Մամուլի տեսություն 23.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i175406-Մամուլի_տեսություն_23.06.2022
The Wall Street Journal-ը մի հոդվածում անդրադարձել է պատժամիջոցները շրջանցելու Իրանի հմտությանը և մեջբերել օտարերկրյա բանկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ Իրանը բարդ ենթակառուցվածք է կառուցել պատժամիջոցները շրջանցելու համար:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 23, 2022 03:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.06.2022

The Wall Street Journal-ը մի հոդվածում անդրադարձել է պատժամիջոցները շրջանցելու Իրանի հմտությանը և մեջբերել օտարերկրյա բանկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ Իրանը բարդ ենթակառուցվածք է կառուցել պատժամիջոցները շրջանցելու համար:

Ջամե Ջամ օրաթերթ

Ջամե ջամ օրաթերթը հրապարակել է Նոամ Չամսկիի հետ թերթի հարցազրույցըո

Խոսելով ուկրաինական պատերազմի և ապագա աշխարհակարգի մասին, Չամսկին ասել է. «Ապագա աշխարհակարգում երկրների մեծ մասը չեն միանալու ԱՄՆ-ին ու Եվրոպային: Այստեղ մենք բախվում ենք Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի նման դաշնակիցների հզորության համակցմանը»:

Նա հավելել է. «Այս պատերազմին վերջ տալու երկու ճանապարհ կա: Դրանցից առաջինը դիվանագիտական ​​լուծումն է բանակցային ճանապարհով:  Մյուսը կողմերից մեկի ոչնչացումն է: Այստեղ պետք է նշել, որ մաշող պատերազմի դեպքում Ռուսաստանը չէ, որ կործանվելու է: Անկասկած Դաշնությունն ունի Ուկրաինային կործանելու պոտենցիալ և եթե Արևմուտքը  շարունակի Պուտինի վրա ճնշումը, Մոսկվան կարող է կիրառել իր այդ կարողությունը (հատուկ զենքը):

 

Քեյհան օրաթերթ

Barakat պատվաստանյութի առաջին  խմբաքանակը ժամանել է Նիկարագուա

Իրանի և Նիկարագուայի միջև պատվաստանյութի արտահանման վերաբերյալ  փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո,  Նիկարագուայի փոխնախագահը հայտարարել է, որ իրանական  Barakat  պատվաստանյութի 200,000 չափաբաժին պարունակող առաջին բեռնվածքը հասել է այդ երկիր:

Ռոսարիո Մորոն, պետական ​​լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ասել է. «Փառք Աստծո, որ այսօր Իրանից ստանում ենք պատվաստանյութեր: Մենք խորապես երախտապարտ ենք Իրանին։ 200,000 չափաբաժին  պատվաստանյութը մեզ թույլ կտա շարունակել համատարած պատվաստումը»:

 

Ղոդս օրաթաթերթ

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են պատժամիջոցները շրջանցելու Իրանի հմտության մասին

The Wall Street Journal-ը մի հոդվածում անդրադարձել է  պատժամիջոցները շրջանցելու Իրանի հմտությանը և մեջբերել օտարերկրյա բանկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ Իրանը բարդ ենթակառուցվածք է կառուցել պատժամիջոցները շրջանցելու համար:

Պաշտոնյան նշել է. «Նրանք ունեն տեխնոլոգիա, հմտություններ, աշխատուժ և պետական ​​աջակցություն՝ այս գործողությունների համար»:

Իրանի կողմից կիրառված «Դիմադրողական տնտեսության» կարևոր մասը ֆինանսական համակարգի ստեղծումն էր, որը կարող էր հնարավորություն տալ արտաքին առևտուր իրականացնել՝ չնայած պատժամիջոցներին:

 

Ջավան օրաթերթ

ԱՄՆ-ի հետնաբակերն իրար հետևից փլվում նե

Յոթ տարի առաջ, երբ Թեհրանում Վենեսուելայի դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լատինական Ամերիկան ​​այլևս ԱՄՆ-ի հետնաբակը չէ, գուցե քչերը կարող էին հավատալ, որ դա հնարավոր է: Սակայն այսօր այդ հայտարարությունն իրականոթյուն է դարձել: ԱՄՆ-ի լատինաամերիկյան դաշնակիցներն իրար հետևից զիջում են իշխանությունը և նրանց փոխարինում են ազգերի աջակցությամբ իշխանության եկած և  հակաիմպերիալիստական գաղափարներով  ղեկավարներ:

ԻԻՀ նախագահ Ռայիսիի հրավերով Թեհրան այցելած Վենեսուելայի Նախագահ Նիկոլաս Մադուրոն  հարցազրույցներից մեկում ասել է. որ երկու երկրները կանգնած են  պատմական դարաշրջանի փոփոխությունների և նոր աշխարհակարգի ձևավորման առաջնագծում:

Նա հավելել է, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը  քննարկվել են առաջիկա 20 տարիների ծրագրերն ու ռազմավարությունները՝ երկու երկրների միջև համագործակցության ծրագրի տեսքով։

 

armenpress.am

Թուրքիայի նախագահը Անկարայում ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

 Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 22-ին ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Այս տարվա ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահի` Ջիդդա կատարած այցով նոր դարաշրջան սկսվեց Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բին Սալմանն Անկարա է այցելում մեծ պատվիրակությամբ։

Էրդողանը և Սալմանը նախ հանդիպելու են Բեշթեփեում, այնուհետև տեղի է ունենալու երկկողմ պատվիրակությունների հանդիպումը՝ համապատասխան նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։

Բանակցությունների ընթացքում կգնահատվեն երկու երկրների հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով։

Բանակցությունների հիմնական օրակարգը լինելու է տնտեսությունը։

Քննարկվելու են տարբեր ոլորտներում՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, առողջապահությունից մինչև պաշտպանական արդյունաբերություն համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Այս համատեքստում ակնկալվում է տարբեր համաձայնագրերի ստորագրում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև:

 

armenpress.am

Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը

Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծել է սահմանին կայունության և անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկման կարևորությունը, ինչպես փաստագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։

 

 

armenpress.am

Հունաստանն ու Հունգարիան ցանկանում են անկախանալ ռուսական գազից

 Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ քննարկել է Հունգարիա բնական գազ մատակարարելու հնարավորությունը Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով ՌԻԱ Նովոստին,  Սիյարտոն Աթենքում է, որտեղ բանակցություններ է վարել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ։

Սկրեկասը հունգարացի նախարարին է ներկայացրել երկրի մատակարարումների բավարարման կառավարության ամբողջական ծրագիրը և ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկիր բնական գազի անխափան մատակարարման միջոցառումները։

«Երկու նախարարները քննարկել են Բուլղարիայի և Ռումինիայի միջոցով բնական գազ ուղարկելու հնարավորությունը Հունգարիա Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում »,- նշված է նախարարի ուղերձում։

 

panarmenian.net

ԶԼՄ․ Թուրքիայքում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել

 Թուրքիայի հյուսիս-արևելքում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել։ Շրջան ժամանած ուժային կառույցների ներկայացուցիչներն առգրվված անօդաչու սարքն ուղարկել են Անկարա՝ փորձաքննության, գրում է թուրքական IHA-ն։

Անօդաչու սարքը մարդիկ հայտնաբերել են լեռնային տեղանքում՝ Թիլքիչեկ գյուղի և Կազիկբելի հարթավայրի միջև ընկած տարածքում։

Ուժայինները պարզել են որ թևերի մոտ 3 մետր բացվածքով ԱԹՍ-ն «Օռլան-10» տեսակի ռուսական արտադրության հետախուզական, սպառազինությունից զերծ նմուշ է։

Ենթադրվում է, որ ԱԹՍ-ն Թուրքիայում է հայտնվել Ուկրաինայի կամ Սիրիայի տարածքից՝ կորցնելով ազդանշանը։

 

panarmenian.net

Բայդեն. Աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի։ Նա հավելել է, որ դրա համար «մեծ գումարներ» կպահանջվեն։

ԱՄՆ ղեկավարն այդ մասին խոսել է՝ պատասխանելով երկրում Covid-19-ի դեմ պայքարի համար լրացուցիչ ֆինանսավորման մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ մեծ գումարներ են հարկավոր՝ երկրորդ պանդեմիայի համար։ Եվս մեկն է լինելու։ Մենք պետք է նախապես մտածենք։ Ահա թե ինչի համար են հարկավոր միջոցները»,-ասել է նա։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսից մահվան դեպքերն ԱՄՆ-ում գերազանցել են 1 միլիոնը։ Այդ ցուցանիշն ամենամեծն է աշխարհում։

 

panarmenian.net

USAID. Ուկրաինայի ռազմական ամսական ծախսերը հասնում են $5-6 մլրդի

 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները ստիպված են ամսական մինչև 5-6 մլրդ դոլար ծախսել ռազմական կարիքների համար։

Այդ մասին Փաուերն ասել է The Way Forward թոկ շոուի ժամանակ՝ պատասխանելով ՀԲ խմբի նախագահ Դևիդ Մալփասի հարցերին։

Նա նշել է, որ դրանք «ապշեցուցիչ ծախսեր են և նույնիսկ այն 7․5 մլրդ դոլարը, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հատկացնել որպես օգնություն Ուկրաինային, չի բավարարի ռազմական ծախսերը փակելու համար, գրում է Deutsche Welle-ն։

«Մենք գիտենք, որ այդ գումարը չի բավարարի, որ հետագայում էլ ավելի մեծ բյուջետային աջակցության կարիք կլինի»,-ասել է նա։

ՀԲ-ն ապրիլին կանխատեսել է Ուկրաինայի ՀՆԱ անկում 45.1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Աղքատության շեմից ծացր կենսամակարդակ ունեցող բնակչության քանակը կարող է կտրուk աճել՝ 1․8 տոկոսից մինչև 19․8 տոկոս։