Մամուլի տեսություն 07.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176562-Մամուլի_տեսություն_07.07.2022
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Կարիբյան ծովում։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 07, 2022 06:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07.07.2022

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը զորավարժություններ են անցկացնում Կարիբյան ծովում։

Քեյհան օրաթերթ

Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և ևս 10 երկրների զորավարժություններն ԱՄՆ-ի ետնաբակում

Այսօր Իրանի զինված ուժերի ահսանելիությունն անցել է Պարսից ծոցի ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանը, հասնելով ԱՄՆ-ի ետնաբակ:

Ինչպես գրում է ամերիկյան լրատվական կայքը. «Պատմության մեջ առաջին անգամ Իրանի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները պատրաստվում են զորավարժությունների մասնակցել Արևմտյան կիսագնդում, ամերիկյան ջրերից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա»։

Washington Free Beacon կայքն անդրադառնալոբ Կարիբյան ավազանի ջրերում 10 այլ երկրների հետ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների անցկացմանը, գրել է. «Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը պատրաստվում են լայնածավալ զորավարժություններ անցկացնել Լատինական Ամերիկայում՝ ԱՄՆ-ին ցույց տալու իրենց բանակների ուժը»:

 

Էթեմադ օրաթերթ

Իրանում շահագործման է հանձնվել  նոր սերնդի հակաքաղցկեղային պատվաստանյութերի և կենսաբանական դեղամիջոցների արտադրական գիծը

Բարքաթ դեղագործական քաղաքում շահագործման է հանձնվել «Բիոսան Ֆարմեդ» ընկերության կենսաբանական դեղերի արտադրական համալիրը:

Չորեքշաբթի օրը, դատական ​​իշխանության ղեկավարի, Իմամի հրամանների գործադրման շտաբի  շտաբի վերահսկիչի և տեղակալ և Իրանի առողջապահության փոխնախարարի մասնակցությամբ, կայացել է  արգանդի վզիկի քաղցկեղի նոր սերնդի պատվաստանյութի և կենսաբանական դեղամիջոցների արտադրական գծերի շնորհանդեսը։

Իրանի դատական իշխանության ղեկավարն այս միջոցառման ժամանակ ասել է. «Վերջին տարիներին, իմամ Խոմեյնու հրամանների գործադրման շտաբը կարևոր դեր է  ունեցել գիտության և ուժի արտադրության և երկրի համար տարբեր ոլորտներում կարողություններ ստեղծելու գործում»։

 

Էխթեսադ նյուզ

Quincy. Եվրոպային առավել քան երբևէ անհրաժեշտ է Իրանի հետ համաձայնագիրը

Ամերիկյան վերլուծական կենտրոնը զգուշացրել է Եվրոպային և ԱՄՆ-ին, որ Իրանի հետ հնարավորինս արագ համաձայնության չգալու դեպքում,  Արևմուտքում ու համաշխարհային էներգետիկ շուկայում առաջացած խնդիրները բազմապատկվելու են։

Quincy հետազոտական կենտրոնն անդրադառնալով Բայդենի կասկածներին, որոնք հավանաբար կմեծանան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների մոտենալուն զուգահեռ, գրել է. «Եվրոպական իշխանություններն այժմ մեծապես ներգրավված են Ուկրաինայի պատերազմի մեջ։ Սակայն նրանք պետք է իմանան, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրի փլուզումը ոչ միայն կարող է հանգեցնել առճակատման սրման, այլև կարող է բազմապատկել եվրոպացիների խնդիրները համաշխարհային էներգետիկ շուկայում։ Նրանք պետք է վճռականորեն աջակցեն Իրանի հետ դիվանագիտական ​​ճանապարհին և փոխգործակցությանը՝ այդ վտանգների դեմ պայքարելու համար»։

 

Էթեմադ օրաթերթ

Իսրայելում կոչ են արել սպանել ԻՀՊԿ հրամանատարներին

Սիոնիստական ​​ռեժիմի գլխավոր շտաբի պետի երեք թեկնածուներից մեկը՝  Էյալ Զամիրը, կոչ է արել սպանել ԻՀՊԿ հրամանատարներին:

Էյալ Զամիրը, ով վերջին մեկ տարի աշխատել է Վաշինգտոնի ինստիտուտում որպես ռազմական փորձագետ, Վաշինգտոնի ինստիտուտի համար գրած վերլուծության մեջ կոչ է արել «թիրախավորել Հեղափոխության պահապանների հրամանատարներին և գաղտնի գործողություններ իրականացնել Իրանի անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները ոչնչացնելու համար»:

Սիոնիստական ​​ռեժիմի գլխավոր շտաբի պետի պաշտոնի թեկնածուն այս հոդվածում Հեղափոխության պահապաններին անվանել է «Իրանի Իսլամական Հանրապետության ամուր սյունը» և ընդգծել տարածաշրջանում հակաիրանական քաղաքականության շարունակման անհրաժեշտությունը, նշելով, որ «Իրանի տարածաշրջանային գործողություններին հակազդելու արշավը շարունակվում է»։

 

armenpress.am

Նոր Զելանդիայի վարչապետը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը

 Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կոչ Է արել բարենորոգելու ՄԱԿ-ը՝ այն քննադատության ենթարկելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունը կանգնեցնելու անընդունակության համար: Իր դիրքորոշումը նա շարադրել Է հուլիսի 7-ին՝ հանդես գալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաք Լոուիի վերլուծական ինստիտուտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՄԱԿ-ը չկարողացավ պատշաճ կերպով արձագանքել Ռուսաստանի որոշմանը հատուկ ռազմական գործողություն սկսելու Ուկրիանիայի տարածքում, կազմակերպության դիրքորոշումը «բարոյապես անկարող» Էր, ինչը ժողովրդավարական երկրներին հարկադրեց որոնելու նոր մեխանիզմներ համախմբման եւ պատասխանի սեփական միջոցների համար:

«Բզմակողմ ինստիտուտները կատարյալ չեն, դրանք մեզ գցեցին դժվարին կացության մեջ եւ կգցեն, բայց երբ դրանք անհաջողություն են կրում, մեր առաջին քայլը միշտ պետք Է լինի միջոցների որոնումը ավելի ուժեղ դարձնելու դրանք: Նման անհաջողության ավելի լավ օրինակ չկա, քան ՄԱԿ-ի անընդունակությունը պատշաճ կերպով արձագանքելու Ուկրինայի հակամարտությանը: Մենք պետք Է բարենորոգենք ՄԱԿ-ը, որպեսզի հակամարտության դեպքում ստիպված չլինենք ապավինելու յուրաքանչյուր առանձին վերցված երկրի հակազմանն ու պատժամիջոցներին»,- կարծում Է Արդեռնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Իսրայելը վերաբացում է Թուրքիայում իր առևտրատնտեսական ներկայացուցչությունը

 Իսրայելի էկոնոմիկայի նախարար Օրնա Բարբիվայը հայտարարել է, որ Թուրքիայում Իսրայելի առեւտրատնտեսական ներկայացուցչության աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 1-ից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Օրնա Բարբիվայը նշել է, որ այս քայլն արտացոլում է Իսրայելի կենտրոնացումը Թուրքիայի հետ տնտեսական կապերի խորացման վրա։

Նա հավելել է, որ մոտ ապագայում նախատեսվում է կազմակերպել թուրք-իսրայելական առաջին համատեղ տնտեսական համաժողովը վերջին տասնամյակում։

Ըստ Իսրայելի էկոնոմիկայի նախարարության՝ Ստամբուլի գրասենյակի վերաբացումը կօժանդակի ներկայումս թուրքական շուկա արտադրանք արտահանող շուրջ 1540 իսրայելական ընկերություններին և կամրապնդի նրանց բիզնես գործունեությունն այս շուկայում։

Թուրքիան Իսրայելի տնտեսության համար չորրորդ կարեւորագույն առեւտրային գործընկերն է։ Իսրայելի և Թուրքիայի միջև գոյություն ունի  ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1997 թվականի մայիսի 1-ից։

 

armenpress.am

Եվրահանձնաժողովի փոխնախագահը խոստացել է, որ ձմռանը էներգետիկայի հետ կապված խնդիրներ չեն լինի

 Եվրոպան այս ձմռանը էներգետիկ խնդիրներ չի ունենա, Եվրամիությունը պարզվեց,  շատ ավելի դիմացկուն է, քան շատերն էին սպասում: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին  ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը:

«Այս ձմռանը մենք լավ կլինենք»,- վստահեցրել է Սխինասը՝ խոսելով Եվրոպայի էներգետիկ բավարարվածության մասին։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն նույնիսկ աշխատում է անցանկալի սցենարի վրա,  եթե Ռուսաստանը դադարեցնի գազի արտահանումը։

 

panorama.am

Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդականը կարծում է, որ Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից

Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից, եթե հակամարտող կողմերը ապագայում համաձայնության չգան։ Ըստ ՏԱՍՍ-ի` չորեքշաբթի օրը Sky News Australia-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը, որը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք եղել է պաշտպանության նախարարի խորհրդական ։

«Սա արդեն գործնականում չկայացած պետություն է, այն կարող է ամբողջությամբ ջնջվել աշխարհի քարտեզից: Կարծում եմ, որ հրադադարն անհրաժեշտ է: Ավստրալիան պետք է դա պահանջի, քանի որ Վաշինգտոնում ոչ ոք մտադիր չէ դա անել: Ես Բեռլինից, Փարիզից և Լոնդոնից լսում եմ այս գաղափարի՝ հրադադարի և ինչ-որ համաձայնության հասնելու գաղափարին աճող աջակցության մասին: Որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ կռվել մինչև վերջին ուկրաինացին»,-ասել է Մակգրեգորը:

 

panorama.am

Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումների մասին

Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք  ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։

«Շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների քննարկումը։

Մասնավորապես, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման հարցերի շուրջ։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումների մասին»,- նշված է հաղորդագրությունում։

 

panorama.am

Ռուսական կապարի խոշորագույն «Ֆրեգատ» գործարանը կանգ է առել արտահանման բացակայության պատճառով

Երկրորդային կապարի արտադրության Ռուսաստանի խոշորագույն գործարանը՝ «Ֆրեգատը» դադարեցրել է աշխատանքը՝ հումքի արտահանման ամբողջական դադարեցման պատճառով։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով աղբյուրներին և հենց ընկերության հաստատմանը։

«Առայժմ աշխատանքի դադարեցումը նախատեսված է մեկ ամսով։ Տեսնենք, թե լիցենզավորման հետ կապված ինչ կլինի հետո: Մենք իրացման շուկաներ ենք փնտրելու»,-հայտնել են գործարանում։

Գործարանը տարեկան արտադրում է մոտ 40 հազար տոննա կապար և համաձուլվածքներ, այսինքն՝ Ռուսաստանում այս մետաղի ընդհանուր արտադրության գրեթե 25%-ը։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի հունվարից մինչև մայիս գործարանն արտադրել է գրեթե 17,5 հազար տոննա արտադրանք։

Պարբերականի աղբյուրները նշել են, որ փակման վտանգի տակ են նաև այնպիսի խոշոր գործարաններ, ինչպիսիք են Ryaztsvetmet-ը, Ecorusmetall-ը, Agropribor-ը և UMMC-ը: Դրանցից մի քանիսն անցել են պլանային վերանորոգման, իսկ մյուս մասը գտնվում է գործունեության ամբողջական դադարեցման եզրին։ Ավելի վաղ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայրենական գործարաններին առաջարկել էր գործընկերներ փնտրել բարեկամ երկրներում։ Բայց առանց արտահանման լիցենզիաների և առաքումների ժամկետների ու ծավալների ըմբռնման, դեռևս անիմաստ է որևէ մեկի հետ բանակցել։