Մամուլի տեսություն 10.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176824-Մամուլի_տեսություն_10.07.2022
Համաձայն ծրագրի՝ Իրանում գյուղական բնակավայրերի գազամատակարարումը կավարտվի մինչև 13-րդ կառավարության ժամանակաշրջանի վերջը։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 10, 2022 12:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.07.2022

Համաձայն ծրագրի՝ Իրանում գյուղական բնակավայրերի գազամատակարարումը կավարտվի մինչև 13-րդ կառավարության ժամանակաշրջանի վերջը։

Էթեմադ օրաթերթ

Հայտարարվել  են Բրիտանիայի  վարչապետի թեկնածուների անունները

Հաղորդումների համաձայն՝ Բրիտանիայի արտաքին գործերի և առողջապահության նախկին նախարար Ջերեմի Հանթը, ով 2019 թվականին պարտվել է Բորիս Ջոնսոնի դեմ մրցավազքում և Սաջիդ Ջավիդը, ով նույնպես նախկինում զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը, հայտարարել են, որ մասնակցելու են վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին փոխարինելու ընտրություններին։ 

Վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարել է նաև իրաքյան ծագումով Նազեմ Ալ Զահավին, ով վերջերս նշանակվել է Բրիտանիայի ֆինանսների նախարարի պաշտոնում։

 

Իրան օրաթերթ

Բայդենը քննադատել է ՀԳՀԾ-ի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը

Washington Post թերթում հրապարակված հոդվածում ընդգծելով Իրանի դեմ դիվանագիտական ​​և տնտեսական ճնշումների շարունակականությունը,  ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախորդ վարչակազմի գործողությունները՝  և միաժամանակ  խոստովանել, որ ՀԳՀԾ-ն իսկապես աշխատում  էր։

Ջո Բայդենը, ով պատրաստվում է այցելել Արևմտյան Ասիա և Սաուդյան Արաբիա,  Washington Post թերթում հրապարակված հոդվածում գրել է, որ ՀԳՀԾ-ն և միջուկային համաձայնագիրը աշխատում էր և ընդգծել.«Այն բանից հետո, երբ նախկին նախագահը դուրս եկավ ՀԳՀԾ-ից, Իրանն օրենք ընդունեց, որը պարտավորեցնում էր արագացնել իր միջուկային ծրագիրը: Այնուհետև  Թրամփի վարչակազմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փորձում էր դատապարտել Իրանին այս գործողության համար, ԱՄՆ-ը հայտնվեց մեկուսացված և միայնակ վիճակում»։

 

 

Ջավան օրաթերթ

Իրանի կառավարությունը կապահովի 9 հազար գյուղի գազամատակարարումը

Իրանի ազգային գազային ընկերության գազամատակարարման տնօրենն ընդգծելով, որ այս տարի օրակարգում է 3200 գյուղի գազամատակարարումն ասել է. «Առաջիկա 2 տարում կավարտվի 6000 գյուղի գազամատակարարումը»։

Սեյեդ Ջալալ Նուրմուսավին հավելել է. «Ծրագրերի համաձայն՝ գյուղական բնակավայրերի գազամատակարարումը կավարտվի մինչև 13-րդ կառավարության աշախատանքի ավարտը»:

 

Էթելաաթ օրաթերթ

Սպիտակ տան իրարահաջորդ գնաժամերը, Բայդենի ժողովրդականությունը անկում է ապրում

ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակն ուղեկցվել է խորը ճգնաժամերով, սակայն վերջին երկու տարում այդ ճգնաժամերն ավելացել են։

Զանգվածային հրաձգությունները, գնաճը և Covid-19 -ը  սրել են ճգնաժամը և  ժողովրդին   հիասթափեցրել  Բայդենի վարչակազմից: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ն մշտապես բախվում է տարբեր ճգնաժամերի։ Բայց այն բանից հետո, երբ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը մտավ Սպիտակ տուն, նոր ճգնաժամերի ալիքը պատուհասեց այս կառավարությանը: Ճգնաժամեր, որոնք շատերի կարծիքով, Բայդենի թիմի անարդյունավետ կառավարման արդյունք էին, և այս կառավարությունը պատշաճ կառավարման  միջոցներով կարող էր նվազեցնել դրանք։

 

news.am

Տեղի է ունեցել Հայաստանի եւ Նիդերլանդների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր

Առաջին անգամ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցան երկու երկրների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր։ Այս մասին հայտնում են դեսպանատնից:

«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր 2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվեցին նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվեցին շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը:

«Նիդերլանդների ու Հայաստանի տնտեսական համագործակցության պոտենցիալը, միանշանակ, առկա է, ու մենք, դեսպանատան գործունեության երկու տարիների ընթացքում տեսնում էինք նման միջոցառման անհրաժեշտությունը։ Հուսով ենք՝ առաջիկայում համագործակցության ավելի բարձր մակարդակ տեսնել թե՛ մեր կողմից առանձնացված, թե մյուս ոլորտներում»,- նշեց Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։

 

araratnews.am

Ռուսաստանցիների քանի՞ տոկոսն է վստահում Պուտինին

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) հարցում է իրականացրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների 80,7%-ը վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 63,5%-ը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Ըստ հարցման արդյունքների՝ ընդհանուր առմամբ ռուսաստանցիների 77,8%-ը հավանություն է տալիս Պուտինի գործունեությանը, 51,2%-ը՝ Միշուստինին, իսկ 51,3%-ը՝ կառավարության գործունեությանը։

Ինչ վերաբերում է Պետդումայի խմբակցությունների ղեկավարների նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակին, ապա Գենադի Զյուգանովին վստահում է հարցվածների 29,9%-ը, Սերգեյ Միրոնովին՝ 30%–ը, Լեոնիդ Սլուցկուն՝ 16,6%–ը, Ալեքսեյ Նեչաևին՝ 7,6%–ը։

 

lragir.am

ԵՄ-ն 2022 թ․ առաջին եռամսյակում 2․1 մլրդ եվրոյի ադրբեջանական գազ է գնել

Եվրամիության երկրները 2022 թվականի առաջին եռամսյակում Անդրադրիատիկ գազատարով (TAP) Ադրբեջանից 2,1 միլիարդ եվրոյի գազ են գնել։ Այս տվյալները հրապարակվել են գազի եվրոպական շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի (ԵՀ) եռամսյակային զեկույցում։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 2022 թվականի առաջին ամիսներին ԵՄ-ն գազի ներկրման վրա ծախսել է մոտ 78 մլրդ եվրո, որից 26,5 մլրդ եվրոն ստացվել է Ռուսաստանից, 19,2 մլրդ եվրոն Նորվեգիայից, 5,4 մլրդ եվրոն Հյուսիսային Աֆրիկայից (Ալժիր և Լիբիա), 2,1 միլիարդ եվրո՝ TAP-ով: Նշված ժամանակահատվածում ԵՄ-ն 33 միլիարդ եվրոյի սեղմած բնական գազ է գնել։

2021 թվականին Բաքուն Եվրոպա է արտահանել 8,2 միլիարդ խորանարդ մետր գազ, 2022 թվականի առաջին եռամսյակում՝ 2,6 միլիարդ խորանարդ մետր։

civic.am

Բայդենը հանձնարարել է 400 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է 400 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային` փոխանցել են Սպիտակ տան մամուլի ծառայությանից:«ԱՄՆ նախագահը պետքարտուղարին օժտել է լիազորություններով՝ Ուկրաինային օգնելու նպատակով հատկացնելու մինչև 400 մլն դոլար ընդհանուր գումարի չափով ամերիկյան պաշտպանական արտադրանք և ծառայություններ, ինչպես նաև անցկացնելու ռազմական պատրաստություն և ուսուցում»,- նշված է հաղորդագրության մեջ:Պենտագոնից նշել են, որ ռազմական օգնության նշված փաթեթում կներառվեն չորս HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համալիր, զինամթերք, հրետանային արկերի, տակտիկական տրանսպորտային միջոցներ և զինատեսակներ:ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներով՝ Վաշինգտոնը Կիևին խոստացել է ուղարկել 12 HIMARS համալիր, որոնցից 8-ն արդեն փոխանցվել է։ 2021 թ. հունվարից Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ 8 մլրդ դոլար:

armenpress.am

Բրիտանիայի ՊՆ Բեն Ուոլեսը հայտարարել է վարչապետի պաշտոնի հավակնություններից հրաժարվելու մասին

Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, որը երկրի հաջորդ վարչապետի գլխավոր հավակնորդներից մեկն էր համարվում, հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ուոլեսը հայտարարել է Թվիթերի իր պաշտոնական էջում՝ շեշտելով, որ ուզում է կենտրոնանալ Մեծ Բրիտանիան անվտանգ պահելու գործի վրա:

«Գործընկերներիս և ընտանիքիս հետ մանրակրկիտ քննարկումից հետո ես որոշում եմ կայացրել չմիանալ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար մրցապայքարին: Շատ շնորհակալ եմ իմ խորհրդարանական և այլ գործընկերներից, ովքեր խոստացել էին աջակցել ինձ: Հեշտ չէր նման որոշում կայացնելը, բայց ես ուզում եմ կենտրոնանալ իմ ներկայիս աշխատանքի և այս մեծ երկիրը անվտանգ պահելու վրա», - գրել է Բեն Ուոլեսը:

ուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից հրաժարվելու որոշման մասին: