Մամուլի տեսություն 12.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i176926-Մամուլի_տեսություն_12.07.2022
Իրանը սկսել է Հյուսիս-Հարավ միջանցքով բեռնփոխադրումները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 12, 2022 04:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.07.2022

Իրանը սկսել է Հյուսիս-Հարավ միջանցքով բեռնփոխադրումները:

Էթելաաթ օրաթերթ

Իրանը սկսել է Հյուսիս-Հարավ միջանցքով բռնափոխադրումների իրականացումը

Իրանը սկսել է Հյուսիս-հգարավ միջանցքով բենռնափոխադրումների առաջին փուլը, որի ընաթացքում 300 կոնտեյներ ապրանք է տեղափոխվել ՌԴ:

ԻԻՀ բեռնափոխադրումների ընկերությունը,  Հյուսիս-Հարավ միջանցքում բեռնափոխադրման գործողությունների իրականացման գործում դերակատարությամբ,  իրականացրել է Իրանի արտահանման ապրանքների փոխադրումը դեպի Ռուսաստան, առաջին փուլում տեղափոխելով 300 կոնտեյներ։

 

Քեյհան օրաթերթ

Իսրայելի պատերազմի նախարար. Մենք ապրում ենք մեր պատմության ամենավատ ճգնաժամը

Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարն ինչպես Թել Ավիվի մյուս պաշտոնյաները, այս ռեժիմի քառամյա քաղաքական ճգնաժամը որակել է որպես մեծ ճգնաժամ, որն աննախադեպ է այս ռեժիմի պատմության մեջ։

Կիրակի օրը Թել Ավիվում կայացած  մամուլի ասուլիսում, երկու քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են  որ պատրաստ են վերջ դնել այս ռեժիմի չորս տարվա քաղաքական փակուղուն։

Պատերազմի ներկայիս նախարար, աջակողմյան Կապույտ և սպիտակ կուսակցության ղեկավար Բենի Գանցը զգուշացրել է Թել Ավիվում տիրող իրավիճակի կապակցությամբ, նշելով. «Մենք բախվում ենք աննախադեպ սոցիալական ճգնաժամի հետ, և Իսրայելը խրված է իր պատմության ամենավատ ժողովրդավարական ճգնաժամի մեջ»:

 

Ջավան օրաթերթ

Կոլաիցիա՝ ավազի մեջ

Վաղը մեկնարկելու է ԱՄՆ նախագահի այցը Արևմտյան Ասիա՝ տարածաշրջանին իր դաշնակիցների օգնությամբ նոր իրավիճակ պարտադրելու նպատակով, որտեղ Ռիադի և Թել Ավիվի վրա կենտրոնացած հակաիրանական կոալիցիայի ստեղծումը նրա հիմնական առաջնահերթություններից է: Սակայն պատմությունը ցույց է տվել, որ տարածաշրջանում ցանկացած ծրագիր առանց Իրանի մասնակցության և Դիմադրությանը հարվածելու նպատակով, դատապարտված է։

Իրանը հայտարարել է, որ վճռականորեն կարձագանքի այս չարամիտ ծրագրին:

 

Դոնյայե էխթեսադ օրաթերթ

Եվրոպան՝ գազային ճգնաժամին ընդառաջ

Երեկվանից 10 օրով դադարեցվել է ռուսական գազի արտահանումը դեպի Եվրոպա «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով՝ տեխնիկական սպասարկման աշխատանքների պատճառով։

Եվրոպական կառավարությունները, հատկապես Գերմանիան, անհանգստացած են, որ այս քայլը կարող է քաղաքական բնույթ ունենալ և եթե գազամատակարարումը շարունակի դադարեցված մնալ,  Եվրոպայում գազային ճգնաժամը կսրվի:  Սակայն Մոսկվան հերքել է այս բոլոր մեղադրանքները։ Bloomberg-ի վերլուծաբան Քսավյեր Բլասը նույնպես ասում է, որ եվրոպական գազային ճգնաժամն իրականում դեռ չի սկսվել, և կանաչ մայրցամաքը պետք է սպասի այս ճգնաժամի ամենավատ փուլին ձմռանը և հաջորդ տարի։

 

armenpress.am

Սոֆիայի օդանավակայանից տարհանվել են հազարավոր ուղևորներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի գլխավոր օդանավակայանի կենտրոնական տերմինալներից տարհանվել են հազարավոր ուղևորներ՝ կապված սպասասրահներից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին հաղորդագրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 16:04-ին։ Անհայտ անձը, ով զանգահարել է փրկարար ծառայության գլխավոր համարին, հայտարարել է Սոֆիայի օդանավակայանի աշխատանքը ապակայունացնելու մտադրության մասին։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: Միայն նշվում է, որ դեպքի վայր ժամանած մասնագետները վտանգավոր առարկաներ չեն հայտնաբերել։

 

armenpress.am

Գարո Փայլանն անդրադարձել է Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցին

 Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին:

«Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկիրների միջև ընթացող բնականոնացման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գարո Փայլանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

 

armenpress.am

 

Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ կանցկացնեն ամենաբարձր մակարդակով

Ռուսաստանն ու Թուրքիան մոտ ժամանակներում կանցկացնեն հանդիպում ամենաբարձր մակարդակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Առաջիկայում կայանալիք ռուս-թուրքական բարձր մակարդակով հանդիպման նախօրեին առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:

Կողմերը, մասնավորապես, մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և հացահատիկի արտահանման ուղղությամբ ջանքերի համակարգման շուրջ։

 

panarmenian.net

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ․ Շնորհավորել են միմյանց

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

 

panorama.am

Թուրքական հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ գյուղը՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում

Թուրքիայի հրետանին ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդաբնակ Դուհոկ շրջանի Հիրուր գյուղի շրջակայքը։Այս մասին գրում է ermenihaber-ը։

Քրդական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրքական հրետանին գյուղի ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել հուլիսի 10-ի գիշերը՝ ժամը 22։30-ի սահմաններում։

Հաղորդվել է, որ արկն ընկել է գյուղի մոտ՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում։