Բաշար Ասադի առաջին այցը Հալեպ քաղաք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176812-Բաշար_Ասադի_առաջին_այցը_Հալեպ_քաղաք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ այցելել է Հալեպ և մասնակցել Ղորբան տոնի աղոթքին: Նա նաև մասնակցել է քաղաքի մի շարք տնտեսական նախագծերի շնորհանդեսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2022 07:35 Asia/Tehran
  • Բաշար Ասադի առաջին այցը  Հալեպ  քաղաք

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ այցելել է Հալեպ և մասնակցել Ղորբան տոնի աղոթքին: Նա նաև մասնակցել է քաղաքի մի շարք տնտեսական նախագծերի շնորհանդեսին:

Նախագծերի շնորհանդեսին ամսնակցությունը և  այցը վկայում են, որ Բաշար Ասադը խիստ հետևողական է  Հալեպին իր նախկին դիրքը վերադարձնելու հարցում:   Մինչ  2011 թվականը, երբ Սիրիան  ենթարկվեց հարձակման,  Հալեպը  համարվում էր երկրի տնտեսական մայրաքաղաքը, իսկ Բաշար Ասադը  2000 թվականին իշխանության գալուց հետո լայնածավալ ջանքեր գործադրեց  քաղաքի տնտեսության  ազատականացման  և տնտեսական և առևտրային իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

Իհարկե այդ խնդրին  նպաստել են նաև երկու այլ գործոններ՝ Սիրիայի միջև «Ադանա 2» համաձայնագրի ստորագրում ըև Թուրքիայի կողմից հարևանների հետ սահմանային զրոյական լարվածության քաղաքականության որդեգրումը:Նման պայմաններում, և՛ Սիրիան, և՛ Թուրքիան կշահեին երկու երկրների միջև հարաբերությունների և տնտեսական համագործակցության ամրապնդումից, որն ուղեկցվում էր  կենտրոնական կառավարության ջանքերով՝ բարելավելու և ամրապնդելու Հալեպ քաղաքի առևտրատնտեսական կարողությունները: Բացի այդ, կբարելավվեին նաև քաղաքական և անվտանգության հարաբերություններն ու համագործակցությունը։

Բայց անկասկած, ամենակարևոր գործոնը, որը կարող է արագացնել և երաշխավորել Սիրիայի և հատկապես՝ երկրի տնտեսական  և առևտրային սիրտը հանդիսացող Հալեպ քաղաքի  վերակառուցման գործընթացը, Սիրիայի և Թուրքիայի միջև տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումն է և յուրաքանչյուր  հակամարտության կանխարգելումը: Դա թերևս հնարավոր է երկու երկրների միջև անվտանգության նախկին պայմանագրերի, այդ թվում՝ Ադանայի  պայմանագրերի վերակենդանացմամբ, քանի որ այս պայմանագրերում մի կողմից պատասխան է տրվել Թուրքիայի անվտանգության մտահոգություններին, մյուս կողմից հարգվել է Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Իհարկե, նկատի ունենալով, որ դիվերսիոն նախագծի իրականացումից հետո այս երկրի հյուսիսում գտնվող Սիրիայի  տարածքի զգալի հատվածները այս երկրի ինքնիշխանության տակ չեն գտնվում, այս տարածքների վերականգնումը պահանջում է ավելի շատ ջանքեր: Սակայն ամեն դեպքում, չկա ավելի լավ և ցանկալի տարբերակ, քան երկխոսությունն ու բանակցությունները՝ Թուրքիայի անվտանգության մտահոգությունները բավարարելու և Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Միանշանակ կարելի է  ասել, որ այն ժամանակ, երբ 2000-ականների վերջին, երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը բարելավվեցին, երկու  կողմերն էլ  շահեցին: Սակայն երբ 2011 թվականից երկու երկրների հարաբերությունները մթագնեցին, երկու կողմերն էլ վանսներ կրեցին: 

Այժմ, երբ Սիրիան կրկին առաջնահերթություն է համարում Հալեպի վերակառուցումը, եթե Թուրքիան աշխարհագրական առումով մոտ լինելու բերումով, բարելավի Սիրիայի հետ իր հարաբերությունները  և չեզոքացնի լարվածությունը, կարող է առավելագույն օգուտը քաղել այս երկրի հետ հարաբերությունների զարգացումից: Սակայն  եթե Անկարան  ցանկանա նոր գործողություն սկսել այս քաղաքի շրջակայքում, դա կարող է ծախսատար լինել թե՛ երկու երկրների և թե՛ տարածաշրջանի համար: