Մամուլի տեսություն 11.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176900-Մամուլի_տեսություն_11.07.2022
Իրանը ՀԳՀԾ-ի բանակցություններում ԱՄն-ի քայլերին պատասխանել է միջուկային թռիչքով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 11, 2022 14:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.07.2022

Իրանը ՀԳՀԾ-ի բանակցություններում ԱՄն-ի քայլերին պատասխանել է միջուկային թռիչքով:

Էթելաաթ օրաթերթ

«Եդիոտ Ահարոնոտ». Իսրայելը 1967 թվականի պատերազմում  ֆոսֆորային ռումբերով տասնյակ եգիպտացի զինվորների է այրել

Սիոնիստական ​​«Եդիոթ Ահարանոտ» թերթը բացահայտել է, որ ռեժիմը 1967 թվականի պատերազմում Սիոնիստական ռեժիմը ֆոսֆորային ռումբերով այրել է տասնյակ եգիպտացի զինծառայողների և նրանց թաղել զանգվածային գերեզմանում, որն այժմ դարձել է զբոսայգի:

Օրաթերթը գրել է.«Սիոնիստական ​​ռեժիմը ոչնչացրել է եգիպտացի 70 կոմանդոների դիերը, որոնք 1967 թվականի պատերազմում օգնության էին մեկնել որպես Հորդանանին  աջակցող ուժ: Ֆոսֆորային ռումբերով այրված նրանց մարմինները թաղվել են զանգվածային գերեզմանում»:

Հաղորդման համաձայն, այս վայրը գտնվում է  Ալ-Լատրուն  տարածքում գտնվող  Մինի Իսրայել  քաղաքային զբոսայգում։

 

Քեյհան օրաթերթ

Նավթի միջազգային գները աճել են և ԱՄՆ-ն ու Եվրոպան  ունեն Իրանի նավթի կարիքը

Մինչ Եվրոպան և ԱՄՆ-ն ​​բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ՀԳՀԾ -ի վերականգնման շուրջ, նրանց խիստ անհրաժեշտ է իրանական նավթի վերադարձը շուկա և նավթի գների իջեցումը։ 

«Արման» թերթը գրել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո Ռուսաստանին մեկուսացնելու ԱՄՆ-ԵՄ համաձայնությունը ավելի լուրջ է  դարձել: Այս կապակցությամբ աշխարհի խոշորագույն առևտրային բլոկը որոշել է մինչև 2022 թվականի ավարտը դադարեցնել ռուսական նավթի ներմուծման 90 տոկոսը։ ԱՄՆ-ն իր դաշնակից  Եվրամիության  կողքին ​​կանգնած է Ռուսաստանի դեմ և փորձում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, բայց Եվրոպան ռուսական էներգետիկ ռեսուրսների խիստ կարիք ունի: Հետևաբար, այս իրավիճակում, երբ Եվրոպան անցել է նախորդ տարիների տնտեսական ճգնաժամերից և դեռ տարապում է տնտեսական խնայողության  հատևանքնրեից, նոր իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է եվրոպացիների համար։ 

 

Ջավան օրաթերթ

Պատասխան ԱՄՆ-ի խափանարարությանը

Կատարի մայրաքաղաք Դոհայում անարդյունք բանակցություններից 10 օր անց, Իրանի և Արևմուտքի միջև լարվածությունն աճում է։ ԱՄՆ նախագահն ասել է, որ կուժեղացնի ճնշումը, որպեսզի Իրանը վերադառնա ՀԳՀԾ։ Չնայած համաձայնության կայացման հնարավորությանը, ԱՄՆ կառավարության ակնկալիքները դեռ չի նվազել։ Իսկ Իրանը գազ ներարկելով նոր սերնդի  IR-6 ցենտրիֆուգներին՝ ցույց տվեց, որ ճնշումներին արձագանքում է միջուկային կարողությունների հզորացման միջոցով։

 

Էթելաաթ օրաթերթ

New York Times. Արևմուտքը երկար ժամանակ չի կարող աջակցել Ուկրաինային

The New York Times օրաթերթը, որը մոտ է ԱՄՆ-ի դեմոկրատներին զգուշացրել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն կարողանում աջակցությունը շարունակել Ուկրաինային:

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակառուսական ճնշումների ֆոնին,  New York Times-ը զգուշացրել է, որ Արևմուտքը չի կարող երկար ժամանակ աջակցել Ուկրաինային։

 

yerevan-times.com

Ի՞նչ ազդեցություն կունենան ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա. տնտեսագետներ

Ինչպիսի ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։ Թեմայի շուրջ տեսակետներ են հայտնել տնտեսագետները՝ անդրադառնալով պատժամիջոցների ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերին։ «Ռուսաստանի տնտեսական անկման 1% անկումը կարող է ազդել Հայաստանում 0․7 տոկոսային կետով անկման։

Սա նշանակում է, որ վատատեսական սցենարի դեպքում, երբ որ Ռուսաստանի տնտեսական անկումը 6-10%-ի սահմաններում է, Հայաստանում այդ անկումը կարող է հասնել 4-6%-ի սահմանների։ Մինչև 2022թ․-ի օգոստոսի 31-ը հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ կամ ընդհանրապես կասեցվում է, սակայն այստեղ, որպեսզի խուսափենք անհարկի շահարկումներից, պետք է ֆիքսենք, որ նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրները 2021-22-ի սեզոնի համար անհրաժեշտ գնումը արդեն իսկ իրականացրել են, այսինքն՝ այն չափով, որքան որ պետք էր, այդ գնումն իրականացվել է, և եթե հանկարծ այդ ժամանակահատվածի ընթացքում ԵԱՏՄ ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարիք ունենա լրացուցիչ ներմուծում իրականացնելու, ապա լիցենզավորված գործընթացով այդ գործունեությունը հանգիստ հնարավոր է իրականացնել»,- նշել է «ԱՄԲԵՐՏ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանը։

araratnews.am

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։ Նախագահները քննարկել են ուկրաինական ճգնաժամը և «հացահատիկային միջանցքի» ստեղծումը։

aysor.am

ԱԺ խորհուրդն ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով դիմելու է ՍԴ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։

Ցանկում ընդգրկված է 33 պատգամավոր: Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։

 

1in.am

Այսօրվանից Ռուսաստանը կրճատում է Եվրոպա գազի մատակարարումները

Ռուսաստանը Եվրոպա գազի մատակարարումները կրճատում է մինչև պատմական նվազագույն մակարդակ: Լույս երկուշաբթի գիշերը Գազպրոմը փակել գլխավոր երթուղին ՝ Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա Հյուսիսային հոսք խողովակաշարը: Նշվում է, որ գազամատակարարումը դադարեցվել է առայժմ 10-օրով՝ պրոֆիլակտիկայի համար, սակայն Եվրոպայում մտավախություն կա, որ հնարավոր է դա ավելի երկար լինի, անգամ՝ ընդմիշտ, և հիմա պատրաստվում են վատագույնին։

Եվրահանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է, թե իրավիճակը շատ լուրջ է, և ճգնաժամը կարող է դեռ ուժեղանալ։ Չի բացառվում, որ Ռուսաստանը շարունակի կրճատել գազի մատակարարումը:

armenpress.am

ՀՀ վարչապետը և Ժորժ Կեպենեկյանն անդրադարձել են հայ-ֆրանսիական և Հայաստան- Սփյուռք հարաբերությունների հարցերի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի: