Մամուլի տեսություն 19.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i175098-Մամուլի_տեսություն_19.06.2022
Ղազախստան-Իրան-Թուրքիա բեռնափոխադրման տարանցիկ բեռներ տեղափոխող գնացքը երեկ ժամանել է Թեհրանի երկաթուղային կայարան՝ Իրանին կապելով Կենտրոնական Ասիային և Եվրոպային։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 19, 2022 12:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19.06.2022

Ղազախստան-Իրան-Թուրքիա բեռնափոխադրման տարանցիկ բեռներ տեղափոխող գնացքը երեկ ժամանել է Թեհրանի երկաթուղային կայարան՝ Իրանին կապելով Կենտրոնական Ասիային և Եվրոպային։

Իրան օրաթերթ

Իրանը Կենտրոնական Ասիան միացնում է Եվրոպային

Ղազախստան-Իրան-Թուրքիա բեռնափոխադրման տարանցիկ բեռներ տեղափոխող գնացքը երեկ ժամանել է Թեհրանի երկաթուղային կայարան՝  Իրանին կապելով Կենտրոնական Ասիային և Եվրոպային։։ Այսօր Իրանի նախագահի ներկայությամբ Թեհրանի երկաթուղային գնացքը կայարանից կշարժվի դեպի Թուրքիա։ Ավելի վաղ, Իրանի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ղազախստան-Իրան-Թուրքիա երկաթուղային տարանցիկ միջանցքի գործարկման վերաբերյալ։ Ծծմբի բեռով առաջին կոնտեյներային գնացքը մեկնել է Ղազախստանից և երեկ ժամանել Թեհրանի երկաթուղային կայարան՝ տեղափոխելով 24 վագոն՝ 48 կոնտեյներ։

 

Էթելաաթ օրաթերթ

Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են  Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման վերաբերյալ

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են խոշոր տնտեսական համագործակցության, ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման և առևտրի զարգացման շուրջ։

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը  Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում  Ռուսաստանի Բնակարանային տնտեսության և Եվրասիայի էկոնոմիկայի նախարարների հետ հանդիպումների ժամանակ, փոխըմբռնման հուշագրեր են կնքվել  Իրանի և Ռուսաստանի միջև արտահանման զարգացման ռազմավարությունների շուրջ։ Ալիռեզա Փեյման Փաքը, ով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ մասնակցելու 25-րդ միջազգային տնտեսական ֆորումին,  հանդիպել է տնտեսագիտության և առևտրի ոլորտի ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

 

Քեյհան օրաթերթ

National Interest. Իրանն  ԱՄՆ-ի նկատմամբ վստահության նշաններ չի տեսնում

Ամերիկյան պարբերականներից մեկը, վկայակոչելով Վիեննայի բանակցությունների ավարտի կարևորությունը, կոչ է արել Վաշինգտոնին, զիջումների գնալ Իրանի նկատմամբ։

National Interest-ը Վիեննայի բանակցությունների մասին գրել է. «Բայդենի վարչակազմը փորձել  է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել»;

Հաշվի առնելով, որ ամերիկացիների մոտ 76 տոկոսի կարծիքով  միջուկային Իրանն սպառնալիք  է, այս համաձայնագրին վերադառնալը վճռորոշ է տարածաշրջանային կայունության համար, և  լարվածությունը սրելու վերաբերյալ բոլորի վախի պատճառով, ավելի նախընտրելի է շարունակել բանակցությունները։

 

Խորասան օրաթերթ

Իրանական արտադրական հոսքագծերը վերսկսել են աշխատանքը

Դժվար է պատկերացնել, որ առանց ներդրումների զգալի աճի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են մեքենաները, սարքավորումները, շենքերը, օբյեկտները, հնարավոր լինի շոշափելի տնտեսական աճ արձանագրել։ Իրանի տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ ցածր տնտեսական աճին զուգահեռ, նվազել է նաև ներդրումների աճը, այնպես որ արժեզրկման ցուցանիշն առաջ  է անցել ներդրումից և այս հարցը հանգեցրել է երկրում ներդրումային թուլացմանը։ Իրանի տնտեսական զարգացումների վիճակի վերաբերյալ Կենտրոնական բանկի վերջին տվյալները, բացի բացասական կետերից, բացահայտում են նաև դրական կողմեր։

 

armenpress.am

Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան և Դիլիջանում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Վաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:

Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

 

news.am

 

Մոսկվան ու Երևանը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն են ստեղծում. Sputnik Արմենիա

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական նախաձեռնությունների եւ զարգացման համատեղ կենտրոն են ստեղծում։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան՝ նշելով, որ  Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Կայքի հետ զրույցում Վանան Քերոբյանն ասել է, որ կենտրոնը թույլ կտա լավագույն մեթոդաբանությունները ներդնել ՀՀ տնտեսության տարբեր բնագավառներում եւ ինքնատիպ լրացուցիչ ինստիտուտ կդառնա էկոնոմիկայի նախարարության համար։

ՌԴ մասնագետներն իրենց փորձն են կփոխանցել տարբեր ուղղություններով` սակագնային կարգավորում, ոլորտների ռազմավարական զարգացում, թվային, վերլուծական տվյալները հաշվի առնելով` խնդիրների համատեղ ընկալում։

«Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել Մաքսիմ Գենադեւիչին, քանի որ նա ամեն բան արեց, որ կենտրոնը սկսի գործել եւ մենք ռուսական փորձն ընդօրինակելու հնարավորություն ունենանք... Մենք արդեն գիտենք` ինչից ենք սկսելու, եւ կարծում եմ` մեզ համար սա շատ արժեքավոր փաստաթուղթ է, որը մոտ ապագայում լավ արդյունք կապահովի Հայաստանին», – ասել է նախարարը։

Կենտրոնը կստեղծվի երկու ամսում, կսկսի գործել 2023 թվականին։

Համաժողովի շրջանակում Քերոբյանը առեւտրատնտեսական եւ զբոսաշրջային ոլորտներին ուղղված համագործակցության հուշագիր ստորագրեց Տյումենի մարզի հետ, ինչպես նաեւ պայմանագիր` մետրոյի կայարանի շինարարության վերաբերյալ (30-40 մլն դոլար արժողությամբ նախագիծ)։ Խոսքը Հրազդան գետի աջ ափին գտնվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին է։

 

araratnews.am

Էրդողանը սպառնացել է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ուրբաթօրյա նամազին մասնակցելը լրագրողների զրույցում անդրադարձել է Հունաստանի հետ առկա լարվածությանը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ Էրդողանի՝ Անկարան Հունաստանի հետ լարվածության համատեքստում չեղարկել է Հունաստան-Թուրքիա ռազմավարական բարձր մակարդակի նախապես ծրագրած նիստը:

Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ դա Հունաստանին ուղղված բավական լուրջ ժեստ կլինի

«Այս տարի այդ նիստը չենք անցկացնի: Սրանից ավելի բացահայտ ուղերձ, թերևս, չէր կարող լինել: Սրանից հետո թող Հունաստանն իր գլխի ճարը տեսնի»,- ասել է Էրդողանը:

Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հունիսի 22-ին այցելելու է Թուրքիա: Հանդիպման ընթացքում քննարկվելու է երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։

armenpress.am

Ճապոնիան վարժանքների համար նավատորմ է ուղարկել Խաղաղ օվկիանոս

 Ճապոնական հրամանատարությունը Խաղաղ օվկիանոս է ուղարկել Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի նավատորմ, որը կայցելի մի շարք երկրներ, ինչպես նաև կմասնակցի մի շարք միջազգային վարժանքների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Kyodo-ի հայտարարությանը։

Այս անգամ ծովային ինքնապաշտպանության ուժերի առաքելությունը կտևի մինչև հոկտեմբերի 28-ը։ Ճանապարհորդության ընթացքում ճապոնական նավերը կայցելեն ԱՄՆ, Հնդկաստան, Ավստրալիա, Սողոմոնի կղզիներ, Տոնգա, Պապուա Նոր Գվինեա, Պալաու, Վանուատու, Ֆիջի, Վիետնամ, Ֆիլիպիններ և ֆրանսիական Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածք։

Ճապոնացի զինվորականները կմասնակցեն RIMPAC խոշորագույն միջազգային ռազմածովային զորավարժություններին, Pacific Vanguard զորավարժություններին, որին կմասնակցեն նաև ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ավստրալիան և այլն: