Մամուլի տեսություն 05.07.2022
Թել Ավիվում բողոքի ցույցեր են՝ կենսապայմանների և բնակարաններր գների թանկացման դեմ:
Քեյհան օրաթերթ
Իրանը 13 երկրների հետ 110 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր է ստորագրել
9 ամսվա տնտեսական դիվանագիտության արդյունքում, Իրանը 13 երկրների հետ 110 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր է ստորագրել:
Իրան օրաթերթն այս կապակցությամբ գրել է. «Այս տարվա սկզբից Իրանի պատվիրակությունները մեկնել են այլ երկրներ և Թեհրանը հյուրընկալել է օտարերկրյա պատվիրակությունների, տեղի են ունեցել բանակցություններ և Իրանը համագործակցության նոր շրջան է սկսել առնվազն 13 երկրի հետ: Կանխատեսվում է, որ առաջիկայում Իրանը կիրականացնի ավելի քան 160 միլիոարդ դոլարի առևտուր»:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին 10 ամիսներին հարևանների հետ Իրանի տնտեսական հարաբերություններնաճել են 450%-ով։ Այս ընթացքում կառավարությունը օգտվել է նաև ապրանքների փոխանակման հնարավորությունից:
Էթելաաթ օրաթերթ
Թել Ավիվում բողոքի ցույցեր են՝ կենսապայմանների և բնակարաններր գների թանկացման դեմ:
Մինչ Սիոնիստական ռեժիմը առերեսվում է Քնեսեթի լուծարման և ներքին տարաձայնությունների խնդրի հետ, Թել Ավիվի ավելի քան երկու հազար բնակիչներ բողոքի ցույց են անցկացրել:
Times of Israel թերթը գրել է, որ Թել Ավիվի բնակիչները բողոքել են բնակարանների գների և կենսապայմանների թանկացման դեմ:
Ջամե Ջամ օրաթերթ
Սիոնիզմը քայաքայվում է
Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի խորհրդարանի լուծարումից հետո, բռնագրավված տարածքներում տեղի են ունենալու վերջին չորս տարիների ընթացքում հինգերորդ խորհրդարանական ընտրությունները:
Ընտրությունների համար ժամկետ է սահմանվել 2022թ նոյեմբերի 10-ը:
Վերլուծաբաններն ասում են, որ այս ոչ լեգիտիմ ընտրություններում ձեռք բերված ցանկացած արդյունք կլինի ի վնաս սիոնիստների և Թել Ավիվում նոր ճգնաժամի պատճառ կդառնա:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ում կանանց նկատմամբ բռնությունը լուրջ խնդրի է վերածվել
Կանանց նկատմամբ բռնության հարցը բազմիցս քննարկվել է Արևմուտքում, սակայն ԱՄՆ-ում այս հարցը շատ լուրջ է:
Ամերիկյան պաշտոնյաները մշտապես փորձել են կանանց իրավունքների հարցը շատ գեղեցիկ ներկայացնել, սակայն խնդիրն ավելի խորը ուսումանսիրելու դեպքում, կարելի է հանգել նոր եզրակացությունների:
Համացանցում կարելի է գտնել բազմաթիվ բողոքներ ԱՄՆ-ում գործող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և իրավապաշտպան կազմակերպությունների աշխատանքից, և բազմաթիվ գրառումներ՝ կանանց նկատմամբ բռնության մասին։
Փաստերը վկայում են, որ ամերիկյան բանտերում գտնվող կանանց պայմաններն իրականում այնքան լավ չեն, որքան ներկայացնում են իշխանությունները:
Բանտերից մեկի զեկույցում նշվում է, որ որ բանտարկյալները սեռական ոտնձգությունների են ենթարկվում պահակների և նույնիսկ բանտի հսկիչների կողմից։
armenpress.am
Անկարան հայտարարել է Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների միջև բանակցությունների մասին
Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը: Հանդիպմանը մասնակիցները մտքեր են փոխանակել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հարցը։ Պատվիրակություններում ներգրավված պաշտոնյաների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
armenpress.am
ԱՄՆ-ն կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այն շրջանում, երբ ձևավորվել են բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և տնտեսական առաջընթացի հաստատման համար, մենք հավատում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման գործում»,-ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Անկախության օրվա առթիվ ուղղված Ալիևի շնորհավորանքի տեքստում:
Ադրբեջանի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է զգալի ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում։
armenpress.am
Չինաստանի նախագահը մերժել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է Ռդ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը՝ COVID-19 համաճարակի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ի պատասխան Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մոտ ապագայում դժվար կլինի Ռուսաստան այցելել։ Հայտնի է, որ Չինաստանի առաջնորդը 2020 թվականի հունվարի վերջից չի այցելել արտասահմանյան երկրներ։
panarmenian.net
ՌԴ-ն չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»
Երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղարկվել է։ Այդ մասին հայտարարել է Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը ընտրական փուլի կազմակերպիչն էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել, քանի որ ՌԴ «Առաջին ալիքը, Համառուսաստանյան պետական հեռուստատեսության և հեռարձակման ընկերությունը և «Օստանկինո» ռադիոկայանը դուրս են եկել Եվրոպական հեռարձակողների միությունից՝ ի պատասխան «Եվրատեսիլ–2022» երգի մրցույթից Ռուսաստանի մասնակցին հեռացնելուն»։
«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։
«Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե մրցույթի մասնակիցների, թե բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
panarmenian.net
Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը
Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը։ Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության մեջ այդ դրույթի պահպանմանը։
Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել, որ երկրի սահմանադրության 70, 71, 72, 73, 74, 75 հոդվածներն անփոփոխ մնան, գրում է ՌԻԱ Նովոստին։
Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ից ցույցեր էին սկսվել, քանի որ սահմանադրության նոր խմբագրության մեջ այլևս չէր հիշատակվելու տարածաշրջանի ինքնիշխանությունը։ ՆԳՆ-ն ցույցերն ապօրինի էր հայտարարել, ցուցարարները փորձել էին զավթել կառավարական շենքերը։ Անկարգությունների արդյունքում 18 մարդ է զոհվել։ 516 մարդ բերման է ենթարկվել։
Հուլիսի 2-ին Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կգործի մինչև օգոստոսի 2-ը։
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը ժամանել է Նուկուս և առաջարկել է պահպանել ինքնիշխանության մասին դրույթը։
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։ Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։
Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։
panarmenian.net
Ուզբեկստանում ցույցեր են․ Դեմ են երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու դրույթի չեղարկմանը
Ուզբեկստանում բողոքի ցույցեր են սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնց համաձայն երկրի գլխավոր օրենքից հանվելու է երկրի կազմից Կարակալպակստանի դուրս գալու իրավունքի մասին դրույթը։
Ակցիաներ են անցել Նուկուսում, Չիմբայում և Մույնակում։
Ուզբեկստանի մաս հանդիսացող Կարակալպակստանի հանրապետության մայրաքաղաք Նուկուսի բնակիչները դեմ են հանդես եկել այն դրույթին, որով տարածաշրջանը կկորցնի երկրի կազմից դուրս գալու հանրաքվեի իրավունքը։
Հուլիսի 1-ին Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունն այդ ցույցերն «ապօրինի» է անվանել, գրում է Deutsche Welle-ն։
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։
Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։
Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։