Մամուլի տեսություն 16.06.2022
Վերջին մի քանի օրերին Թեհրանը հյուրընկալել է մեծ թվով բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաների, սկսած Վենեսուելայի և Թուրքմենստանի նախագահներից մինչև Պակիստանի ԱԳ նախարարները և Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Քեյհան օրաթերթ
Արդյունավետ շաբաթ՝ առանց ՀԳՀԾ-ի և FATF-ի
Վերջին մի քանի օրերին Թեհրանը հյուրընկալել է մեծ թվով բարձրաստիճան օտարերկրյա պաշտոնյաների, սկսած Վենեսուելայի և Թուրքմենստանի նախագահներից մինչև Պակիստանի ԱԳ նախարարները և Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Տաջիկստանի և Իրաքի ՆԳ նախարարները նույնպես ժամանել են Թեհրան և հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ:
Այցերի շրջանակներում ստորագրվել են Իրան-Վենեսուելա համապարփակ համագործակցության 20-ամյա փաստաթուղթը, Վենեսուելային իրանական նավթատարի հանձնման փաստաթուղթն ինչպես նաև Իրանի և Թուրքմենստանի միջև 9 համագործակցության փաստաթուղթը:
Հանդիպումների ընթացքում, իրանցի և օտարերկրկա պաշտոնյաները քննարկել են նաև ԱՄՆ-ի հակաիրանական անօրինական պատժամիջոցների չեղարկման և դրանց չեզոքացման հետ կապված հարցեր:
Խորասան օրաթերթ
Գրոսսին ընդունել է, որ Իրանի միջուկային հարցի վերաբերյալ հայտարարություններն անհիմն են եղել
Նախորդ շաբաթ, ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն ընդունեց ԱՄՆ-ի ու Եվորեռյակի կողմից մշակված հակաիրանական բանաձևը, որը հիմնված էր գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի կողմնակալ զեկույցի վրա:
Բանաձևի հաստատումից մեկ շաբաթ անց, հարցազրույցներից մեկում, Գրոսսին հայտարարել է, որ չկան բավարար ապացույցներ առ այն, որ Իրանը միջուկային զենք և կամ այն ստեղծելու ծրագիր ունի: Այս խոստովանությունը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում: Այն ևս մեկ անգամ փաստում է, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն են:
Սոցիալական ցաների գտատերերից մեկը գրել է. «Եթե Իրանը չուներ միջուկային զենք կամ այն ստեղծելու ծրագիր, ն, ինչի՞ համար էին այս բոլոր տարիների պատժամիջոցները, ճնշումներն ու սպառնալիքները»։
Էթելաաթ օրաթերթ
Սիոնիստական ռեժիմը սպառնացել է ռմբակոծել Բաշար Ասադի պալատը
Մի տեղյակ աղբյուր նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված ուղերձում, Սիոնիստական ռեժիմը զգուշացրել է այդ երկրում Իրանի գործողությունները կոծկելու և Սիրիա զենքի փոխանցման կապակցությամբ, սպառնալով, որ Ասադի պալատներից մեկը կլինի իսրայելական կործանիչների հաջորդ թիրախը:
Հարկ է նշել, որ օրերս Իսրայելը ռմբակոծել էր Դամասկոսի օդանավակայանը:
Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ թիրախավորել է իրանական առաջադեմ զինատեսակների բեռները, որոնք Իրանի կողմից Սիրիա են տեղափոխել քաղաքացիական ինքնաթիռներով:
Սիրիայում Ռուսաստանի հատուկ բանագնացն անընդունելի է համարել Իսլամական դիմադրության ճակատի անդամ այս երկրի տարածքի վրա Իսրայելի հարձակումները և ընդգծել, որ Սիրիայում ամերիկյան ուժերի ներկայությունն անօրինական է:
Ալեքսանդր Լավրենտևն ասել է. «ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Սիրիայում ապօրինի գտնվող ամերիկյան ուժերը թալանում են այդ երկրի բնական ռեսուրսները»։
Իրան օրաթերթ
Ամերիկյան հասարկության շրջանում ճեղքերը խորացել են
Պատճառը միայն ուկրաինական պատերազմը չէ:
Մինչև 2022 թվականի փետրվարը ԱՄՆ-ում գնաճը աճի միտում ուներ: 2021 թվականի ամռանից գնաճը կազմում էր 3% և 4%, իսկ այժմ ուկրաինական պատերազմում դրա աճի տեմպերը հասել են 8%-ի։
Բացի այդ, ԱՄն-ումա յսօր առկա է նաև հրաձությունների խնդիրը, որը նույնպես բևեռացրել է հասարակությունը: Քաղաքացիների մի մասը հանդես է գալիա զենք կրելու ազատության մասին օրենքը սահմանափակելու և զենքի կրելը վերահսկելու կոչով, մյուսներն ունեն հակառակ կարծիքը:
armenpress.am
ԱՀԿ-ն աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության նվազման միտում Է նշել
Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն անցած շաբաթվա ընթացքում շարունակել Է նվազել այն դեպքում, երբ մահացությունն ավելացել Է 4 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում:
Հունիսի 6-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակաշրջանում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը նվազել Է բոլոր տարածաշրջաններում, բացի արեւելյան Միջերկրականի տարածաշրջանի. այնտեղ հիվանդացությունն աճել Է 58 տոկոսով, Ամերիկաների (13 տոկոսով) եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանի (33 տոկոսով): Դեպքերի քանակության ամենամեծ նվազումը դիտվել Է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում եւ Եվրոպայում՝ 8 տոկոսով Ընդամենը մեկ շաբաթա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 3,2 միլիոն դեպք:
Կորոնավիրուսից մահվան թվաքանակը նվազել կամ չի փոխվել բոլոր տարածաշրջաններում, բացի Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասի (այնտեղ մահացությունը աճել Է 17 տոկոսով) եւ Ամերիկաների (21 տոկոս): Մահացության ցուցանիշն ամենաշատը նվազել Է արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (35 տոկոսով): Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում շաբաթվա ընթացքում գրանցվել Է կորոնավիրուսով պայմանավորված մահվան ավելի քան 8,7 հազար դեպք: Համավարակի ողջ ժամանակաշրջանում աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով ախտահարման շուրջ 535 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից մահվան ավելի քան 6,3 միլիոն դեպք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին. ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ վարչապետը նշել է, որ որպես ԵԽ անդամ երկիր՝ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորում է համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի կայացման գործընթացում:
Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքը և անդրադարձել Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի խնդրին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունը սերտորեն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ: Վարչապետը կարևորել է միջազգային հանրության, նաև ԵԽ աջակցությունը խնդրի լուծմանը և շնորհակալություն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին հարցին բազմակի անդրադառնալու համար:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է՝ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և իր այցի նպատակն է առավել ամրապնդել այն: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները, որոնց ուղղությամբ Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրում, և բարձր է գնահատել 2021թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք ազատ էին և մրցակցային:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի: Քննարկման առարկա են դարձել արդարադատության ոլորտի բարեփոխման ընթացքն ու մարտահրավերները: Վարչապետը նշել է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության բարձրացման կարևորությունը, ԵԽ Գլխավոր քարտուղարն էլ վերահաստատել է ԵԽ խորհրդատվական աջակցությամբ, փորձով ու գիտելիքներով գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը:
Անդրադարձ է եղել նաև կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խթանելու հարցին: Քննարկվել է ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Ընդգծվել է երկխոսության կարևորությունը խաղաղության և բարգավաճման հասնելու ճանապարհին:
Վարչապետը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, խաղաղության օրակարգի շուրջ և կարևորել միջազգային գործընկերների հասցեական արձագանքը տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին:
armenpress.am
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկել են վերջին զարգացումներն Ուկրաինայում։
Այս համատեքստում քննարկվել են նաև ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկով բեռնված նավերի դուրս բերելու և թուրքական A400M ինքնաթիռների անվտանգ տեղափոխումը Թուրքիա ապահովելու վերաբերյալ հարցեր։
Հուլուսի Աքարը շարունակում է իր շփումները Բրյուսելում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։
panarmenian.net
Մարկեդոնով․ Արևմուտքը դադարել է աշխատել ՌԴ-ի հետ ԼՂ հարցում
