Մամուլի տեսություն 08.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176652-Մամուլի_տեսություն_08.07.2022
Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցին և հայ պաշտոնայների եհտ հանդիպումներին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 08, 2022 06:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.07.2022

Իրանի այսօրվա թերթերն անդրադարձել են Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցին և հայ պաշտոնայների եհտ հանդիպումներին:

Խորասան օրաթերթ

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի առանց արտաքին ներկայության ու միջամտության: Նա հավելել է. «Իրանը դեմ է  ցանկացած գործողության, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության:

Լրագորղների հետ զրույցում, Շամխանին անդրադարձել է հարևան երկրների և տարածաշրջանի հետ հարաբերությունների ընդլայնման և խորացման Իրանի 13-րդ կառավարության սկզբունքային քաղաքականությանը, հավելելով, որ իր այցը տեղի է ունենում տարածաշրջանում քանվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի շրջանակում:

Նա հավելել է. «Մենք աջակցում ենք այնպիսի ձևաչափերի աշխատանքին, ինչպիսին է 3+3 ձևաշափը»:

Ալի Շամխանին հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն տևական խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանմամբ։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության»։

 

Էթելաաթ օրաթեր

Մոսկվան արգելել է Ռուսաստանում հրեական գործակալության գործունեությունը

ԶԼՄ-ները հաղորդել են, որ  ՌԴ արդարադատության նախարարությունն արգելել է երկրի տարածքում հրեական գործունեության աշխատանքը:

Սիոնիստական ​​ռեժիմի ներգաղթի նախարարը նույնպես հայտարարել է, որ Մոսկվան ռեժիմին տեղեկացրել է Արդարադատության նախարարության հրամանով այդ երկրի տարածքում հրեական գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին:

Գործակալության պաշտոնյաները ևս հաստատել են լուրը, նշելով, որ այս պահին խորհրդակցություններն ընթանում Իսրայելի ԱԳ նախարարության հետ՝ խնդրին լուծուիմ տալու նպատակով:

Քննադատելով ռուսական դատարանի վճիռը՝ գործակալության ներկայացուցիչներից մեկն ասել է. «Անհայտ և, հնարավոր է, քաղաքական պատճառներով, հրաման է արձակվել անհապաղ դադարեցնել  գործակալության գործունեությունը»։

 

Ջավան օրաթերթ

Մեդվեդև. Ջոնսոնի հրաժարականը Բրիտանիայի վարած կոշտ քաղաքականության արդյունքն էր

Արձագանքելով  Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականին,  ՌԴ ԱԱԽ փոխնախագահը նշել է, որ դա  Լոնդոնի կոշտ քաղաքականության արդյունքն է։

Դմիտրի Մեդվեդևը հնշել է, որ Ջոնսոնի հրաժարականը «Բրիտանիայի վարած ամբարտավան և լկտի քաղաքականության տրամաբանական արդյունքն էր, հատկապես՝ միջազգային ասպարեզում».

Նա նշել է. ««Ուկրաինայի լավագույն ընկերը» հեռանում է, իսկ Ուկրաինայում «հաղթանակը» վտանգված է: Մենք սպասում ենք նման նորությունների լսել նաև Գերմանիայից, Լեհաստանից և Բալթյան երկրներից»։

 

Վաթան օրաթերթ

Զպսում՝ Կարիբյան ավազանից

Ապագա աշխարհակրագի երեք հզոր դերակատարներ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի զորավարժությունները հավասարակշռված ուժի ցուցադրություն են։

Ամերիկյան ԶԼՄ-ները երեկ հաղորդել են Լատինական Ամերիկայում, այդ երկրի սահմանների մոտ, Իրանի, Չիանստանի ու Ռուսաստանի համատեղ զորավարժությունների անցկացման մասին:

Զորավարժությունները, բացի միջազգային քաղաքականության փոփոխության վերաբերյալ հարցերից, ուժեղացնում են նաևր ամերիկյան աշխարհակարգի փլուզման ենթադրությունները: Իսկ դա հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում միաբևեռ համակարգի արդյունքն է: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ-ն կորցնում է իր գերհզոր ուժը և դառնում երկիր, որն ունի մեծ ուժ:

 

armenpress.am

Ճապոնիայի նախկին վարչապետ Աբեի նկատմամբ քարոզարշավի ընթացքում մահափորձ է իրականացվել

  Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն հուլիսի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից: Հնչել է երկու կրակոց: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: Kyodo գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին՝ պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են: Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին: Աբեի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվում: Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում:

 

armenpress.am

Հունիսին ՉԺՀ-ի արժութային պահուստները կրճատվել են 2020 թվականի մարտից մինչեւ նավազագույն ծավալներ

 Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկ) արժութային պահուստները հունիսին կրճատվել են 1,81 տոկոսվ եւ կազմել 3,071 տրիլիոն դոլար: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Արժութային վերահսկողության պետական վարչության ղեկավարի տեղակալ Վան Չունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած ամսին դրանք կրճատվել են 56,5 միլիարդ դոլարով: Արժութային պահուստների ընթացիկ ծավալը դարձել Է նվազագույնը 2020 թվականի մարտից ի վեր: Վիճակագրության համաձայն՝ 2020 թվականին ՉԺՀ-ի Կենտրոնական բանկը արժութային պահուստներն ավելացրել Է 3,5 տոկոսով՝ մինչեւ 3,22 տրիլիոն դոլար, իսկ 2021-ին՝ եւս 1 տոկոսով՝ մինչեւ մոտավորապես 3,25 տրիլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Թուրքիա է ժամանել Մալազիայի վարչապետը

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում պաշտոնական արարողությամբ դիմավորել է պաշտոնական այցով Թուրքիա այցելած Մալազիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նախատեսվում է երկու կողմերի հանդիպում նեղ կազմով, որին կհաջորդի առավել լայն կազմով հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը:

Նշվում է, որ քննարկման օրակարգում է լինելու երկկողմ հարաբերությունների կարգավիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նախատեսված է նաև համագործակցության համաձայնագրերի ստորագրում:

 

panorama.am

Նա կողմ է Ռուսաստանին հարվածելուն. Բորիս Ջոնսոնին փոխարինողի թիվ մեկ հավակնորդը

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդների ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Նա բազմիցս դիմել է կոշտ հակառուսական հռետորաբանության, և, ըստ փորձագետների, նրա նշանակումը Մոսկվայի հետ կառուցողական երկխոսություն չի նշանակում։ Այն մասին, թե ինչ սպասել Լոնդոնից մոտ ապագայում՝ փորձել է պարզել «ՌԻԱ նովոստի»-ին։

YouGov պորտալը պարզել է Պահպանողական կուսակցության 716 անդամների կարծիքը վարչապետի թեկնածուների վերաբերյալ։ Պարզվել է, որ մեծամասնությունը նախընտրում է Բեն Ուոլեսին՝ 13 %։ Առևտրի քաղաքականության կրտսեր նախարար Փեննի Մորդոնն ունի 12%, իսկ նախկին ֆինանսների գանձապետարանի նախարար Ռիշի Սունակը 10% կողմնակից:

 

panorama.am

Կոնֆիլտաբան. Վրաստանի չեզոքությունը պրոռուսական քաղաքականությունը քողարկելու միջոց է

«ՆԱՏՕ-ն 2008 թվականին կարծիք էր հայտնել, որ Վրաստանը կարող է դառնալ անդամ երկիր, եվրոպական հեռանկար էր խոստացել նաև Եվրամիությունը՝ այն պարագայում, եթե Վրաստանը հստակ պարտավորություններ ստանձնի և կատարի դրանք, հակառակ դեպքում` ոչ մեկին էլ չի անդամակցի»,– «Ալիք Մեդիայի» հետ զրույցում, ամփոփելով վերջին շրջանում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում արված հայտարարություններն ու վրաստանյան արձագանքները, ասում է Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Կոնֆլիկտաբանի խոսքով` այն պնդումը, թե Վրաստանը մինչև չվերականգնի տարածքային ամբողջականությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հորինվածքն է, քանի որ նա չի ցանկանում Վրաստանի անդամակցությունը ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ Եվրամիությանը։

«ՆԱՏՕ-ի ոչ մի բանաձևում, ոչ մի փաստաթղթում և առավել ևս առաջին  դեմքի ներկայացուցչի խոսքում այդպիսի արտահայտություն չկա, թե` Վրաստանը քանի դեռ չի լուծել խնդիրները, չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հավելում է Զաքարեիշվիլին։

Մեր զրուցակիցը բացառում է, որ ՆԱՏՕ-ն կարող է օգնել Վրաստանին՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Որպես փաստարկ` նա նշում է.

«ՆԱՏՕ-ն օգնում է երկրներին այն դեպքում, երբ դրանք գտնվում են իր հովանու ներքո։ Եթե Վրաստանը հիմա դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա ՆԱՏՕ-ն կճանաչի նրա ներկայիս տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե կօգնի վերականգնել օկուպացված 20 տոկոսը»,- ասում է Զաքարեիշվիլին՝ հավելելով` երբ կդառնանք անդամ երկիր և հարձակում կլինի, ահա այդ դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի տարածքային ամբողջականությունը։

Կոնֆլիկտաբանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նաև նկատում է՝ Ռուսաստանը չի «վախենում», որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ և կհասնի իր սահմաններին, Ռուսաստանը վախենում է Վրաստանի ժողովրդավարացումից։ Այս պնդման առիթով Զաքարեիշվիլին նշում է Ֆինլանդիայի օրինակը.

«Ֆինլանդիան Ռուսաստանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է. ուրեմն` ինչո՞ւ Ռուսաստանը չվախեցավ և ինչ–ինչ քայլեր չձեռնարկեց Ֆինլանդիայի դեմ, որ վերջինս չանդամակցի ՆԱՏՕ-ին։ Որովհետև այնտեղ ժողովրդավարացումը բարձր մակարդակի վրա է»։

ՆԱՏՕ-ի հիմնական պահանջներն են` ժողովրդավարացումը, արդար ընտրությունները, փոքրամասնությունների պաշտպանությունը, և Ռուսաստանի համար վտանգը հենց Վրաստանի, Ուկրաինայի ժողովրդավարացումն է, որովհետև կարող է Նավալնիի նման մեկը հետագայում այդ արժեքները տարածել Ռուսաստանում։

Զաքարեիշվիլին նաև նկատում է՝ այս փուլում Վրաստանի համար չեզոք դիրքորոշումը շատ վտանգավոր է, քանի որ այս չեզոքությունը ձեռնտու է Ռուսաստանին, հետևաբար` չի բխում Վրաստանի շահերից. չեզոքությունը Վրաստանին հեռացնում է ազատ աշխարհից։

«Եթե ՆԱՏՕ-ում չես, ապա Ռուսաստանի կողմից ես, իսկ չեզոքությունը պրոռուսական քաղաքականությունը քողարկելու միջոց է»,- կարծում է կոնֆլիկտաբանը։

Զաքարեիշվիլին հավելում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար առնվազն 10 տարի պետք է սպասել, և հուսանք, որ իշխող «Վրացական երազանքը» այդքան երկար չի մնա իշխանության ղեկին` խոչընդոտ հանդիսանալով այդ ճանապարհին։

 

panorama.am

Թուրքիան և Իսրայելը կկնքեն ավիացիոն համաձայնագիր

Իսրայելի տրանսպորտի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ 1951 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիայի հետ կկնքվի ավիացիոն համաձայնագիր՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն ընդլայնելու նպատակով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Ձեռք բերվելիք պայմանավորվածության արդյունքում իսրայելական ավիաընկերությունները կվերսկսեն թռիչքներ իրականացնել դեպի Թուրքիայի տարբեր հատվածներ, իսկ թուրքական ավիափոխադրողներն էլ չվերթուղիներ կունենան դեպի Իսրայել։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները տևական ժամանակ լարված էին։ Միայն վերջերս է սկսել վերականգնման գործըթնաց։ Այդ համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի այցը Թուրքիա։