Մամուլի տեսություն 18.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i175042-Մամուլի_տեսություն_18.06.2022
Իր աշխարհագրական դիրքի պատճառով, Իրանը կարևոր դեր ունի որպես տարածաշրջանը երկրների բեռնափոխադրման կենտրոն:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 18, 2022 14:28 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.06.2022

Իր աշխարհագրական դիրքի պատճառով, Իրանը կարևոր դեր ունի որպես տարածաշրջանը երկրների բեռնափոխադրման կենտրոն:

Իրան օրաթերթ

Կայացել է Իրանի տարածքով Հյուսիս-հարավ միջանցքի առաջին բեռնվածքի տարանցումը

Իր  աշխարհագրական դիրքի պատճառով, Իրանը կարևոր դեր ունի որպես տարածաշրջանը երկրների բեռնափոխադրման կենտրոն:: Կասպից ծովի ափամերձ երկրներից, Աֆղանստանից, Պակիստանից, Իրաքից, Թուրքիայից և հարավային երկրներից  երկրի տարբեր հատվածների կարևոր միջանցքներից, որոնք ձգվում են մինչև սահման, ապրանքները կարող են տեղափոխվել,  Իրանը  վերածելով տարածաշրջանի տարանցիկ առանցքի: Քաղաքականության փոփոխության և տարածաշրջանային հարաբերությունների նկատմամբ կառավարության ուշադրության հետ մեկտեղ, օրակարգում է տարածաշրջանի երկրների հետ փոխանակումների ավելացումը։ Կառավարության նոր քաղաքականությամբ Իրանի տարանցիկ միջանցքները կրկին կարևորվել են և այդ միջանցքների գործունեությունը սկսել է բեռնափոխադրումներ իրականացնել տարածաշրջանի երկրներ։ Իրանի հաղորդակցության կարևորագույն առանցքներն են հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքները, և շատ երկրներ, միանալով Իրանի այս երկու կարևոր առանցքներին, իրենց բեռը տեղափոխում են տարբեր ուղղություններով։

 

Քեյհան օրաթերթ

Դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման կտրուկ անկմանա րդյուքնում, գազի գներն աճել են ևս 25 տոկոսով

Ուկրաինական պատերազմի սկզբից անցել է 114 օր, և այս պատերազմի շուրջ առկա խառնաշփոթն  ավելի է մեծանում։ Անկախ երկու պատերազմող երկրներում դրա հետևանքով առաջացած  ակնհայտ ազդեցություններից,  տնտեսական և քաղաքական ազդեցություններն աշխարհի այլ  երկրներում գնալով ավելի մտահոգիչ են դառնում: Պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական վերջին զարգացումները ուսումնասիրելու համար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արևելքում և Արևմուտքում վառելիքի և սննդամթերքի գներին։ Անցած շաբաթվա վերջին օրերին եվրոպական բնական գազի գնի 25 տոկոս աճ է գրանցվել, մինչդեռ «Հյուսիսային հոսք» խողովակաշարով դեպի Եվրոպա գազի հոսքերի 40 տոկոս նվազման լուրերից հետո ռուսական գազային հսկան՝ «Գազպրոմը» հայտարարեց, որ գազի առաքումը նույնիսկ այս չափից ավելի (հավանաբար մոտ 60%) կկրճատվի։

 

Էթելաաթ օրաթերթ

Մակրոն. Արևմուտքը Ուկրաինային ռազմավարական զենք չի տրամադրում Ռուսաստանի հետ պատերազմը կանխելու համար

Կիևում գտնվող Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ արևմտյան երկրները ոչ պաշտոնապես պայմանավորվել են ինքնաթիռներ և տանկեր չմատակարարել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ պատերազմից խուսափելու համար։

Ուկրաինա կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Զելենսկիին ասել է.«Մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանվել, բայց չենք պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ»:

 

Խորասան օրաթերթ

Սիոնիստական ​​հիբրիդային ճակատամարտի հետ կապված պահանջներ

Արաբներն ու սիոնիստները  հող են նախապատրաստում ԱՄՆ-ից խոշոր պահանջների համար։ Գուցե հարկ լինի Բայդենին հիշեցնել  Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, որով  Նեթանյահուն խաբեց Թրամփին և իսրայելական թույնի գինը վճարեց ամերիկյան Այն Ալ-Ասադը։ Բայդենը պետք է իմանա, որ ավելի մեծ դրամախաղերը ավելի մեծ պարտվողներ կունենան:

 

armenpress.am

Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան և Դիլիջանում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Վաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Արմենպրեսի»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

 

armenpress.am

Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպք է բացահայտել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է պետական դավաճանության դեպք բացահայտելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ԱԱԾ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել: 

«Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ծավալած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա.Հ.-ի հետ, 2021թ. մայիսին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես արտասահմանյան գիտահետազոտական համալսարանի աշխատակից, կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչ, ով առաջարկել է գումարի դիմաց նրա համար հավաքել ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, աոանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ, որոնք իբրև պետք է օգտագործի իր գիտական աշխատանքներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ և հետևողական գործունեությունը, հավաստիացնելով, որ նմանատիպ դեպքերի բացահայտումը և խափանումը ծառայության առաջնահերթությունն ու հիմնական ուղղությունն է, միաժամանակ հիշեցնելով, որ Արցախի քրեական օրենսգրքի 310 հոդվածով, այն է Պետական դավաճանությունը, նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

lragir.am

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել Օհան Դուրյանի կիսանդրին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  հարակից տարածքում նախատեսվում է տեղադրել հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին: Հարցը ներառված է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Վարչապետի 2022թ. ապրիլի 14-ի «Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 385-Ա որոշմամբ ձևավորվել է Օհան Դուրյանի 100- ամյակի միջոցառումների համակարգման հոբելյանական հանձնաժողով, որի հաստատած հոբելյանական ծրագրում ներառված է նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում դիրիժորի կիսանդրու տեղադրումը։ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքի համաձայն՝ կիսանդրու ստեղծումը վերապահված է ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։

 

lragir.am

Գազի եւ էլէներգիայի սակագների հարցում դրամի արժեւորումը հաշվի է առնվելու

Հայկական դրամի արժևորման պայմաններում մասնագետները բարձրացնում են հարցը, որ պետք է քննարկել գազի և էլետրաէներգիայի սակագների իջեցման հարցը։ Նախկինում, երբ Հայաստանում դոլարն արժեզրկվում էր, այդ ընկերությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագնի բարձրացման հայտ էին ներկայացնում։ Օրերս Ագզային ժողովում այս հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ փոխարժեքի ազդեցությունը սակագներում հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, կազդի հաշվարկների վրա։ Մհեր Գրիգորյանը նաև հայտնել էր, որ տարվա կտրվածքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է անդրադառնալ այս հարցին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ դրամի արժևորումն այս դեպքում դրական գործոն է և հաշվի է առնվելու։ «Այս պահին այն դեռ էական ազդեցություն չունի, որ վեց ամիսը չլրացած՝ սակագնի վերանայում անենք։ Բայց տարվա արդյունքում միանշանակ իր դրական էֆեկտները տալու է»,- ասաց Բաղրամյանը։ Ըստ նրա՝ տարվա արդյունքներով բոլոր գործոնները կհամադրվեն, տարվա վերջին՝ սակագների վերանայման ժամանակ, հաշվի կառնվեն։

Էկեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը սովորաբար տարվա վերջին է լինում՝ հաջորդ տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ մտնելու համար։ Իսկ գազի սակագինը վերանայվել է ապրիլ ամսին։ «Անկախ նրանից՝ դրամի արժևորումը մեկ ամիս է եղել, թե ավելի երկար ժամանակահատված, այդ բոլորը հաշվի է առնվելու։ Կոնկրետ այս ամիսների ցածր փոխարժեքի դրական էֆեկտն արդեն մեզ մոտ ֆիքսված է, տարվա արդյունքներով ամփոփվելու է»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ փոխարժեքի գործոնը սակագնի հաշվարկման հարցում շատ էական գործոն չէ, բայց ջերմակայանների դեպքում, որոնք գազ են գնում, դրա նշանակությունը մեծ է։