Մեկնաբանություն- Ռուսաստանը վերահաստատում է աջակցությունը Կովկասում անվտանգության նոր պայմանավորվածությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i175784-Մեկնաբանություն_Ռուսաստանը_վերահաստատում_է_աջակցությունը_Կովկասում_անվտանգության_նոր_պայմանավորվածությունների_նկատմամբ
Բաքու կատարած վերջին այցի ընթացքում, Իլհամ Ալիևի կառավարության հետ անվտանգության համաձայնագիր կնքելով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է 3 + 3 անվտանգության պայմանավորվածությունները, բաղկացած են Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից, ինչպես նաև հարևան երկրներ՝ Իրանից, Ռուսաստանից և Թուրքիայից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2022 14:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանը վերահաստատում է աջակցությունը Կովկասում անվտանգության նոր պայմանավորվածությունների նկատմամբ

Բաքու կատարած վերջին այցի ընթացքում, Իլհամ Ալիևի կառավարության հետ անվտանգության համաձայնագիր կնքելով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է 3 + 3 անվտանգության պայմանավորվածությունները, բաղկացած են Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից, ինչպես նաև հարևան երկրներ՝ Իրանից, Ռուսաստանից և Թուրքիայից։

Միաժամանակ, մամուլի ասուլիսում, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է.«ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն այնքան էլ արդյունավետ չի եղել և իր շուրջ 30 տարվա գործունեության ընթացքում ոչ միայն չի կարողացել լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճը, այլև միակողմանի քաղաքականություն է որդեգրել՝ կրկնապատկելով ադրբեջանի խնդիրները»:

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախևառաջ կարևորում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացումը։ Այլ խոսքով, կարևորելով ԼՂ հիմնախնդրի մենաշնորհային լուծումը, Մոսկվայի պաշտոնյաները փորձում են տարածաշրջանի երկրների, հատկապես Իրանի օգնությամբ կարգավորել անվտանգության իրավիճակը կովկասյան տարածաշրջանում։

Թվում է, թե Բաքվի իշխանություններն այժմ գնում են դեպի սկզբունքային ու ռացիոնալ որոշումներ։ Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո ընդգծել է Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնական դիրքորոշումը Մինսկի խմբին հեռացնելու վերաբերյալ։

Ռուսաստանի և Ադրբեջանի այս համատեղ դիրքորոշումը պետք է համարել ծանր հարված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայիս քաղաքականությանը։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Երեւանի կառավարության պաշտոնյաները կրկնապատկեցին իրենց ջանքերը՝ Մինսկի խմբի օգնությամբ փոխհատուցելու Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում իրենց ձախողումների մի մասը։ Բայց Մոսկվա-Բաքու անվտանգության պայմանագրի ստորագրմամբ, այդ հնարավորությունը կարծես թե խլվեց Երևանի պաշտոնյաներից։

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անվտանգության համաձայնագրի ստորագրման և ԵԱՀԿ Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չունենալու մասին հայտարարության հետ միաժամանակ, Բաքվի կառավարությանը մոտ կանգնած որոշ քաղաքական գործիչներ այն ենթադրությամբ, որ Ռուսաստանը դարձել է Իլհամ Ալիևի կառավարության հուսալի դաշնակիցը տարածաշրջանում, փորձում են Հայաստանին դրդելով, բարձրացնել կրկնված հարցեր, ինչպիսիք են Հայաստանից միջանցքներ ստանալը:

Այս կապակցությամբ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ղուդրաթ Հասան Ղուլիովը, ով հայտնի է Իլհամ Ալիևի կառավարության դիրքորոշումներին ցուցաբերած իր աջակցությամբ, սադրիչ ելույթով կոչ  է արել օկուպացնել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզը:

«Ադրբեջանի անվտանգությունն ու կենսական շահերը պահանջում են, որ մենք Նախիջևանը միավորենք երկրի մյուս տարածքների հետ, և ներկայումս այդ քայլը Հայաստանի պատասխանատվությունն է»,- Poliqon լրատվական պորտալին տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի  քաղաքագետը:

Փաստորեն, Բաքվի կառավարության պաշտոնյաները Մոսկվայի հետ անվտանգության համաձայնագրի ստորագրման պատրվակով, փորձում են ճնշում գործադրել Փաշինյանի կառավարության վրա՝ միջանցք տրամադրելու համար։ Մինչդեռ հայ պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանը Նախիջևան ելք ունի տարբեր ավտոմոբիլային և երկաթգծային ճանապարհներով։ Այդ իսկ պատճառով հայկական հողի վրա միջանցքներ ունենալու մասին պնդումը անտրամաբանական պահաննջ է:

Մինսկի խմբի վերացման և 3+3 անվտանգության պայմանավորվածությունների  մասին, որն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի փոխարեն՝ ապահովում է Իրանի և Թուրքիայի մասնակցությունը Կովկասում անվտանգություն հաստատելու և խաղաղություն պահպանելու գործընթացում, պետք է նշել, որ դա կարևոր խնդիր է, որը կարող է տարածաշրջանի ժողովուրդների աջակցությանն արժանանալ: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի նախկին ղեկավարները դժվար թե լռեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև անվտանգության պայմանագրի վերաբերյալ։