Մամուլի տեսություն 14.07.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i177140-Մամուլի_տեսություն_14.07.2022
Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հայտարարել է Վենեսուելայի ջրերում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների մոտալուտ անցկացման մասին։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 14, 2022 07:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14.07.2022

Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հայտարարել է Վենեսուելայի ջրերում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների մոտալուտ անցկացման մասին։

Քեյհան օրաթերթ

Իրանը նախատեսում է հարևանների հետ առևտուրը հասցնել 200 միլիարդ դոլարի

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ով գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Ուզբեկստան, այդ երկրի Օրենսդիր ժողով այցից հետո իր ուզբեկ  գործընկեր Նուրուդին Ջան Իսմայիլովի հետ հանդիպման ժամանակ, ասել է. «ԻԻՀ 11-րդ խորհրդարանի և 13-րդ կառավարության հիմնական ռազմավարությունը համապարփակ համագործակցության զարգացումն է տարածաշրջանի հարևան, հատկապես՝ մուսուլման երկրների հետ»:

 Ուզբեկստանում բնակվող իրանցի գործարարների և արտադրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ խորհրդարանի և կառավարության հստակ քաղաքականությունը տարածաշրջանային և հարևան երկրների հետ առևտրի ծավալների ավելացումն է:

Նա նշել է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք շատ ոլորտներում հարևան երկրների շուկայում ավելի շատ առավելություններ ունենք, քան մրցակից երկրները։ Կատարված ուսումնասիրությունների հիման վրա մենք կարող ենք ունենալ տարեկան 216 միլիարդ դոլարի առևտրային կարողություն՝ հարևան երկրների հետ տնտեսական փոխանակումների համար»։

 

Խորասան օրաթերթ

Մեկնարկել է Բայդենի չարագուշակ տարածաշրջանային այցը

Արևմտյան Ասիա Բայդենի քառօրյա այցը մեկնարկեց Air Force One-ի՝ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում վայրէջքով: Իսրայելի պաշտոնյաները հերթ էին կանգնել՝ Բայդենին ողջունելու համար: Ռեժիմի ժամանակավոր վարչապետ Յաիր Լապիդը Բահյդենին անվանել է «մեծ սիոնիստ»  և ռեժիմի բոլոր ժամանակների լավագույն գործընկերներից մեկը:

Լապիդը նաև ասել է, որ Բայդենի հետ կքննարկի «Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու համար ուժեղ համաշխարհային կոալիցիայի ձևավորման» հարցը։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս ուղևորությունը կարող է լարվածության նոր փուլ առաջացնել տարածաշրջանում։

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Զսպում՝ Կարիբյան ավազանից

Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը հայտարարել է Վենեսուելայի ջրերում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունների մոտալուտ անցկացման մասին։

Ապագա աշխարհակարգի ստեղծման 3 ազդեցիկ դերակատարներ, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմական զորավարժությունները ուժի հավասարակշռված օրակարգով ուժի ցուցադրություն են։

Ամերիկյան աղբյուրները երեկ հրապարակել են Լատինական Ամերիկայում, ԱՄՆ-ի սահմանների մոտ  Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի մոտալուտ զորավարժությունների մասին լուրերը: Այս կապակցությամբ հարցեր են առաջանում միջազգային ասպարեզում քաղաքականության փոփոխության վերաբերյալ և պարզ է դառնում, որ  ամերիկյան գոյություն ուենցող կարգերը փլուզվում են: ԱՄՆ-ն կորցնումէ գերտերության կոչումը և դառնում պարզապես մեծ տերություն:

 

Իրան օրաթերթ

Դեմոկրատների միջև տարաձայնություններ կան Բայդենի ներկայության շուրջ

Մինչ ԱՄՆ երկու կուսակցությունները սկսում են 2024թ նախագահական ընտրություններին նախապատարստվել, սոցահարցումների արդյունքները վկայում են, որ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցները չեն ցանկանում Բայդենին տսնել նախագահի թեկնբածուների ցանկում:

New York Times-ի կողմից անցկացված վերջին հարցման համաձայն՝ Դեմոկրատական ​​կուսակցության ընտրողների 64%-ը չի ցանկանում է, որ Բայդենը մասնակցի 2024 թվականի ընտրություններին, և նրանց միայն 33%-ն է դեռ սատարում նրան։

 

armenpress.am

Մադուրոն հայտարարել է Վենեսուելա Էրդողանի այցի մասին

 Վենեսուելայի իշխանությունները պատրաստվում են երկիր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այցին: Հուլիսի 12-ին այդ մասին հայտնել Է Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջիկա օրերին մենք նախագահ Էրդողանին կընդունենք Վենեսուելայում: Մենք կրկին ուրախությամբ նախապատրաստվում ենք, որպեսզի այդ այցը մեծ ազդեցություն գործի Վենեսուելայի զարգացման եւ տնտեսական վերականգնման վրա»,- ասել Է Մադուրոն Կարակասում Թուրքիայի դեսպանի հետ կայացած հանդիպմանը, որն իր առաքելությունն Է ավարտում հարավամերիկյան հանրապետությունում: Ելույթը հեռարձակվել Է Venezolana de Television հեռուստաալիքի եթերում:

Հունիսի սկզբին Մադուրոն այցելել Է Անկարա, որտեղ հանդիպել Է Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահը վերջին անգամ այցով Վենեսուելայում Է եղել 2018 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

armenpress.am

ԿԺԴՀ-ն հայտարարել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ միջպետական հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին

 ԿԺԴՀ-ի իշխանությունները մտադիր են զարգացնել միջպետական հարաբերությունները Դոնեցկի Ժղովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) հետ՝ անկախության, հաշտության եւ բարեկամության սկզբունքների հիման վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 14-ին այդ մասին հաղորդել Է Կորեայի կենտրոնական հեռագրակական գործակալությունը (ԿԿՀԳ):

Ինչպես նշում Է ԿԿՀԳ-ն, հուլիսի 13-ին ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի՝ իր պաշտոնակիցներին Է հղել նամակ ճանաչման մասին: «Նամակներում նա պաշտոնակիցներին տեղեկացրել Է, որ ԿԺԴՀ-ի կառավարությունը որոշում Է ընդունել ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը եւ մտադրություն Է հայտնել զարգացնել միջպետական հարաբերություններն այդ երկրների հետ՝ անկախության, հաշտության եւ բարեկամության գաղափարներին համապատասխան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

ԿԺԴՀ-ն դարձել Է հինգերորդ երկիրը, որը ճանաչել Է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժղովրդական Հանրապետությունների անկախությունը՝ Ռուսաստանից, Սիրիայից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից հետո: Ի պատասխան Կիեւը հայտարարել Է Փենյանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դերը ԼՂ հիմնախնդրի գործընթացում. Նիկոլ Փաշինյան

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակում, մասնավորապես, նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ,  թանկագին Էմանուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։ 

Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը, լավագույնս է խորհրդանշում Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անցած բարդ ու փորձություններով լի ճանապարհը՝ հանուն արդարության և համամարդկային արժեքների հաղթանակի, հանուն արժանապատիվ և լուսավոր ապագայի։

Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։ Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի դրույթների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտ ամսին Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի գրանցած հաջողության շարունակականության ապահովումը։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։

Այս կապակցությամբ վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնահարցի խաղաղ ու տևական կարգավորմանը։

Մեծարգո նախագահ,

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական միությունում Ֆրանսիայի նախագահությունը պատվով իրականացնելու ու հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ աշխարհաքաղաքական ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած բոլոր մարտահրավերների հաղթահարման հարցում՝ հօգուտ միջազգային համերաշխության ու համընդհանուր բարօրության։

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի համար այս նվիրական տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ և հայ ժողովրդի ցանկությունը առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով:

Ջերմորեն՝    

Նիկոլ Փաշինյան»:

 

 

panarmenian.net

 

ՊՆ․ Հայկական ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈu ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ ‌

 

panarmenian.net

Իսրայելի և Հունաստանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրել

  Իսրայելի և Հունաստանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) համատեղ օդային վարժանքներ են անցկացրել Իսրայելի երկնքում։ Այդ մասին ասվում է Իսրայելի ՌՕՈւ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

Երկու երկրների ՌՕՈւ-ները ժամանակակից օդային մարտի իմիտացիա են արել և օդում լրալիցքավորվել։

«Վարժանքները նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը և բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, նպաստում է անձնակազմի և տեխնիկական խմբերի կարողությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին տարիներին կողմերն ակտիվորեն սերտացնում են գործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ 2020-ին երկու երկրների ՊՆ ղեկավարները համաձայնություն էին ձեռք բերել իսրայելյան Heron ԱԹՍ-ներ Հունաստանին մատակարարելու վերաբերյալ։ 2021-ին Աթենքն ու Թել Ավիվը 20-ամյա գործակցության ծրագիր են հաստատել ռազմական և պաշտպանական ոլորտներում։

Իսրայելն ակտիվացրել է հարաբերությունները Հունաստանի հետ Թուրքիայի հետ սուր ճգնաժամից հետո։ ‌