Մամուլի տեսություն 26.06.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i175680-Մամուլի_տեսություն_26.06.2022
Աբորտների ազատության մասին օրենքի չեղարկման դեմ բողոքողները զանգվածային ցույցեր են կազմակերպել Միացյալ Նահանգների մաբողջ տարածքում։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հունիս 26, 2022 08:35 Asia/Tehran

Աբորտների ազատության մասին օրենքի չեղարկման դեմ բողոքողները զանգվածային ցույցեր են կազմակերպել Միացյալ Նահանգների մաբողջ տարածքում։

Ջավան օրաթերթ

Իրանի անդամակցության վերաբերյալ հետհաշվարկ՝ BRICS-ում

Արևմտյան կարգերին հակադրվող միջազգային կազմակերպություններին Իրանի անդամակցության գործընթացն արագանում է և ակնկալվում է, որ  հերթական կազմակերպությունը՝ BRICS խումբը, կընդունի Իրանին։

Թեհրանը համագործակցում է BRICS անդամ երկրներ Հնդկաստանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ Չաբահարի տարածաշրջանում, Հյուսիս-Հարավ միջանցքում և «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախագծում: Տնտեսական համակարգի բարեփոխման, կայունություն ու փոխադարձ առավելություն ստեղծելու դեպքում Իրանի անդամակցությունը փոխադարձ տնտեսական-քաղաքական օգուտներ:

 

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Հորդանանն աջակցում է արաբական ՆԱՏՕ-ի ստեղծմանը

Ուրբաթ օրը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդը հայտարարել է, որ աջակցում է Արևմտյան Ասիայում ՆԱՏՕ-ի նման ռազմական կոալիցիայի ձևավորմանը:

Հորդանանի թագավորն ասել է, որ նման ռազմական կոալիցիայի կանոնադրությունը պետք է շատ հստակ լինի։

Նա հավելել է․ «Ես կհաստատեմ Արևմտյան Ասիայում ՆԱՏՕ-ի նման ռազմական կոալիցիայի ձևավորմանը, բայց մնացած աշխարհի հետ կապերի ձևը, պետք է շատ հստակ լինի»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Պուտինը կժամանի Իրան

Կրեմլի խոսնակը հաստատել է Ռուսաստանի նախագահի այցը Իրան։ Նա ասել է ․ «Այսի թվականը դեռ որոշված ​​չէ»։

Դմիտրի Պեսկովը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Վլադիմիր Պուտինի ժամանի Թեհրան և մասնակցի Աստանայի բանակցությունների շրջանակներում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը ասել է․ «Ռուսաստանի նախագահի կայցելի  Թեհրան, բայց այցի թվականը դեռ որոշված ​​չէ»։

 

Էթելաաթ օրաթերթ

Իրանական էլեկտրակայանի նախագծում 10000 ՄՎտ միջուկային էներգիա արտադրելու համար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Բուշեհր կատարած այցի ընթացքում մոտիկից ծանոթացել է քաղաքի ատոմակայանի 2-րդ և 3-րդ էներգաբլոկների շինարարության աշխատանքներին և առաջընթացին և ասել. «Նոր միավորների ներդրման գործընթացը կտարբերվի անցյալից»։

 Մոհամմեդ Էսլամին Բուշերի ատոմակայանի նոր էներգաբլոկների շինարարական աշխատանքներին և գործառնական առաջընթացին ծանոթանալու նպատակով Բուշեհր կատարած այցի ընթացքում հայտարարել է իրանական էլեկտրակայանի նախագծման մասին, որը կարտադրի 10000 մեգավատ միջուկային էներգիա:

 

Էթելաաթ օրաթերթ

Ամերիկացիները զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել  աբորտների ազատության 50 տարեկան օրենքի չեղարկման դեմ

Աբորտի ազատությունը չեղարկելու ԱՄՆ գերագույն դատարանի վիճահարույց որոշումը երկրի ողջ տարածքում  հազարավոր ամերիկացիների դուրս է բերել փողոցներ։ Ցուցարարները Գերագույն դատարանի որոշումը համարել են  կանանց իրավունքների խախտում։

Զեկույցները վկայում են, որ ԱՄՆ քաղաքներում իրավիճակը լարված է, և ոստիկանությունը դաժան են արձագանքում անգամ խաղաղ ցույցերին: Լոս Անջելես քաղաքում ոստիկանները հարձակվել են ցուցարարների և լրագրողների վրա և արցունքաբեր գազ են կիրառել։ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի անվտանգության ուժերը նույնպես արցունքաբեր գազ են կիրառել՝ ցրելու ցուցարարներին, որոնք հավաքվել էին նահանգի Սենատի շենքի մոտ։ Վաշինգտոնի ոստիկանությունը լիովին պատրաստ վիճակում է հնարավոր բողոքի ցույցերին դիմակայելու համար։

 

armenpress.am

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի եւ Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանը  նշել է, որ Հայաստանն այսօր առաջ է քաշում տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատման օրակարգ:

Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող քննարկումների եւ հայտարարությունների, ինչպես նաեւ Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի համար:

Կողմերը քննարկել են օրակարգային առաջնահերթություններ ունեցող մի շարք հարցեր՝ ի նպաստ երկու երկրների բազմոլորտ համագործակցության խթանման: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Երեւանում ADA-ի (Ավստրիական զարգացման գործակալության) լիարժեք համակարգող գրասենյակի բացմանը՝ գնահատելով դրա կարեւորությունը:

Ալեն Սիմոնյանը գործընկերներին հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ավստրիական ընկերություններին, որոնք կցանկանան մուտք գործել հայկական շուկա: Երկուստեք բարձրաձայնվել է  միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու շահագրգռվածությունը՝ առաջնահերթ նշանակություն տալով միջխորհրդարանական կապերի եւ շփումների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերին:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է ավստրիացի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար հարցերի լուծմանը:

armlur.am

Ուկրաինական ճգնաժամի հարցը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջ. ՆԱՏՕ-ի քարտուղար

Ուկրաինական ճգնաժամի հարցն, ամենայն հավանականությամբ, կլուծվի բանակցությունների ճանապարհով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին El Pais-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Մեր պատասխանատվությունն Ուկրաինայի համար հնարավորինս ամուր դիրք ապահովելն է, ինչպես նաև նրան օգնելն է՝ մնալ ինքնիշխան և անկախ եվրոպական ժողովուրդ: Դա անելու լավագույն ձևն Ուկրաինային ռազմական, տնտեսական աջակցություն ցույց տալն ու Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանելն է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ՆԱՏՕ-ի քարտուղարը:

 

yerevanlur.am

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է հաղթել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Sada Cup»-ի երկրորդ փուլում իրար հետ մրցեցին Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը և Իրանի ընտրանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երկու թիմերն էլ գավաթի խաղարկությունը սկսել էին հաղթանակներով ևհավասար պայմաններում մոտեցել այս հանդիպմանը։ Առաջին քառորդն անցավ համառ պայքարում, խաղափուլի սկզբում Հայասատանի հավաքականի բասկետբոլիստները դիպուկ 3 միավորանոցնետումներով առաջ անցան հաշվի մեջ,սակայն Իրանի ընտրանին կարողացավ ոչ միայն հետ բերելկորցրածը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ` 16:23:

Երկրորդ քառորդում ընթացավ հավասար պայքար և Հայաստանի ընտրանին կարողացավ կրճատելհաշվի տարբերությունը։ Հայաստան 32:35 Իրան։ Մեծ ընդմիջումից հետո խաղի պատկերըչփոխվեց,պայքարն էլ ավելի թեժացավ և Հայաստանի բասկետբոլիստները կարողացան կշեռքի նժարըթեքել իրենց կողմը 57:55` հօգուտ տան տերերի։ Չորրորդ քառորդում թիմերի անզիջում պայքարըշարունակվեց և Հայաստանի ընտրանու բասկետբոլիստների համառությունը խաղաց իր դերը։ Հայաստանի ազգային հավաքականը 77-73 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին:

«Sada Cup»-ի վերջին հանդիպումները կկայանան վաղը` «Թիմ ԱՄՆ»-ն ուժերը կչափի Իրանի հավաքականիհետ,իսկ Հայաստանի ընտրանին` Սիրիայի ազգային հավաքականի։

araratnews.am

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին

Հունիսի 27-ին,  Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին:

armenpress.am

Ֆրունզե Դովլաթյանի անձնական փաստաթղթերն ու նամակները ժամանակավորապես կցուցադրվեն Գրականության և արվեստի թանգարանում

Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան 95-ամյակի առիթով Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում հունիսի 25-ին միաժամանակ տեղի ունեցավ մի քանի միջոցառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կինոռեժիսորի հոբելյանը նշանավորվեց «Ֆրունզե Դովլաթյան-95» ժամանակավոր ցուցադրության բացմամբ։ Ցուցադրությունը ներառում է Դովլաթյանի անձնական փաստաթղթերը, նամակները, լուսանկարները, սցենարները, որոնք վավերագրում են Ֆրունզե Դովլաթյան ռեժիսորի եւ արվեստագետի անցած ուղին։

Այնուհետև միջոցառմանը մասնակցող հյուրերը տեղափոխվեցին թանգարանի դահլիճ՝ մասնակցելու կինոռեժիսորին նվիրված հուշ-ցերեկույթին:

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքով՝ Ֆրունզե Դովլաթյանը տվել է նորագույն կինոյիի մոդելը: Նրա ֆիլմերի գլխավոր հենքը սերն է: Խոսելով Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերի դաստիարակչական առաքելության ու մնայուն արժեքի մասին՝ Սարգսյանն օրինակ բերեց «Սարոյան եղբայրները»: