Մամուլի տեսություն 23.06.2022
The Wall Street Journal-ը մի հոդվածում անդրադարձել է պատժամիջոցները շրջանցելու Իրանի հմտությանը և մեջբերել օտարերկրյա բանկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ Իրանը բարդ ենթակառուցվածք է կառուցել պատժամիջոցները շրջանցելու համար:
Ջամե Ջամ օրաթերթ
Ջամե ջամ օրաթերթը հրապարակել է Նոամ Չամսկիի հետ թերթի հարցազրույցըո
Խոսելով ուկրաինական պատերազմի և ապագա աշխարհակարգի մասին, Չամսկին ասել է. «Ապագա աշխարհակարգում երկրների մեծ մասը չեն միանալու ԱՄՆ-ին ու Եվրոպային: Այստեղ մենք բախվում ենք Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի նման դաշնակիցների հզորության համակցմանը»:
Նա հավելել է. «Այս պատերազմին վերջ տալու երկու ճանապարհ կա: Դրանցից առաջինը դիվանագիտական լուծումն է բանակցային ճանապարհով: Մյուսը կողմերից մեկի ոչնչացումն է: Այստեղ պետք է նշել, որ մաշող պատերազմի դեպքում Ռուսաստանը չէ, որ կործանվելու է: Անկասկած Դաշնությունն ունի Ուկրաինային կործանելու պոտենցիալ և եթե Արևմուտքը շարունակի Պուտինի վրա ճնշումը, Մոսկվան կարող է կիրառել իր այդ կարողությունը (հատուկ զենքը):
Քեյհան օրաթերթ
Barakat պատվաստանյութի առաջին խմբաքանակը ժամանել է Նիկարագուա
Իրանի և Նիկարագուայի միջև պատվաստանյութի արտահանման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, Նիկարագուայի փոխնախագահը հայտարարել է, որ իրանական Barakat պատվաստանյութի 200,000 չափաբաժին պարունակող առաջին բեռնվածքը հասել է այդ երկիր:
Ռոսարիո Մորոն, պետական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ասել է. «Փառք Աստծո, որ այսօր Իրանից ստանում ենք պատվաստանյութեր: Մենք խորապես երախտապարտ ենք Իրանին։ 200,000 չափաբաժին պատվաստանյութը մեզ թույլ կտա շարունակել համատարած պատվաստումը»:
Ղոդս օրաթաթերթ
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են պատժամիջոցները շրջանցելու Իրանի հմտության մասին
The Wall Street Journal-ը մի հոդվածում անդրադարձել է պատժամիջոցները շրջանցելու Իրանի հմտությանը և մեջբերել օտարերկրյա բանկի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ Իրանը բարդ ենթակառուցվածք է կառուցել պատժամիջոցները շրջանցելու համար:
Պաշտոնյան նշել է. «Նրանք ունեն տեխնոլոգիա, հմտություններ, աշխատուժ և պետական աջակցություն՝ այս գործողությունների համար»:
Իրանի կողմից կիրառված «Դիմադրողական տնտեսության» կարևոր մասը ֆինանսական համակարգի ստեղծումն էր, որը կարող էր հնարավորություն տալ արտաքին առևտուր իրականացնել՝ չնայած պատժամիջոցներին:
Ջավան օրաթերթ
ԱՄՆ-ի հետնաբակերն իրար հետևից փլվում նե
Յոթ տարի առաջ, երբ Թեհրանում Վենեսուելայի դեսպանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լատինական Ամերիկան այլևս ԱՄՆ-ի հետնաբակը չէ, գուցե քչերը կարող էին հավատալ, որ դա հնարավոր է: Սակայն այսօր այդ հայտարարությունն իրականոթյուն է դարձել: ԱՄՆ-ի լատինաամերիկյան դաշնակիցներն իրար հետևից զիջում են իշխանությունը և նրանց փոխարինում են ազգերի աջակցությամբ իշխանության եկած և հակաիմպերիալիստական գաղափարներով ղեկավարներ:
ԻԻՀ նախագահ Ռայիսիի հրավերով Թեհրան այցելած Վենեսուելայի Նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույցներից մեկում ասել է. որ երկու երկրները կանգնած են պատմական դարաշրջանի փոփոխությունների և նոր աշխարհակարգի ձևավորման առաջնագծում:
Նա հավելել է, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվել են առաջիկա 20 տարիների ծրագրերն ու ռազմավարությունները՝ երկու երկրների միջև համագործակցության ծրագրի տեսքով։
armenpress.am
Թուրքիայի նախագահը Անկարայում ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 22-ին ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Այս տարվա ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահի` Ջիդդա կատարած այցով նոր դարաշրջան սկսվեց Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։
Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բին Սալմանն Անկարա է այցելում մեծ պատվիրակությամբ։
Էրդողանը և Սալմանը նախ հանդիպելու են Բեշթեփեում, այնուհետև տեղի է ունենալու երկկողմ պատվիրակությունների հանդիպումը՝ համապատասխան նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
Բանակցությունների ընթացքում կգնահատվեն երկու երկրների հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով։
Բանակցությունների հիմնական օրակարգը լինելու է տնտեսությունը։
Քննարկվելու են տարբեր ոլորտներում՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, առողջապահությունից մինչև պաշտպանական արդյունաբերություն համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Այս համատեքստում ակնկալվում է տարբեր համաձայնագրերի ստորագրում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև:
armenpress.am
Մարիա Զախարովան մեկնաբանել է հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը
Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին Վարդենիսում հայ զինծառայողի մահվան դեպքը։
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ առանձին շրջաններում կրկնվող միջադեպերը, խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը, որի մասին մենք բազմիցս խոսել ենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նաև ընդգծել է սահմանին կայունության և անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի ձեռնարկման կարևորությունը, ինչպես փաստագրված է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։
armenpress.am
Հունաստանն ու Հունգարիան ցանկանում են անկախանալ ռուսական գազից
Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ քննարկել է Հունգարիա բնական գազ մատակարարելու հնարավորությունը Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, Սիյարտոն Աթենքում է, որտեղ բանակցություններ է վարել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ։
Սկրեկասը հունգարացի նախարարին է ներկայացրել երկրի մատակարարումների բավարարման կառավարության ամբողջական ծրագիրը և ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկիր բնական գազի անխափան մատակարարման միջոցառումները։
«Երկու նախարարները քննարկել են Բուլղարիայի և Ռումինիայի միջոցով բնական գազ ուղարկելու հնարավորությունը Հունգարիա Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում »,- նշված է նախարարի ուղերձում։
panarmenian.net
ԶԼՄ․ Թուրքիայքում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել
Թուրքիայի հյուսիս-արևելքում քաղաքացիները վնասված ռուսական ԱԹՍ են հայտնաբերել։ Շրջան ժամանած ուժային կառույցների ներկայացուցիչներն առգրվված անօդաչու սարքն ուղարկել են Անկարա՝ փորձաքննության, գրում է թուրքական IHA-ն։
Անօդաչու սարքը մարդիկ հայտնաբերել են լեռնային տեղանքում՝ Թիլքիչեկ գյուղի և Կազիկբելի հարթավայրի միջև ընկած տարածքում։
Ուժայինները պարզել են որ թևերի մոտ 3 մետր բացվածքով ԱԹՍ-ն «Օռլան-10» տեսակի ռուսական արտադրության հետախուզական, սպառազինությունից զերծ նմուշ է։
Ենթադրվում է, որ ԱԹՍ-ն Թուրքիայում է հայտնվել Ուկրաինայի կամ Սիրիայի տարածքից՝ կորցնելով ազդանշանը։
panarmenian.net
Բայդեն. Աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի։ Նա հավելել է, որ դրա համար «մեծ գումարներ» կպահանջվեն։
ԱՄՆ ղեկավարն այդ մասին խոսել է՝ պատասխանելով երկրում Covid-19-ի դեմ պայքարի համար լրացուցիչ ֆինանսավորման մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ մեծ գումարներ են հարկավոր՝ երկրորդ պանդեմիայի համար։ Եվս մեկն է լինելու։ Մենք պետք է նախապես մտածենք։ Ահա թե ինչի համար են հարկավոր միջոցները»,-ասել է նա։
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսից մահվան դեպքերն ԱՄՆ-ում գերազանցել են 1 միլիոնը։ Այդ ցուցանիշն ամենամեծն է աշխարհում։
panarmenian.net
USAID. Ուկրաինայի ռազմական ամսական ծախսերը հասնում են $5-6 մլրդի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները ստիպված են ամսական մինչև 5-6 մլրդ դոլար ծախսել ռազմական կարիքների համար։
Այդ մասին Փաուերն ասել է The Way Forward թոկ շոուի ժամանակ՝ պատասխանելով ՀԲ խմբի նախագահ Դևիդ Մալփասի հարցերին։
Նա նշել է, որ դրանք «ապշեցուցիչ ծախսեր են և նույնիսկ այն 7․5 մլրդ դոլարը, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հատկացնել որպես օգնություն Ուկրաինային, չի բավարարի ռազմական ծախսերը փակելու համար, գրում է Deutsche Welle-ն։
«Մենք գիտենք, որ այդ գումարը չի բավարարի, որ հետագայում էլ ավելի մեծ բյուջետային աջակցության կարիք կլինի»,-ասել է նա։
ՀԲ-ն ապրիլին կանխատեսել է Ուկրաինայի ՀՆԱ անկում 45.1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ։ Աղքատության շեմից ծացր կենսամակարդակ ունեցող բնակչության քանակը կարող է կտրուk աճել՝ 1․8 տոկոսից մինչև 19․8 տոկոս։