Մեկնաբանություն- Բայդենի այցն Արևմտյան Ասիա քննադատության մեծ ալիք է բարձրացրել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177004-Մեկնաբանություն_Բայդենի_այցն_Արևմտյան_Ասիա_քննադատության_մեծ_ալիք_է_բարձրացրել
Չորեքշաբթի օրը մեկնարկում է Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Ջո Բայդենի առաջին այցն Արևմտյան Ասիա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2022 08:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բայդենի այցն Արևմտյան Ասիա քննադատության մեծ ալիք է բարձրացրել

Չորեքշաբթի օրը մեկնարկում է Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Ջո Բայդենի առաջին այցն Արևմտյան Ասիա:

Այցը քննադատության է արժանացել ինչպես քաղաքական շրջանակների կողմից, այնպես էլ ԶԼՄ-ներում: Այն երեք կետերով հակասում է Դեմոկրատական կուսակցության հայտարարած պաշտոնական դիրքորոշմանը և Բայդենի նախընտրական  կարգախոսին:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բայդենը խոստացավ վերականգնել Եմենի պատերազմի և սաուդցի լրագրող, Washington Post-ի սյունակագիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության մեջ պատասխանատու Մուհամմադ Բեն Սալմանին չպատժելու  հետևանքով ԱՄՆ-ի վնասված հեղինակությունը:

Քարոզարշավի ժամանակ Բայդենը նաև հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն վերադառնալու  է ՀԳՀԾ: Սակայն տարածաշարջան այցի ընթացքում, նա փորձում է հիմքեր ստեղծել այնտեղ ՀՕՊ համակարգերի տեղակայման համար, ինչպես Թրամփը, այդպիսով նպատակ ունենալով ավելի շատ զենք վաճառել: Ու չնայած պաշտոնապես հայտարարվում է, որ ՀՕԻՊ հակմակարգերը կրելու են պաշտպանական բնույթ, դա այնքան էլ միանշանակ չէ:

Եվ ի վերջո,  ԱՄՆ-ը միշտ աջակցել է Պաղեստինում երկու կառավարություն ձևավորելու ծրագրին, սակայն Թրամփի օրոք այդ դիրքորոշումն արմատապես փոխվեց: Ու թև կանխատեսվում էր, որ  Բայդենի իշխանության գալով ԱՄՆ-ի դիրքորոշումը կվերականգնվի, սակայն Բայդենը շարունակեց քայլել Թրամփի ճանապարհով:  

Իր այցի վերաբերյալ քննադատություններին պատասխանելու նպատակով, Թրամփը նախ Washington Post-ում հոդված հրապարակեց, սակայն քանի որ այն արդյունք չունեցավ, հայտարարեց Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի մասին: Ռիադի ցուցումներով, ԶԼՄ-ները սկսեցին տարածել այս լուրը, որպեսզի հաշվի առնելով Ուկրաինայի պատերազմի հետո Արևմուքտում ձեևավորված ռուսական սպառնալիքի մթնոլորտը, անհրաժեշտ հոգեբանական հիմք ապահովեն այցի համար:

Հատկանշական է, որ արևմտյան ԶԼՄ-ները մեծ արագությամբ տարածում են Ռուսաստանին իրանական ԱԹՍ-ների վաճառքի մասին լուրը և Ուկրաինայի պատերազմում Իրանին կանգնեցնում Մսկվայի կողքին, այնդ եպքում, երբ Ուկրաինային ամենամեծ ռազմական աջակցությունը ցուցաբերում է ԱՄՆ-ն: Սակայն այդ օգնությունն Ուկրաինային վերածել է ավերակների:

Սիոնիստական ռեժիմի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման հարցն Արևմտյան Ասիայից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, օրակարգային է այս երկրի համար: Այս նպատակը սահմանվել է Օբամայի օրոք, երբ Քեմփ Դեյվիդի հանդիպմանը Պարսից ծոցի  երկրներին առաջարկվեց կարգավորել հարաբերությունները Սիոնսիտական ռեժիմի հետ: Նպատակն էր Սաուդյան Արաբիային ստիպել հրաժարվել ՀԳՀԾ-ի ստորագման վերաբերյալ իր բողոքից: Գործընթացը շարունակվեց Թրամփի օրոք, անվանվելով «Աբրահամական համաձայնագրերի ստորագրում»: Բայդենի օրոք այն շարունակվում է ՀՕՊ համակարգերի տեղակայմամբ:

Արդյունքում, ԱՄՆ-ի թե՛ դեմակրոտական, թե՛ հանրապետական ԶԼՄ-ճները լայնորեն լուաբանում են Բայդենի տարածաշրջանային այցը:

Ու չնայած  իսրայելական և սաուդյան լրատվամիջոցները և արևմտյան քաղաքական ու լրատվական շրջանակները փորձում են ներկայացնել, թե ուղևորությունն իրականացվում է խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ, սակայն իրականւյթունը ճիշտ հակառակն է և այս այցը ավելի կսրի առկա լարվածությունը:

Ահմադ Քազեմզադե: