Մամուլի տեսություն 09.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176784-Մամուլի_տեսություն_09.07.2022
ԱՄՆ նախագահի ընտանիքի հետ կապված հերթական սկանդալը. Հրապարակվել է Ջո Բայդենի որդու՝ մերկ թմրանյութ ընդունելու տեսանութը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 09, 2022 14:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.07.2022

ԱՄՆ նախագահի ընտանիքի հետ կապված հերթական սկանդալը. Հրապարակվել է Ջո Բայդենի որդու՝ մերկ թմրանյութ ընդունելու տեսանութը:

Իրան օրաթերթ

Իրանի Բանդար Աբբասը ռուսական տարանցիկ գնացքների նոր ուղղությունն է

Առաջիկա օրերին Իրանից Հնդկաստան ապրանքներ տեղափոխող ռուսական առաջին բեռնատար գնացքը կշարժվի դեպի Բանդար Աբբասի Շահիդ Ռաջայի նավահանգիստ։

Անցած շաբաթ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանից և հարևան այլ երկրներից, ԻԻՀ Հյուսիս-Հարավ միջանցքով  10 միլիոն տոննա ապրանք կտեղափոխվի Հնդկաստան:

Տարանցման ծավալն ավելի ուշ տարեկան 10 միլիոնից կհասցվի 20 միլիոն տոննայի, Իրանի համար ապահովելու 20 միլիարդ դոլարի եկամուտ։

 

Խորասան օրաթերթ

Իրանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր է ստորագրվել Արաքս գետի վրա երկու համատեղ ամբարտակների և էլեկտրակայանների կառուցման մասին

 Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է Թեհրանի և Բաքվի միջև Արաքս գետի վրա երկու ամբարտակների և համատեղ էլեկտրակայանի կառուցման շուրջ համաձայնագրի ստորագրման մասին։

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահորմին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել Արաքս գետի վրա երկու ամբարտակների և համատեղ էլեկտրակայանի կառուցումը` ջրային ռեսուրսները կառավարելու և 280 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրելու և այդ ծրագրերի համար ֆինանսական միջոցներ տրամադրելու համար»:

Բահադորի Ջահորմին հայտարարել է, որ այս համաձայնագիրը նոր էջ է նշանավորում  տարածաշրջանում էներգետիկ կառավարման ոլորտում Իրանի դերի մեջ:

Համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում՝ անցյալ շաբաթ իրանական պատվիրակության Բաքու կատարած այցի ժամանակ: Խոդաաֆրին և Քիզկալահսի ամբարտակների կառուցումն ու ֆինանսավորումն արագացնելու արձանագրությունը ստորագրվել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի և րգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի ներկայությամբ: :

Արաքս գետն Իրանի սահմանով անցնում է ավելի քան 450 կմ՝ Արևլեյան ու Արևմտյան Ատրպատական և Արդաբիլ նահանգներով:  Իրանից դուրս գալուց հետո, գետը լցվուէմ Ադրբեջանի մեկ այլ գետի մեջ և թափվում Կասպից ծով:

 

Էթեմադ օրաթերթ

Ջո Բայդենի որդին հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում

Հրապարակվել է Ջո Բայդենի որդու՝ մերկ թմրանյութ ընդունելու տեսանութը:

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ անգլիական The Sun թերթի կայքում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի տեսանյութը, որում երևում է, որ նա 2019 թվականին Մասաչուսեթսի առողջարանում անպարկեշտ պահվածք է դրսևորել և թմրանյութեր է օգտագործել։

Տեսանյութում Հանթերը գտնվում է լողավազնի մեջ, հնչում է երաժշտություն:  Նա մի պահ դուրս է գալիս լողավազանից ու հետ վերադռանում՝ թմրանյութով:

 

Իրան օրաթերթ

Կանխատեսվում է, որ ամերիկյան ժողովրդավարությունը կփլուզվի մինչև 2025 թվականը

Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով Միացյալ Նահանգների վերջին տարիների ձախողված քաղաքականությանը, մեջբերել են այս երկրի մի շարք գիտնականների նախազգուշացումները և գրել, որ այդ երկրի ժողովդրավարությունը կարող է  փլուզվել մինչև 2025 թվականը:

 

armenpress.am

ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Բալիում տևել է ավելի քան 5 ժամ

 Միացյալ Նահանգները չի ձգտում Չինաստանի հետ «սառը պատերազմի» և չի փորձում փոխել Չինաստանի քաղաքական համակարգը, ինչպես նաև՝ մարտահրավեր չի նետելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը և իր քաղաքական դերակատարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Իի հետ ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Ռոյթերս»-ը իր հերթին հաղորդում է, որ ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Պեկինի ու Մոսկվայի հարաբերությունները:

Սա Էնթոնի Բլինքենի և Վան Իի առաջին հանդիպումն է 2021 թ. հոկտեմբերից ի վեր:

 

armenpress.am

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայից թուրքական ինքնաթիռների վերադարձի հարցը

 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է անցկացրել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Hurriet-ը:

Աքարը զրույցի ժամանակ ընդգծել է, որ Անկարան գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը հրադադարի հաստատման, խաղաղության ապահովման և Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Միաժամանակ քննարկվել է Թուրքիային պատկանող A400M ինքնաթիռների՝ Կիևից անվտանգ վերադարձի ապահովման հարցը։

 

armenpress.am

Հունաստանի վարչապետը Եվրախորհրդարանում ակնարկել է Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու անհրաժեշտության մասին

 Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրախորհրդարանում իր ելույթում խոսել է Թուրքիայի մասին և ակնարկել, որ Թուրքիայի նկատմամբ պետք է զենքի էմբարգո կիրառել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական tekhaber.org-ը:

«Կա Թուրքիա, որը նպատակ ունի անդամակցել Եվրամիությանը, և նա բացահայտորեն կասկածի տակ է դնում մեկ այլ երկրի ինքնիշխանությունը, որը հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Սա այն խնդիրն է, որը եվրոպական երկրները պետք է ուշադիր դիտարկեն երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ իրենց որոշումներում և ընտրություններում»,-հիշեցնելով, որ Թուրքիան բացահայտ կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը, ասել է նա:

 

panarmenian.net

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը․ Խորհրդարանի արտահերթ նիստ է մեկնարկում

 Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում հազարավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանական պատնեշները, ներխուժել են նախագահական նստավայր։

Երկրում տնտեսական ճգնաժամ է և բողոքի ցույցերը չեն դադարում մարտից ի վեր՝ այժմ հասնելով կիզակետին, գրում է BBC-ն։

Նախագահ Գոտաբայ Ռաջապաքսան լքել է նստավայրը դեռևս հուլիսի 8-ին, որոշ տվյալներով, նա փորձել է մեկնել Կոլոմբոյից։

Սոցցանցերում տարածվող տեսանյութերից երևում է, որ նախագահի պալատը լի է մարդկանցով՝ ոմանք սիզամարգերին են, ոմանք՝ լողավազանում։

22 միլիոնանոց երկրում բարձր գնաճ է, վառելիքի, սննդի և դեղորայքի սուր պակաս։

Երկրի վարչապետն իր կուսակցության առաջնորդների շտապ հավաք է նախաձեռնել և կարգադրել է խոսնակին անհապաղ խորհրդարանի արտահերթ նիստ գումարել։

‌Երկրում արտարժույթի պակաս է առաջացել, քանի որ պանդեմիայի պատճառով կտրուկ նվազել էր զբոսաշրջիկների հոսքը երկիր։ Արդյունքում Շրի Լանկան զրկվել է վառելիքի համար վճարելու հնարավորությունից և երկրի արտաքին պարտքը հասնում է $51 մլրդի, որից 700 դոլարը Ceylon Petroleum Corporation պետական նավթագազային ընկերության պարտքն է։

 

panarmenian.net

ԱՀԿ-ն մտադիր է արտահերթ նիստ գումարել կապիկի ծաղկի բռնկման պատճառով

 ԱՀԿ-ն մտադիր է արտահերթ նիստ գումարել կապիկի ծաղկի բռնկման պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը՝ կրկին մտահոգություն հայտնելով մարդկանց շրջանում այդ հիվանդության բռնկման վերաբերյալ։

«Ինձ նախկինի պես մտահոգում են կապիկի ծաղկի տարածումն ու ծավալները»,-ասել է նա Le Figaro-ին, գրում է Interfax-ը։

Արտահերթ նիստում նախատեսվում է գնահատական տալ ճգնաժամի լրջությանը։ Ենթադրվում է, որ նիստը կկայան հուլիսի 18-ից հետո։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ աշխարհի 58 երկրում այդ հիվանդության ավելի քան 6000 դեպք է գրանցվել։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ ‌

 

panarmenian.net

Թրեյսին արձագանքել է Թովմասյանի նամակին․ Խմբակցություններից ակնկալում են աշխատել ԱԺ-ում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակում

 - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին արձագանքել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հրատապ նամակի՝ նշելով, որ քաղաքական խմբակցություններից ակնկալում են աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում:

Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու, Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իշխող խմբակցության կողմից ներկայացված՝ ԱԺ որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էր պատրաստել և ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։

«Գրություններով իմ գործընկերների հրատապ ուշադրությունն էի հրավիրել նշված նախագծերին և նշել, որ, ինչպես դրանց հիմնավորումներից է պարզ դառնում, իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։

Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձև է և պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում:

Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին և հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական և միջազգային նորմերով և, հետևաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել:

Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին»,-ասվում է գրության մեջ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ի պատասխան հայտնել է. «Միացյալ Նահանգները հակված է Հայաստանի հետ գործընկերությանը՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք արտացոլում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում, ինչպես հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ։

Մենք Հայաստանի համապատասխան մարմիններին ենք թողնում ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելու՝ խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունված որոշումների օրինականությունը։ Մենք նաև շեշտում ենք, որ կառուցողական ընդդիմությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարությունում։

Միացյալ Նահանգները հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ․ Ես գնահատում եմ Ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»,- եզրափակել է դեսպան Թրեյսին։ ‌