Մեկնաբանություն- Բայդենի այցն Արևմտյան Ասիա քննադատության մեծ ալիք է բարձրացրել
Չորեքշաբթի օրը մեկնարկում է Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Ջո Բայդենի առաջին այցն Արևմտյան Ասիա:
Այցը քննադատության է արժանացել ինչպես քաղաքական շրջանակների կողմից, այնպես էլ ԶԼՄ-ներում: Այն երեք կետերով հակասում է Դեմոկրատական կուսակցության հայտարարած պաշտոնական դիրքորոշմանը և Բայդենի նախընտրական կարգախոսին:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բայդենը խոստացավ վերականգնել Եմենի պատերազմի և սաուդցի լրագրող, Washington Post-ի սյունակագիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մեջ պատասխանատու Մուհամմադ Բեն Սալմանին չպատժելու հետևանքով ԱՄՆ-ի վնասված հեղինակությունը:
Քարոզարշավի ժամանակ Բայդենը նաև հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն վերադառնալու է ՀԳՀԾ: Սակայն տարածաշարջան այցի ընթացքում, նա փորձում է հիմքեր ստեղծել այնտեղ ՀՕՊ համակարգերի տեղակայման համար, ինչպես Թրամփը, այդպիսով նպատակ ունենալով ավելի շատ զենք վաճառել: Ու չնայած պաշտոնապես հայտարարվում է, որ ՀՕԻՊ հակմակարգերը կրելու են պաշտպանական բնույթ, դա այնքան էլ միանշանակ չէ:
Եվ ի վերջո, ԱՄՆ-ը միշտ աջակցել է Պաղեստինում երկու կառավարություն ձևավորելու ծրագրին, սակայն Թրամփի օրոք այդ դիրքորոշումն արմատապես փոխվեց: Ու թև կանխատեսվում էր, որ Բայդենի իշխանության գալով ԱՄՆ-ի դիրքորոշումը կվերականգնվի, սակայն Բայդենը շարունակեց քայլել Թրամփի ճանապարհով:
Իր այցի վերաբերյալ քննադատություններին պատասխանելու նպատակով, Թրամփը նախ Washington Post-ում հոդված հրապարակեց, սակայն քանի որ այն արդյունք չունեցավ, հայտարարեց Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի մասին: Ռիադի ցուցումներով, ԶԼՄ-ները սկսեցին տարածել այս լուրը, որպեսզի հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի հետո Արևմուքտում ձեևավորված ռուսական սպառնալիքի մթնոլորտը, անհրաժեշտ հոգեբանական հիմք ապահովեն այցի համար:
Հատկանշական է, որ արևմտյան ԶԼՄ-ները մեծ արագությամբ տարածում են Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի մասին լուրը և Ուկրաինայի պատերազմում Իրանին կանգնեցնում Մսկվայի կողքին, այնդ եպքում, երբ Ուկրաինային ամենամեծ ռազմական աջակցությունը ցուցաբերում է ԱՄՆ-ն: Սակայն այդ օգնությունն Ուկրաինային վերածել է ավերակների:
Սիոնիստական ռեժիմի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցն Արևմտյան Ասիայից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, օրակարգային է այս երկրի համար: Այս նպատակը սահմանվել է Օբամայի օրոք, երբ Քեմփ Դեյվիդի հանդիպմանը Պարսից ծոցի երկրներին առաջարկվեց կարգավորել հարաբերությունները Սիոնսիտական ռեժիմի հետ: Նպատակն էր Սաուդյան Արաբիային ստիպել հրաժարվել ՀԳՀԾ-ի ստորագման վերաբերյալ իր բողոքից: Գործընթացը շարունակվեց Թրամփի օրոք, անվանվելով «Աբրահամական համաձայնագրերի ստորագրում»: Բայդենի օրոք այն շարունակվում է ՀՕՊ համակարգերի տեղակայմամբ:
Արդյունքում, ԱՄՆ-ի թե՛ դեմակրոտական, թե՛ հանրապետական ԶԼՄ-ճները լայնորեն լուաբանում են Բայդենի տարածաշրջանային այցը:
Ու չնայած իսրայելական և սաուդյան լրատվամիջոցները և արևմտյան քաղաքական ու լրատվական շրջանակները փորձում են ներկայացնել, թե ուղևորությունն իրականացվում է խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ, սակայն իրականւյթունը ճիշտ հակառակն է և այս այցը ավելի կսրի առկա լարվածությունը:
Ահմադ Քազեմզադե: