Մեկնաբանություն- Փաշինյանն անդրադարձել է Իրանի հետ Հայաստանի մշտական բարեկամությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i174712-Մեկնաբանություն_Փաշինյանն_անդրադարձել_է_Իրանի_հետ_Հայաստանի_մշտական_բարեկամությանը
Հայ պաշտոնյաների համար կարևոր նշանակություն ունի Իրանի հետ երկոկղմ տնտեսական ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 07:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Փաշինյանն անդրադարձել է  Իրանի հետ Հայաստանի մշտական բարեկամությանը

Հայ պաշտոնյաների համար կարևոր նշանակություն ունի Իրանի հետ երկոկղմ տնտեսական ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը:

Պաշտոնական այցով Կատար մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ երկրի պաշտոնայների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դերին, ասել է, «Հայաստանը լկավ հարաբերություններ ունի Իրանի ու Վրաստանի հետ: Երևանը Թեհրանին համարում է իր մշտական բարեկամը և մյուս կողմից փորձում կառուցողական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ:

 

Կարևորելով երրորդ երկրների հետ հարաբերությունների հաստատումը, Նիկոլ Փաշինյանն ասել է, «Ես կարևորում եմ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործարկման փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասում գտնվող այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ Իրանի դերի մասին: Հայաստանի անկախությունից հետո, այդ երկրի բոլոր իշխանությունները կարևորել են Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումը:

Սակայն հակառակ Իրանի հետ հարաբերություններն ընդյլայնելու հայկական կողմի ցանկությանը, Բաքվի ու Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի սեփականության շուրջ հակամարտության պատճառով, Իրանի իշխանությունները խուսափել են Հայաստանի հետ հարաբերությունների առավել ընդլայնումից՝ հաշվի առնելով ադրբեջանցի մուսուլման ժողովրդի կարծիքը: Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, երբ հայ և ադրբեջանցի պաշտոնայները սկսեցին ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Իրանը նույնպես քայլեր ձեռնարկեց՝ Հայաստանին աշխարհագրական մեկուսացումից դուրս բերելու և այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Ղարաբաղյան հակամարտության 30 տարիների ընթացքում, Իրանը հրաժարվել է Հայաստանի հետ համագործակցության արդյունքում տնտեսական շահից, և ավելի քիչ է ուշադրություն դարձրել այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Սակայն վերջին տարիներին,  հարևան երկրներին միջազգային հանրության հետ շփման հնարավորություն տալու քաղաքականության շրջանակում, իարնցի պաշտոնյաները   կրկնապատկել են իրենց ջանքերը՝ այս հարցում դրական և կառուցողական դեր խաղալու համար։

Կենտրոնական Ասիայի հինգ երկրներն, այդ թվում Ադրբեջանն ու Հայաստանը, դեպի ծով ելք չունենալու պատճառով, առերեսվում են որոշակի սահմանափակումների հետ: Ադրբեջանը, սակայն, Կասպից ծովում Իրանի հետ ջրային սահմանների շնորհիվ, ավելի լավ վիճակում է: Վերջին մի քանի տարիների ընթացքում Թեհրանի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետությունների հետ տրանսպորտային և տարանցիկ համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին։ Միևնույն ժամանակ,  Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի գործարկումը կհեշտացնի այս տարածաշրջանի և Պարսից ծոցում, Օմանի ծովում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում գտնվող այլ երկրների միջև հարաբերություններ հաստատելու հնարավորությունը: Հայաստանի ու Կենտորնական Ասիայի երկրների համար սա շատ կարևոր է: Միջազգային հանրության հետ հաղորդակցությունը հեշտացնելու նպատակով, այդ երկրների պաշտոնյաներն Իրանի հետ ստորագրել են մի շարք համաձայնագրեր՝ ապրանքների փոխադրման և տարանցման վերաբերյալ:

Հայաստանը, բացի Իրանի հետ  տրանսպորտի և տարանցման համագործակցության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր ստորագրելուց, փորձում է նաև պայմանագրեր կնքել Թեհրանի հետ՝ ԵԱՏՄ շրջանակներում։ Երկու երկրների սահմանին ԵԱՏՄ ազատ գոտու ստեղծումը հնարավոր է դարձել Հայաստանի, Իրանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ: Թեհրանի պաշտոնյաները բազմիսցս ողջունել են այս նախաձեռնությունը: