Մամուլի տեսություն 20.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i175190-Մամուլի_տեսություն_20.06.2022
Հյուսիսից դեպի հարավ ջրային ուղիների հարևանության և տարածաշրջանում հակամարտություններից ապահով մնալու պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը կարող է առանցքային դեր խաղալ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ ապրանքների տարանցման գործում:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 20, 2022 14:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.06.2022

Հյուսիսից դեպի հարավ ջրային ուղիների հարևանության և տարածաշրջանում հակամարտություններից ապահով մնալու պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը կարող է առանցքային դեր խաղալ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ ապրանքների տարանցման գործում:

Խոռասան օրաթերթ

Ինչու՞ «Կենտրոնական Ասիա»

Կենտրոնական Ասիայի կարևոր հարցերից մեկը, որը գրավել է Իրանի 13-րդ կառավարության ուշադրությունը, Իրանի անդամակցությունն է Շանհայի համագործակցության կազմակերպությանը և Միջին Ասիայի այլ երկրների հետ Թեհրանի բազմակողմ համագործակցության հնարավորությունը։ Այս կազմակերպությանն Իրանի անդամակցության դեպքում, եթե ​​այդ համագործակցությունները կարողանա հանգեցնել տարածաշրջանում ապրանքների և ծառայությունների կայուն մատակարարմանը, դա անկասկած մեծ տնտեսական օգուտներ կունենա։

Աֆղանստանում  թալիբների իշխանության գալուց հետո ստեղծված խնդիրները և Կենտրոնական Ասիայում ահաբեկչության տարածման կանխումը այլ բաղադրիչներ են, որոնք ցույց են տալիս Իրանի և այդ երկրների միջև հարաբերությունների կարևորությունը։ Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի հաջող փորձը կարող է հանգեցնել անվտանգության և ռազմական համագործակցության այս կառավարությունների, հատկապես Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ:

 

Քեյհան օրաթերթ

Առավելագույն ճնշումը ձախողվեց, Իրանի նավթի արտահանումն աճել է

Ամերիկացի նախկին պաշտոնյան ընդգծել է.«Իրանի միջուկային ծրագրի վերահսկումը հնարավոր չէ առանց ՀԳՀԾ-ի իրականացման, և չնայած պատժամիջոցներին, Իրանը կարողացել է զգալիորեն մեծացնել  իր նավթի արտահանումը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի սպառազինությունների վերահսկման բարձրաստիճան պաշտոնյա Ռոբերտ Էյնհորնը Բրուքինգսի ինստիտուտի համար կատարած վերլուծության մեջ գրում է.«ՀԳՀԾ-ի վերականգնումը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, միակ տարբերակն է, որը հասանելի է ԱՄՆ-ին»:

ՀԳՀԾ-ի վերականգնումը կարող է կանխել միջուկային զենքին Իրանի հասանելիությունը և նվազեցնել տարածաշրջանում ռազմական առճակատման հեռանկարը: Համաձայնության չհասնելու դեպքում, ԱՄՆ-ն չի կարողանա բավարար տնտեսական ճնշում գործադրել Իրանի միջուկային, հրթիռային և տարածաշրջանային գործունեության ոլորտների վրա, կամ ստիպել Թեհրանին ընդունել ՀԳՀԾ-ից ավելի սահմանափակ  միջուկային գործարք։

 

Էթելաաթ օրաթերթ

Financial Times. Բայդենը նավթ է ստանում Սաուդյան Արաբիայից, և  աչք է փակում Սաուդյան Արաբիայի կողմից  մարդու իրավունքների խախտումների վրա

Financial Times-ը անդրադարձել է ԱՄՆ նախագահի՝ Ռիադ կատարելիք այցին և գրել.«Սաուդյան Արաբիայի էժան նավթ գնելու դիմաց Ջո Բայդենը պատրաստվում է աչք փակել Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների համատարած խախտումների վրա»:

 

Իրան օրաթերթ

Իրանը համաշխարհային տարանցման կենտրոնն է

Նկատի ունենալով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող զարգացումները,  աշխարհաքաղաքականությունը դառնում է ավելի կարևոր, քան նախկինում էր, շատ երկրներ, ըստ իրենց աշխարհաքաղաքական դիրքի, դեր են խաղում տարածաշրջանային և նույնիսկ միջազգային հավասարումներում։

Աշխարհաքաղաքական հարցում ամենակարևոր հարցերից մեկը երկրների տրանսպորտային միջոցներն են, հատկապես այն երկրների, որոնք աշխարհաքաղաքական անբարենպաստ դիրք ունեն, կամ փորձում են ստեղծել այնպիսի  առևտրական երթուղիներ, որոնք ունեն ամենացածր արժեքը և ամենաբարձր շահույթն ու անվտանգությունը։

Նկատի ունենալով հյուսիսից և հարավից ջրային ուղիների հարևանությանը և տարածաշրջանում հակամարտություններից ապահով մնալու պատճառով, Իսլամական Հանրապետության աշխարհաքաղաքական դիրքը կարող է առանցքային դեր խաղալ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ ապրանքների տարանցման գործում:

 

armenpress.am

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների միջև մարտեր են ընթացել

Մինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում  մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական և սիրիական ԶԼՄ-ները:

Այս բոլոր խմբավորումները Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակ»-ի մաս են կազմում:

Մարտերը սկսվել են այս խմբավորումների միջեւ վերահսկողության գոտու համար մղվող պայքարի արդյունքում։

Reuters-ը, վկայակոչելով զինված խմբավորումների ներկայացուցիչներին, հայտնում է, որ Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է ձեռք բերվել  կողմերի միջև։

 

aysor.am

Հայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրը

«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը, հայտնոմ են ԿԳՄՍ նախարարությունից։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը:

2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանում միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան միջմշակութային համագործակցությունը և դրա շարունակական ընթացքը:

Նշենք նաև, որ 2016 թ. Հնդկաստանի «Յոգա» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում:

 

armenpress.am

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը նոր գլխավոր քարտուղար ունի

Ժնևի էկումենիկ կենտրոնում հունիսի 15-18-ը տեղի Է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը 2018 թվականից հետո։ Հանդիպման օրակարգում գլխավոր հարցը ԵՀԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էր:

«Արմենպրես»-ին Մայր աթոռից տեղեկացրին, որ հունիսի 17-ին` Կենտրոնական հանձնախմբի հերթական նիստի ժամանակ, ԵՀԽ նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Պրետորիայի (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) համալսարանի Աստվածաբանության և կրոնագիտության ֆակուլտետի դեկան, Վերապատվելի Դր․ Ջերիի Պիլեյը։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի հանդիպմանը մասնակցում էին Կենտրոնական հանձնախմբի անդամներ։

Օրակարգում ներկայացված և քննարկված այլ հարցերի շարքին Գերաշնորհ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ԵՀԽ միջեկեղեցական հարթակում կրկին բարձրացրել է 2020 թ․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի և հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները:

 

araratnews.am

ԵՄ-ն ևս մեկ տարով երկարաձգեց Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ կապված Ղրիմի ուկրաինական թերակղզու անեքսիայի հետ։ Ինչպես երկուշաբթի՝ հունիսի 20-ին, հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը, սահմանափակող միջոցները ուժի մեջ են մինչև 2023 թվականի հունիսի 23-ը։

Պատժամիջոցների «Ղրիմի» փաթեթը, ի թիվս այլ բաների, ներառում է ապրանքների ներմուծման և արտահանման սահմանափակումներ, եվրոպական ընկերություններին արգելվում է զբոսանավեր բերել Ղրիմի նավահանգիստներ և զբոսաշրջային այլ ծառայություններ մատուցել թերակղզում, ինչպես նաև սարքավորումներ մատակարարել, ներդրումներ կատարել և գործունեություն ծավալել նավթի և գազի արդյունահանման և արդյունահանման ոլորտում։

Ղրիմի և Սևաստոպոլի դեմ տնտեսական պատժամիջոցներն ընդունվել են 2014 թվականի ամռանը։ Եվրամիությունը նշում է, որ դեռևս չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական կցումը և դատապարտում է այն որպես միջազգային իրավունքի խախտում։