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Երևանում կայացած խորհրդաժողովի ժամանակ ասել է, որ Արևմուտքը դադարել է աշխատել ՌԴ-ի հետ հայ-ադրբեջանական կարգավորման և ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։
Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան գործընթացը միշտ տարբերվել է մյուս հետխորհրդային հակամարտություններից այն առումով, որ Ռուսաստանն ու Արևմուտքը միշտ համագործակցել են Ղարաբաղի հարցում, ի տարբերություն մյուս խնդրահարույց թեմաների, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այսօր տեսնում ենք այդ տրամաբանության փոփոխությունը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել համանախագահների մակարդակով։ Արևմուտքը չի ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում տեսանելի է նոր ձևաչափի կայացումը՝ Բրյուսելյան»,-ասել է Մարկեդոնովը՝ նկատի ունենալով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների մի քանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Մարկեդոնովի տեսակետից, պարադոքսալ կերպով, այն ամենն, ինչ ասում է Միշելը, չի մերժվում Մոսկվայի կողմից։ Ըստ նրա՝ բանն այն է, որ ի սկզբանե այդ ամենն ասում էր Մոսկվան, սակայն տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ-ն ընդհանրապես չի եղել բանակցություններում, թեև ՌԴ-ն շատ ավելի մշակումներ ունի կարգավորման համար։
Անդրադառնալով հետագա զարգացումներին՝ Մարկեդոնովն ասել է, որ ԼՂ կարգավորման հարցում շատ բան կախված է ֆոնային գործոններից՝ դինամիկայի սիրիական ուղղությունում, այն բանից, կպայմանավորվեն ՌԴ-ն ու Թուրքիան, թե՝ ոչ։ Ըստ նրա՝ այդ համատեքստում, Ռուսաստանի համար գլխավորը Թուրքիայի հետ բաց հակամարտության մեջ չմտնելն է։
Մարկեդոնովը վստահ է, որ նման առճակատման դեպքում, Արևմուտքը միանշանակ կսատարի Թուրքիային, անկախ բազում տարաձայնություններից։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ կատարած իր պաշտոնական այցին, ասել է, որ կարևոր արդյունքներից է ԼՂ կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումը։ Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։
panarmenian.net
Մակրոնն ասել է` Զելենսկին ինչ-որ պահի ստիպված է լինելու բանակցել ՌԴ-ի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այցով ժամանաել է Ռումինիա, հայտարարել է, որ Ուկրաիւնայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինչ-որ պահի ստիպված է լինելու բանակցել Ռուսաստանի հետ։
Նա հաստատել է իր այն կարծիքը, որ Ուկրաինայում իրադարձությունների կոնտեքստում հարկավոր է շարունակել շփումները ՌԴ-ի հետ, գրում է Interfax.ru-ն։
«Ինչ-որ պահի, դիմադրությանը (Ուկրաինային) մեր օգնությունից հետո, մենք ստիպված ենք լինելու պայմանավորվել․․․ Ուկրաինայի նախագահը հարկադրված է լինելու բանակցելու Ռուսաստանի հետ, իսկ մենք՝ եվրոպացիներս, կլինենք այդ սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։
Զելենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքին հարցազրույցում ասել է, որ ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։
Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
panarmenian.net
Ալիև․ Իրավունք ունենք միջանցք պահանջելու, քանի որ ՀՀ-ն ստորագրել է համապատասխան հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովի բացմանն իր ելույթում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը Հարավային Կովկասում ապագա խաղաղության հիմնարար տարրերից է։
Նա ասել է թե, Ադրբեջանն «իրավունք ունի պահանջելու, որ միջանցք բացվի, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը», գրում է «Sputnik Ադրբեջանը»։
«Եթե մեզ չտան այդ հասանելիությունը, ապա բարդ կլինի խոսել խաղաղության մասին, և ՀՀ հետ նորմալ գոյակցության և դրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Ադրբեջանի ջանքերն անհաջողության կմատնվեն»,-ասել է նա։
Պաշտոնական այցով Կատարում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն «միջանցքի նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան»՝ անցնելով ՀՀ տարածքի միջով, ասել է, որ ՀՀ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները:
«Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է»,-ասել է նա։