Մեկնաբանություն. Կասպյան երկրների ղեկավարների վեցերորդ հանդիպումը Աշխաբադում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176024-Մեկնաբանություն._Կասպյան_երկրների_ղեկավարների_վեցերորդ_հանդիպումը_Աշխաբադում
Մեկ տարվա ընդմիջումից հետո չորեքշաբթի Աշխաբադում (Թուրքմենստանի մայրաքաղաք) կայացել է Կասպից ծովի ափամերձ երկրների վեցերորդ գագաթնաժողովը, որին մասնակցել են ափամերձ հինգ պետությունների ղեկավարները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2022 08:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Կասպյան երկրների ղեկավարների վեցերորդ հանդիպումը Աշխաբադում

Մեկ տարվա ընդմիջումից հետո չորեքշաբթի Աշխաբադում (Թուրքմենստանի մայրաքաղաք) կայացել է Կասպից ծովի ափամերձ երկրների վեցերորդ գագաթնաժողովը, որին մասնակցել են ափամերձ հինգ պետությունների ղեկավարները։

Ավելի վաղ, անցյալ տարի Աշխաբադում նախատեսված էր անցկացնել Կասպից ծովի ափամերձ երկրների վեցերորդ գագաթնաժողովը։ Սակայն վտանգավոր կորոնավիրուսի տարածման և տարածաշրջանի երկրներում սահմանափակումների առկայության շուրջ մտավախությունները պատճառ դարձան, որ Կասպից ծովի վեցերորդ գագաթնաժողովի անցկացումը հետաձգվի մինչև 2022 թվականը։

Կասպից ծովի հինգ ափամերձ երկրներից (Իրանի Իսլամական Հանրապետություն, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան և Ադրբեջանի Հանրապետություն) ակնհայտ է, որ Իրանը տարածաշրջանի կարևորագույն երկրներից է և համարվում է Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետությունների մուտքի առանցքային ուղի դեպի միջազգային տաք և բաց ջրեր և հակառակը։

Իրանը ամենաբարձր մակարդակով մասնակցել է Աշխաբադի գագաթնաժողովին: ԻԻՀ-ի նախագահ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի (հունիսի 29-ին) ժամանել է Թուրքմենստան՝ քաղաքական, տնտեսական և մշակութային բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակության գլխավորությամբ՝ մասնակցելու Կասպից ծովի ափամերձ երկրների գագաթնաժողովին: ԻԻՀ-ի նախագահին ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, որ իրանական պատվիրակությունը մտադիր է Աշխաբադի գագաթնաժողովի շրջանակներում կարեւոր պայմանագրեր ստորագրել մերձկասպյան ափամերձ երկրների այլ ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ Աշխաբադում կայացել է մերձկասպյան ափամերձ հինգ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Հունիսի 28-ին կայացել են Կասպից ծովի ԱԳ նախարարների խորհրդի նիստերը, որոնք համարվում են գագաթնաժողովի նախնական նիստը և որոնց բանաձևերը ուղղվում են գագաթնաժողովին: Հունիսի 28-ին առևտրի և տարանցման, էներգետիկայի և բնապահպանական հարցերի ոլորտում փոխադարձ համագործակցության կառուցողական համաձայնություններ են կայացել: 

Ակնհայտ է, որ կասպյան երկրների ղեկավարները նույնպես իրենց բանակցությունները կկենտրոնացնեն այս երեք հարցերի վրա։ Կասկածից վեր է, որ Կասպից ծովի շրջակա միջավայրի և էկոհամակարգի պահպանումը շատ կարևոր է նրան շրջապատող կառավարությունների և ազգերի համար։

Վերջին վիճակագրության համաձայն՝ ափամերձ երկրներից ավելի քան 15 միլիոնը իր ապրուստը վաստակում է Կասպից ծովից։ Այդ իսկ պատճառով բնապահպանական խնդիրներին ուշադրություն դարձնելը կարելի է համարել ափամերձ երկրների առաջին գերակայությունը։

Միաժամանակ պետք է նշել, որ մերձկասպյան երկու երկրների, այդ թվում՝ Ղազախստանի և Ադրբեջանի նավթի և գազի պաշարների մեծ մասը գտնվում է Կասպից ծովում։ Այս երկու երկրները ցամաքում արդյունահանելու շատ նավթ ու գազ չունեն, և նրանք ստիպված են աշխատել այս ոլորտում՝ իրենց դրամական և ֆինանսական կարիքները հոգալու համար։

ِԴա այն դեպքում, երբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կասպից ծովն ունի ձկնատեսակների առատ պաշարներ, այդ թվում՝ 130 տեսակի կենդանիներ։ Բացի այդ, խավիարի նկատմամբ միջազգային հանրության կարիքների 90տոկոսը բավարարվում է Կասպից ծովից։ Այդ պահուստների արժեքը գնահատվում է տարեկան 500 մլրդ դոլար։

Այս առնչությամբ ուշագրավ է այն փաստը, որ նավթի և բնական գազի պաշարները կպառվեն 30 կամ 50 տարի անց։ Բայց ձկան պաշարները կարող են օգտագործվել հազարավոր տարիներ, եթե պահպանվեն բնապահպանական կանոնները և պաշտպանվեն կենդանիների տեսակները: Ահա թե ինչու շատ բնապահպաններ շատ ավելի կարևոր են համարում Կասպից ծովում բնապահպանական համաձայնագրերի ստորագրումը, քան այն պայմանագրերի ստորագրումը, որոնց արդյունքում օտար երկրները ծախսելով չնչին գումար, արժեքավոր էկոհամակարգեր և ծովային բուսական ու կենդանական աշխարհը մի քայլ կմոտեցնեն լիակատար ոչնչացմանը: