Մեկնաբանություն 13.07.2022
Վերջին օրերին Իրանի ֆինանսական ինդեքսները վկայում են տնտեսական լավ ապագայի և ժողովրդի կենսապայմանների բարելավման մասին: Ըստ պաշտոնական վիճակագրության, իրացվելիության աճը որպես գնաճի ցուցանիշի վրա ազդող ամենակարեւոր գործոն, 9 տարի անց դարձել է բացասական։
Քեյհան օրաթերթ
Սիոնիստները հուսահատվել են դիվերսիաների միջոցով Իրանում ուրանի հասրտացմանը խանգարելու գործողություններից
The Times of Israel-ը, մեջբերելով Սիոնիստական ռեժիմի 12 հեռուստաալիքի հաղորդումը, գրել է. «Իսրայելը հասկացել է որ այլևս չի արող վնասել Իրանի ուրանի հարստացման օբյեկտներին և ուրանի հարստացման գործընթացին: Իր գնահատականներով գալով այն եզրակացության, որ Իրանն ունի բավականաչափ հարստացված ուրան՝ ռումբ արտադրելկու համար, Իսրայելն այս պահին կենտրոնացել է Իրանի միջուկային ծրագրի այլ ասպետկների վրա:
Ռեժիմի 12-րդ ալիքը հաղորդում է. «Ներկայումս Իրանը բավականաչափ հարստացված ուրան է արտադրել ռումբ ստեղծելու համար։ Իրանի միջուկային ծրագրին խոչընդոտելու մտադրությամբ, Իսրայելը տարբեր գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ կիբերհարձակումներ, միջուկային օբյեկտների դեմ հարձակումներ, ինչպես նաև գիտնականների, ինժեներների սպանություններ:
Իրան օրաթերթ
Իրանի տնտեսությունը բարելավվում է
Վերջին օրերին Իրանի ֆինանսական ինդեքսները վկայում են տնտեսական լավ ապագայի և ժողովրդի կենսապայմանների բարելավման մասին: Ըստ պաշտոնական վիճակագրության, իրացվելիության աճը որպես գնաճի ցուցանիշի վրա ազդող ամենակարեւոր գործոն, 9 տարի անց դարձել է բացասական։
Կենտրոնական բանկի վերջին տեղեկատվության համաձայն՝ 13-րդ կառավարության աշխատանքի սկզբից և հատկապես այս տարվա գարնանը մանրամասն և հաշվարկված պլանավորմամբ Իրանի տնտեսության դրամավարկային փոփոխականները փոխել են իրենց ընթացքը։
Ջավան օրաթերթ
Ինչո՞ւ է Ռուսաստանն Իրանից անօդաչու թռչող սարքեր գնում.
Հաջորդ շաբաթ ՌԴ նախագահի Իրան այցից առաջ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Իրանը շուտով մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք կմատակարարի Ռուսաստանիմ։
լուր, որն Իրանի ԱԹՍ-ների ոլորտին ծանոթների համար նորություն չէ, սակայն զարմանալի էր երկրի հասարակական կարծիքի համար:
Ռուսական բանակը, մարտական ինքնաթիռների և կառավարվող ուղղաթիռների օգտագործման և չկառավարվող զինամթերքի օգտագործման իր ծրագրով, զգալի ֆինանսական և մարդկային կորուստներ է պատճառել երկրի օդային նավատորմին՝ Ուկրաինայի հետ հակամարտության որոշ ճակատներում:
Մյուս կողմից, Իրանն իր անօդաչու թռչող սարքերով և այլ երկրներցի կախվածության բացակայությամբ, վերջին տասնամյակում ստեղծել է մի ուժ, որը ստիպել է ամերիկացիներին բարձրաձայնել, որ իրենք կորցրել են օդում գերակայությունը:
Էբթեքար օրաթերթ
Պուտինը կմեկնի Իրան
Կրեմլը երեկ հայտարարել է հաջորդ շաբաթ նախագահ Վալդիմիր Պուտինի՝ Իրան կատարելքի այցի մասին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը հուլիսի 19-ին մեկնելու է Թեհրան՝ մասնակցելու Աստանայի բանակցությունների շրջանակում Իրանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ եռակողմ հանդիպմանը։
armenpress.am
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է, սպասվում են կարևոր հանդիպումներ
Կարճատև այցով Հայաստանում է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբոլոգում հրապարակել է Երևանում արված լուսանկար՝ կից գրելով. «Վերադարձ շատ շոգ Երևան՝ կարճատև այցով։ Սպասում ենք կարևոր հանդիպումների»:
Թե ինչ հանդիպումներ են սպասվում, ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի մանրամասնել:
armenpress.am
ՀՀ ՄԻՊ-ը ողջունել է Հայաստանում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հուլիս 13-ին ընդունել է Կանադայի «Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովին և տեղական ծրագրերի համակարգող Հովհաննես Մարգարյանցին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը, որը կնպաստի հայ-կանադական համագործակցության առավել խորացմանը, այդ թվում՝ նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Զրույցի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է հաստատության մանդատը, անդրադարձել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված Պաշտպանի, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի գործունեությանը, փաստահավաք ու մոնիթորինգային այցերի արդյունքում մշակվող առաջարկություններին, ինչպես նաև միջազգային մոնիթորինգային մարմինների հետ փոխգործակցությանը։
Իր խոսքում տիկին Գրիգորյանը ներկայացրել է նաև Խորհրդարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները և շեշտել Խորհրդարանին ներկայացվող տարեկան ու արտահերթ զեկույցներում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկությունների իրականացման շուրջ համատեղ ջանքեր գործադրելու կարևորությունը։
«Խորհրդարանական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իվո Բալինովը ներկայացրել է Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող գործունեությունը՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ու տեխնիկական հագեցվածության ապահովմանը, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական պայմանների ապահովմանը։
Պարոն Բալինովը իր խոսքում մատնանշել է Խորհրդարանի և մեդիայի միջև կայուն երկխոսության կարևորությունը և ներկայացրել այդ ուղղությամբ Կազմակերպության կողմից իրականացվող գործողությունների մանրամասները։ Պաշտպանը զրուցակցին է ներկայացրել հարցի շուրջ հաստատության կողմից վերհանված խնդիրները։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակելու համագործակցությունը նախանշված ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։
armenpress.am
Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Ստամբուլում Թուրքիայի մասնակցությամբ տեղի են ունենում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:
Բանակցություններին մասնակցում են Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի զիվորական պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները:
Նշվում է, որ փակ հանդիպման արդյունքների մասին տեղեկատվությունը կհայտնի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի մշակման աշխատանքներն իրականացվում են ռուս զինվորականների կողմից։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշել էր, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածություն գործնականում ձեռք է բերվել։
.panarmenian.net
Թուրքիայի հայկական հիմնադրամների միություն․ Կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել
Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ՝ նշելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել։
Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը դարձել է Թուրքիայի հայ համայնքի օրակարգային թեման։ Անհատների մակարդակում նկատվող անվիճելի լավատեսությունն համայնքն ամբողջովին կիսում է նաև վարչական/ինստուտուցիոնալ մակարդակում, գրում է Ermenihaber-ը։
Այս համատեքստում հետևյալ շեշտադրումն է արվել․«Մեր տասնյակ հնագույն հիմնադրամները, որոնք գործում են որպես Թուրքիայի Հանրապետության հաստատություններ, և նրանց կից մեր բոլոր հաստատությունները և ընկերությունները գնահատանքով և հույսով են հետևում պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի կողմից ցուցադրվող օրինակելի առաջնորդությանը։ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացը վերջին շրջանում մեծ սպասելիքներ է ձևավորել, իսկ երկու ղեկավարների ուղիղ հեռախոսազրույցի ձևավորած մթնոլորտը նոր մասշտաբ է հաղորդել լավատեսությանը... Միջազգային ասպարեզում շատ կարևոր դերակատար Թուրքիայի՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը բոլոր առումներով նոր հորիզոններ է խոստանում»։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ հայ համայնքը, չնայած իր համեստ ներուժին, Թուրքիայի և ՀՀ-ի միջև կարող է խորհրդանշական կամուրջ համարվել։
«Մեր համայնքը, որը խորհրդանշում է երկու հին ժողովուրդների համատեղ ապրելու ավանդույթի շարունակականությունը, իր հաստատությունների ցանցով ջերմորեն աջակցում է կարգավորման գործընթացին։ Ինչպես մի ժողովի ընթացքում ասել է Թուրքիայի հայերի ամենապատիվ պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը, Թուրքիա-Հայաստան կարգավորումը կարող է փոխել մեր համայնքի ճակատագիրը։ Մեր համայնքը, որն անցած 30 տարվա ընթացքում այս հույսը փորձել է միշտ վառ պահել, այսօր պարոն Էրդողանի և պարոն Փաշինյանի առաջնորդած քայլերի շարունակության առումով կոչ է անում երկու երկրների բոլոր հատվածներին պատասխանատվությամբ և ապագայի տեսլականով գործել։ Մենք էլ մեր կառավարչական փորձով պատրաստ ենք այս պատմական շրջափուլում մեր բոլոր հնարավորությունները մոբիլիզացնել»։
Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալությունը Հայկական հիմնադրամների միության սույն հայտարարությունից բացի ներկայացրել է միության ղեկավարի և Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի անդրադարձը թեմային։ Նա նշել է, որ հեռախոսազրույցը հայ համայնքում մեծ գոհունակությամբ և ուրախությամբ է ընդունվել։
Շիրինօղլուի խոսքով՝ երկու երկրների միջև առկա կարգավորման գործընթացն անցյալի վերքերը բուժելու, նախապաշարմունքները հաղթահարելու և համատեղ ապագայի ճանապարհին նոր մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից շատ կարևոր է։
Նաև նշել է, որ Թուրքիան, որը տարածաշրջանի առաջատար երկիրն է, իր կատարելիք քայլերով կարող է փոխել Հարավային Կովկասի ճակատագիրը և դուռ բացել միջազգային հավասարակշռումների վերափոխման համար։ Իսկ Թուրքիայի հայ համայնքը պատրաստ է իր նպաստը բերել այս պատմական շրջափուլում՝ շարժվելով իրեն բաժին ընկնող պատասխանատվության գիտակցումով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
.panarmenian.net
ՌԴ-ում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել
Ռուսաստանում կապիկի ծաղիկ վարակիչ հիվանդության առաջին դեպքն է գրանցվել։ «Ռոսկոմնադզորը» հայտնել է, որ վիրուսը հայտնաբերվել է Եվրոպայից վերադարձած անձի մոտ։
Նշվում է, որ հիվանդության ընթացքը թեթև է, հիվանդը մեկուսացվել է բուժհաստատությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդի վիճակը բավարար է, նա գտնվում է Սանկտ Պետերբուրգում և նրա կյանքի համար վտանգ չկա։
Հայտարարվել է, որ «վարակի հետագա տարածման հնարավորությունը կասեցված է»։
Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։
Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։
.panarmenian.net
Վրաստանում երկրի 8 տարվա պահանջարկը բավարարող գազի պաշարներ են հայտնաբերվել
Վրաստանում գազի մեծ հանքավայր է հայտնաբերվել՝ 16 մլրդ խմ ծավալի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գեորգի Թաթիաշվիլին։
Թբիլիսիի մերձակայքում գտնվող հանքավայրի արդյունահանմամբ կզբաղվի Block Energy ընկերությունը, որը նորարարական տեխնոլոգիաներ է կիրառում Վրաստանում ավելի վաղ հայտնաբերված հանքավայրերի պոտենցիալի բացահայտման համար։ Հորատանցքը ժամանակին փորել էր Schlumberger ընկերությունը, իսկ այժմ լիցենզիայի օպերատորը Block Energy-ն է, գրում է Sputnik Georgia-ն
Ըստ Թաթիաշվիլիի գազի հայտնաբերված պաշարը բավարար է 8 տարվա ընթացքում Վրաստանի ամբողջ պահանջարկը բավարարելու համար։
Նա նշել է, որ տարվա վերջին կամ գալիք տարվա սկզբին հորիզոնական հորատումներ պետք է անցկացվեն, որպեսզի հնարավորինս մեծ քանակի գազ հնարավոր լինի օգտագործել կոմերցիոն նպատակով։