Մամուլի տեսություն 14.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174654-Մամուլի_տեսություն_14.06.2022
Փորձագետները Սիոնիստական ռեժիմի քաղաքական ուժերի միջև տարաձայնություններ սրումն անվանում են ներքին քայքայում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 14, 2022 13:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.06.2022

Փորձագետները Սիոնիստական ռեժիմի քաղաքական ուժերի միջև տարաձայնություններ սրումն անվանում են ներքին քայքայում:

Քեյհան օրաթերթ

Սիրիայից Վենեսուելա. Իրանին հաջողվեց, ԱՄՆ-ին՝ ոչ

Իրան-Վենեսուելա հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի: Վենեսուելան Ամերիկա մայրցամաքում նավթի ամենախոշոր պաշար ունեցող երկիրն է և բնական պաշարների առումով աշխարհում ութերրոդը:

ԱՄՆ-ի կառավարությունները երկար տարիներ փորձել են գաղութացնել նավթով հարուստ այս երկիրը, սակայն Ուգո Չավեսի, իսկ հետո՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունները, դա թույլ չեն տվել:

Իսկ վերջին տարիներին, հովանավորելով Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյին, ԿՀՎ-ն փորձել է այդ երկրում հեղաշրջում իրականացնել: ԱՄՆ-ն հայտարարեց, թե Գուայդոյին պաշտոնապս ճանաչում է որպես Վենեսուելայի նախագահ և վերջինիս 800 միլիոն դոլարի օգնություն տրամադրեց՝ հեղաշրջումն իրականացնելու համար Սակայն հեղաշրջումը ձախողվեց:

Իսկ Իրանն այդ ընթացքւոմ աջակցում էր Վենեսուելայի օրինական կառավարությանը և Իրանի կամքն ի վերջո հաղթեց ԱՄՆ-ի նպատակներին:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Քաոս՝ «սարդերի բնի մեջ»

Սիոնիստական ռեժիմի քաղաքական խմբերի միջև տարաձայնությունները հասել են մի կետի, որ փորձագետներն իրավիճակն  անվանում են «ներքին ոչնչացում»:

Թել Ավիվում առկա ատարաձայնությունները վերածվել են ներքին վեճերի: Դրանց մի մասը դսևորվել է բախումենրի տեսքով: Թել Ավիվի առջև ծառացած խնդիրների մեծ մասի հիմքում այս տարաձայնություններն են:

 

 

Էթլաաթ օրաթերթ

Բնակարանային հիմնադրամը սկսել է Իրանում 14 հազար քաղաքային բնակելի միավորի կառուցման ծրագիրը

Իրանի Իսլամական հեղափոխության բնակարանաշինության հիմնադրամն այս տարվա համար նախատեսել է կառուցել 18580 քաղաքային բնակելի մաիվորի կառուցումը, որոնցից շուրջ 14172-ի շինարարությունը սկսվել է։

Հիմնադրամի պատասխանատուներից Համիդ Ռեզա Սոհրաբին Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Բնակարանային հիմնադրամի ստեղծման օրվանից մինչև այս տարվա սկիզբը կառուցվել և դիմողներին է հանձնվել շուրջ 142 հազար քաղաքային բնակարանային միավոր»։

Սոհրաբին հավելել է. «Ազգային բնակարանային շարժման ծրագրով նախատեսվում է տարեկան  կառուցել  մեկ միլիոն բնակարան»։

 

Իրան օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կարող է ժամանել Իրան, բայց միայն որպես զբոսաշրջիկ

երկուշաբթի օրը լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը համաձա՞յն է որպեսզի  Ռաֆայել Գրոսին այցելի Իրան, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի, Իրանի և գլխավոր տնօրենի հարաբերությունները շարունակվում են տեխնիկական համագործակցության շրջանակներում: Իհարկե, ցանկացած փոփոխություն պահանջում է օրակարգ: Եթե Ռաֆայել Գրոսին ցանկություն ունի որպես զբոսաշրջիկ այցելել Իրան, կարող է հեշտությամբ և առանց վիզայի դա անել: Սակայն գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում այցելության  համար, անհրաժեշտ է օրակարգ: Սովորաբար նրա բոլոր այցերն իրականացվում են օրակարգով, թեև բռնագրավված տարածքներ այցի օրակարգը տարբերվում էր»:

 

armenpress.am

Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. ԿԲ

 Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու, դրանով պայմանավորված, բանկերը ցուցաբերում են կոնկրետ վարքագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որը չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը, որոշակի դժկամություն են ցուցաբերում դոլար տալիս:  ԿԲ նախագահը նշեց, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մոտեցում է փոխվել:

«Եթե ունեք տրանսֆեր, ստացել եք անկանխիկ եղանակով ու մուտք է եղել մեր հայկական առևտրային բանկի հաշվին դոլարային տեսքով, ապա իրենք այստեղ այդ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա, որևէ խնդիր չկա: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին այստեղ ուզում է դա վերցնել որպես կանխիկ դոլար: Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և առևտրային բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլար, որովհետև որոշակի տեսակետ կա, թե կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է  ու դրանով պայմանավորված բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,-ասաց Մարտին Գալստյանը:  

 

armenpress.am

Դրամի արհեստական արժեզրկումը կբերի գնաճային նոր ալիքի. ԿԲ-ն հակված չէ նման լուծման

 Հայաստանում դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ տարբեր ոլորտների արտահանողներ իրենց դժգոհությունն են հայտնում դրամի արժևորման կապակցությամբ, քանի որ տուժում են:

«Հայաստանում դրամի փոխարժեքը ազատ լողացող է և դա համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը: Մենք այս պահի դրությամբ ՀՆԱ-ի ցուցանիշը վերանայել ենք ու աճը սահմանել ենք 4.9 տոկոս՝ պայմանավորված հիմնականում արտաքին պահանջարկով: Այդ նույն արտաքին պահանջարկը Հայաստանի  տնտեսությունում նպաստեց դրամի որոշակի արժևորմանը, ինչը նաև թույլ տվեց որոշակիորեն չարձագանքել ընդլայնվող գնաճային միջավայրին ու տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Չի բացառվում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը որոշակի խնդիրներ առաջացնի որոշ ընկերությունների համար: Խնդրի լուծման մի տարբերակը, որ առաջարկվում է, դրամի փոխարժեքը արհեստականորեն արժեզրկելն էր: Այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր ալիք, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ներառյալ արտահանողներին»,-ասաց Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ եթե իրավիճակը դառնա անկառավարելի, ապա այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են լուրջ խնդիրներ: Կենտրոնական բանկը կարծում է, որ կարևոր է կառավարության հետ կոորդինացված քաղաքականություն ունենալը, որի շրջանակում կկարողանան որոշակիորեն զբաղվել գնաճի խնդիրներով: Մարտին Գալստյանը նշեց, որ կառավարության կողմից էլ հասցեական, ոլորտային մոտեցում պետք է լինի այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժևորման արդյունքում:

 

armenpress.am

Պուտին-Էրդողան քննարկումներ դեռևս չեն նախատեսվում. Պեսկով

  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մոտ ապագայում քննարկում չի ունենա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ այդ թվում հացահատիկի թեմայով քննարկում նախագահների միջև նախատեսված չէ,  և, որ  անհրաժեշտության դեպքում նման քննարկումները կկազմակերպվեն օպերատիվ կերպով:

«Առայժմ նախագահի գրաֆիկում նման զրույց նախատեսված չէ։ Բայց մյուս կողմից, Էրդողանի հետ զրույցները, ըստ անհրաժեշտության, շատ արագ ներառվում են օրակարգում։ Այս պահին նման վերջնական պայմանավորվածություն չկա», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցերին:

 

panarmenian.net

Վարչապետը Կատարի գործարար խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներին վերաբերող հարցեր

 Պաշտոնական այցով Կատարում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կատարի գործարար խորհրդի նախագահ Հուսեին Իբրահիմ Ալ-Ֆարդանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` իր գործիքակազմերի շրջանակում նպաստելու հնարավոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Գործարար խորհրդի անդամները նշել են, որ պատրաստ են քննարկել ու դիտարկել տարբեր ուղղություններով Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկությունները:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, ոսկեգործության զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում ներդրումային նախագծերի իրականացման հնարավորություններին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կատարական գործարար խորհրդին ներկայացնել կոնկրետ ծրագրերի նախագծեր:

 

panarmenian.net

Bitcoin-ն էժանացել է՝ հասնելով 2020-ի վերջից ի վեր նվազագույն նիշին

Հունիսի 13-ի սակարկությունների արդյունքում բիթքոինը նվազել է 9.99%՝ հասնելով 24,800 դոլարի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Coindesk հարթակին հղումով։

Մոսկվայի ժամանակավով 10։57-ի տվյալներով, կրիպտոարժույթի փոխարժեքը նվազել է 10.4%-ով և կանգ առել 24,600 նիշի վրա։ Սա նվազագույն նիշն է 2020-ի վերջում գրանցված ցուցանիշից հետո։

Մայիսին CoinCorner կրիպտոարժութային բորսան թողարկել է աշխարհում առաջին քարտը NFC չիպով՝ կրիպտոարժույթով գնումների դիմաց վճարելու համար։ Քարտը կոչվում է The Bolt Card։ Այժմ շուկայում կրիպտոարժույթով վճարումներն ընդունում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Microsoft-ը, Amazon-ը, KFC-ն, Starbucks-ը և ուրիշներ։

Բիթքոինը (Bitcoin) աշխարհում ամենաառաջին և ամենահայտնի կրիպտոարժույթն է։

 

panarmenian.net

ԱԺ օրակարգ չի մտել ընդդիմության` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին նախագիծը

 Ազգային ժողովի հերթական քառօրյայի նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը:

Գլխադասային հանձնաժողովում այն չէր քննարկվել։

Հունիսի 3-ին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել, որի օրակարգում էր իրենց ներկայացրած «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չէր կայացել։ Իշխող ՔՊ-ական խմբակցության պատգամավորները չէին մասնակցել նիստին։ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» հայտարարության տեքստը հրապարակվել է։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։