությունների մասին:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն, երկուշաբթի օրն Ամերիկյան մարդու իրավունքների վերընթերցման և քողարկման շաբաթվա և հունիս 28-ի նահատակների հիշատակման շտաբի երրորդ հանդիպման ժամանակ ասել է.«ԱՄՆ-ը մարդու իրավունքների մասին իր քաղաքականությամբ վնաս է պատճառել տասնյակ միլիոն մարդկանց»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքին, Ջալալզադեն ասել է. «Մոտ 85 միլիոն մարդ ամբողջ աշխարհում տուժել է ԱՄՆ այս օրենքից, իսկ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են Աֆղանստանում»: Այս բոլորն այն դեպքում, երբ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդ ԱՄՆ-ը աջակցելով Մոնաֆեղին խմբավորմանը և նրա անունն ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելով, գործնականում կանաչ ազդանշան է ցույց տվել այդ խմբավորմանը Իրանի ժողովրդի դեմ ոճրագործությունները շարունակելու համար:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին, Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.«ԱՄՆ-ի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության հինգ տոկոսը, սակայն աշխարհի բանտարկյալների 25 տոկոսը գտնվում է ԱՄՆ բանտերում: Բռնությունն ու ճնշումը լատինաամերիկացիների, կանանց, սևամորթների և ուրիշների նկատմամբ, տեղի են ունենում ամեն օր, սակայն Միացյալ Նահանգները իրեն ներկայացնում է որպես մարդու իրավունքների պաշտպան: Մյուս կողմից Վաշինգտոնը շատ երկրներում, այդ թվում Վիետնամում, Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ռազմական ոճրագործությունների, Գուանտանամոյի նման բանտեր հիմնելու և անմարդկային խոշտանգումներ իրականացնելու սև անցյալ ունի:
Այս բոլորն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները, որպես Արևմուտքի առաջնորդ և ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ, որպես համաշխարհային ոստիկան, ամեն տարի մանրամասն զեկույց է հրապարակում այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի մասին՝ թիրախավորելով հակառակորդ և մրցակից երկրներին: Մինչդեռ Միացյալ Նահանգները մարդու իրավունքների ամենախոշոր ոտնահարողն է աշխարհում։
Քաղաքագետ Անդրանիկ Միգրանյանն ասում է.«ԱՄՆ-ն ավելի շատ է խախտում մարդու իրավունքները, քան աշխարհի ցանկացած այլ երկիր: Հարց է ծագում, թե ո՞րն է Միացյալ Նահանգների առանձնահատուկ արտոնությունը՝ իրեն առանձնացնելու և որևէ մեկին թույլ չտալու կարծիք հայտնել ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին»:
Իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, զեկուցել են ԱՄՆ-ի կողմից Իրանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին, ներառյալ Իրանի նկատմամբ լայնածավալ պատժամիջոցների կիրառումը, մասնավորապես՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ժողովրդին բժշկական արտադրանքներին և սարքավորումներին հասանելիությունից զրկելը և դատապարտել են նման մոտեցումը:
Այս առնչությամբ Ջալալզադեն ասել է. ««Մարդու իրավունքների վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության մասին» ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանի զեկույցը հաստատում է, որ իրանցի հիվանդներին դեղորայքի ժամանակին չհասնելը և դրա հետևանքով նրանց մահը, ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունքում Իրանի քաղաքացիների մարդու իրավունքների խախտման դեպքեր են»: