Մամուլի տեսություն 06.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176498-Մամուլի_տեսություն_06.07.2022
ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության մտահոգությունների անտեսումը հանգեցրել է Եվրամիության երկրներում ու ԱՄՆ-ում գնաճի և տնտեսական խնդիրների առաջացման:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հուլիս 06, 2022 12:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.07.2022

ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգության մտահոգությունների անտեսումը հանգեցրել է Եվրամիության երկրներում ու ԱՄՆ-ում գնաճի և տնտեսական խնդիրների առաջացման:

Քեյհան օրաթերթ

Ուկրաինայի պատերազմի հետևանքներն ԱՄՆ-ի ու Եվրոպայի տնտեսությունների վրա

Ուկրաինական պատերազմի հինգերորդ ամսվան ընդառաջ, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրնեչրը պայքարում են գնաճի ու տնետսական լճացման դեմ: Ջո Բայդենը հայտարարել է, որ քանի դեռ պատերազմը չի ավարտվել, գներրը չեն նվազելու:

Փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, Եվրոպան, ԱՄՆ-ն և ասիական մի շարք խոշոր երկրներ, այդ թվում՝  Ճապոնիան և Հարավային Կորեան, ամենախիստ պատժամիջոցները սահմանեցին Ռուսաստանի դեմ՝ նպատակ ունենալով կանգնեցնել այս երկրի ռազմական մեքենան Ուկրաինայում: Սակայն որոշ ժամանակ անց պատժամիջոցները հակառակ արդյունք ունեցան: Ռուսաստանի փոխարեն, պատժամիջոցներն ազդեցին համաշխարհային տնտեսության  հսկաների վրա: ԱՄՆ-ում ու  Եվրոպյում գրանցվեց վերջին 40 տարում աննախադեպ գնաճ:

 

Իրան օրաթերթ

ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և Վենեսուելայի նավթը կնվազեցնի էներգետիկ ճգնաժամը

OPEC-ի  գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն հայտարարել է, որ նավթի և գազի արդյունաբերությունը շրջափակման մեջ է տարիներ շարունակ կրճատված ներդրումների պատճառով, իսկ մատակարարման պակասը կարող է լրանալ  Իրանի և Վենեսուելայի արտահանման շնորհիվ:

Բարկինդոն հայտարարել է, որ հանածո վառելիքից հրաժարվելու որոշ երկրների ջանքերը մեծացրել են ճնշումը նավթարդյունաբերության վրա, և այդ երկրների՝ գլոբալ տաքացումը նվազեցնելու ջանքերին զուգահեռ, նավթի պահանջարկն աճում է, չնայած արդյունահանման մեջ ներդրումների նվազմանը և աճին։ 

 

Ջամե Ջամ օրաթերթ

Թեհրանը՝ միջնորդ հարևանների միջև

Երկուշաբթի օրը Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մոտ ապագայում Իրանում կկայանա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այս հանդիպումները վերջին երկու տասնամյակների ընթացքում երեք երկրների արտգործնախարարների միջև Ուրմիայում, Նախիջևանում, Վանում, Ռամսարում, Բաքվում և Ստամբուլում անցկացված համատեղ հանդիպումների շարքի շարունակությունն էին։

Մի կողմից պատմական, մշակութային և կրոնական ընդհանրությունների առկայությունը, ինչպես նաև երեք հարևան  երկրների կողմից տարածաշրջանային և միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման կարևորումը պատճառ են դարձել, որ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական իշխանությունները շարունակեն  խորհրդատվություններ տարբեր մակարդակներում և միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում

 

Դոնյայե էխթեսադ օրաթերթ

Իրանի տնտեսական իրավիճակի բարելավման խոստումնալից նշաններ

Իրանի Կենտրոնական բանկի տնտեսական  բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ բացասական աճի կարևոր գործոններից է  բանկերի հաշվեկշռի աճի վերահսկողությունը, կառավարության ֆինանսական կարգապահությունը և Կենտրոնական բանկի նկատմամբ բանկերի պարտքի վերահսկողությունը։ 

Ջաֆար Մեհդիզադեն,  Khabar 14-ի տնտեսական  ծրագրում ասել ներկայացրել է այս տարի իրացվելիության աճի նվազման պատճառները և ասել. «Բարեբախտաբար, 9 տարի անց իրացվելիության աճը բացասական է դարձել և հասել մինուս 0,2-ի։ Այս հարցը, արտադրության համապատասխան աճի հետ մեկտեղ և նախորդ տարվա սպասումներից դուրս, խոստանում է երկրում դրական տնտեսական զարգացումների միտում»։

armenpress.am

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել

 Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առանձնազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 5-7-ն Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Իսպանիայի Թագավորությունում: Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

 

armenpress.am

Պաշտպանության նախարարն անդրադարձավ քննարկումներին, թե փորձ է արվում ԶՈՒ- ն ենթարկել նախարարին

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ քննարկումներին, թե  «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով, որով ԳՇ պետն ի պաշտոնե դառնում է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում նախագծերի փաթեթի քննարկմանը Պապիկյանն ասաց.  «Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում զինված ուժերը ենթարկել նախարարին: Նախ` զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո, զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին: Որպեսզի տարընթերցումներ և այլ հարցեր չառաջանան, ես շատ հստակ եմ ասում` իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ»:

Նախարարը հավելեց նաև, որ ինքը շատ շահագրգիռ կլիներ, եթե օրենսդիր իշխանության մաս կազմող ընդդիմությունը ևս մասնակցեր նախագծի քննարկմանը: Նա նկատեց՝ ընդդիմադիրներից շատերն  ունեն նաև զինվորական ծառայության փորձ, գիտելիքներ: «Եվ ես այն մարդը չեմ, որ այդ գիտելիքները, օբյեկտիվ առաջարկները կարող էի մերժել: Բնականաբար չէի մերժելու, բայց չեն հնչել այդպիսիք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ թաքուն քննադատությունները չի ընդունելու նույնիսկ ի գիտություն:

Ըստ Պապիկյանի՝ ընդդիմադիրների քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հանգեցնելը:

Ըստ նրա` ընդդիմադիր պատգամավորներից մեկը զանգահարել է գլխավոր զինկոմին ու հարցրել, թե ի՞նչ իրավունքով են վարժական հավաքներին զորակոչում ընդդիմության երիտասարդներին:

«Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի՞ եք, թե՞ ոնց:  Ճիշտ է ասվում` Երևանում երկիրը պաշտպանելը, փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ, հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին 1 ամիսը հայտարարել եմ ինժեներական աշխատանքների ամիս, համեցեք մասնակցեք ինժեներական աշխատանքներին, գնացեք, մասնակցեք եռամսյա հավաքներին, դուք ՀՀ քաղաքացի եք, ձեր համակիրները ՀՀ քաղաքացիներ են և բոլորի նման հավասար են: Մենք նրանց չենք տարանջատում ՀՀ քաղաքացիներին իրարից»,-ասաց Պապիկյանը՝ հորդորելով չզանգել զինվորականներին, քողարկված կոչեր չանել:

 

 

armenpress.am

Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ  Մարիո Դրագիի նախագահությամբ  միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո  տեղի է ունեցել ստորագրման արարողություն, որի ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 համաձայնագիր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ հուշագրերը ներառում են գիտական և տեխնոլոգիական, քաղաքացիական պաշտպանության, ռազմապաշտպանական ոլորտներում գաղտնի ինֆորմացիայի փոխանակման,  միմյանց վարորդական իրավունքի վկայականների ճանաչման, դիվանագետների պատրաստման ասպարեզում համագործակցության և մի շարք այլ ոլորտներ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ADF) և MED Dialogues-ի միջև հնարավոր համագործակցության  վերաբերյալ փաստաթուղթ:

 

 

panarmenian.net

Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը

  ‌Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը։ Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության մեջ այդ դրույթի պահպանմանը։

Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել, որ երկրի սահմանադրության 70, 71, 72, 73, 74, 75 հոդվածներն անփոփոխ մնան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ից ցույցեր էին սկսվել, քանի որ սահմանադրության նոր խմբագրության մեջ այլևս չէր հիշատակվելու տարածաշրջանի ինքնիշխանությունը։ ՆԳՆ-ն ցույցերն ապօրինի էր հայտարարել, ցուցարարները փորձել էին զավթել կառավարական շենքերը։ Անկարգությունների արդյունքում 18 մարդ է զոհվել։ 516 մարդ բերման է ենթարկվել։

Հուլիսի 2-ին Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կգործի մինչև օգոստոսի 2-ը։

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը ժամանել է Նուկուս և առաջարկել է պահպանել ինքնիշխանության մասին դրույթը։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։ Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։

Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։ ‌

 

panarmenian.net

Միշելն ու Ալիևը քննարկել են «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»

 Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՀՀ և Ադրբեջանի երկխոսության «բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը»։ Այս մասին Միշելը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Նշել եմ կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը ԵՄ համար: Մենք կշարունակենք աջակցությունը մարդասիրական, կապի և սահմանային հարցերի լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- գրել է նա։

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարությունների, պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված հետագա աշխատանքների, սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի աշխատանքները սկսելու վերաբերյալ։

 

 

panarmenian.net

ՌԴ ԿԲ-ն թույլատրել է ռուսաստանցիներին ամսական մինչև $1 մլն փոխանցել արտասահմանյան հաշիվներին

 ՌԴ ԿԲ-ն թույլատրել է ռուսաստանցիներին ամսական մինչև $1 մլն փոխանցել արտասահմանյան հաշիվներին:

Նախկինում թույլատրելի գումարը $150,000 էր կազմում։ Կենտրոնական բանկում ասել են, որ փոփոխությունները կապված են «ներքին արտարժույթի շուկայում կայուն դրության հետ», գրում է Forbes.ru-ն։

Ռուսաստանի բանկը բարձրացրել է ֆիզիկական անձանց համար արտերկիր փոխանցումների շեմը մինչև 1 մլն դոլար հուլիսի 1-ից։ Խոսքը ՌԴ բանկում սեփական հաշվից արտերկրում սեփական հաշվին կամ այլ անձի փոխանցումների մասին է։

ՌԴ-ից արտերկրի բանկային փոխանցումների սահմանափակումներ սկսեցին կիրառվել Ուկրաինայում ՌԴ կողմից պատերազմի մեկնարկից ի վեր։ Սկզբում թույլատրելի գումարը մեկ ամսում կազմում էր $5000, սակայն, հետո շեմը մի քանի անգամ բարձրացվել է։